Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հիշի՛ր պատգամս, ո՜վ անպարտ Շուշի՛…

Ապրիլի 4, 2023
Մշակույթ
Հիշի՛ր պատգամս, ո՜վ անպարտ Շուշի՛…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
134
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դու Հայոց ամրոց եղար՝ պայքարով, մարտիրոսությամբ ու հաղթանակներով լի մեր պատմության ընթացքում: Այլալեզու եւ անհայրենիք հորդաների ու թափառական ցեղերի սրերի դեմ չփշրվող վահան եղար: Անառիկ պարիսպ եղար մեր հերոսական անցյալի քառուղիներում:

Դու չհանդուրժեցիր, որ բարբարոս ու քոչվոր թուրքի ոտքը պղծի հայոց Արցախի սրբազան հողը: Ջախջախեցիր նրան ու ցույց տվեցիր աշխարհին, որ հպարտ ու աներեր է քո պայքարի ոգին, որ դեռ չես ասել քո վերջնական խոսքը սառնասիրտ, կույր, համր ու խուլ ձեւացող մարդկությանը:

Դու պիտի պոռթկաս հրաբուխի պես ու կործանես համաշխարհային սուտն ու կեղծիքը, պիտի հաղթես ու քմծիծաղելով արհամարհես աշխարհի չարանենգ մեծավորներին, որոնք չեն ցանկանում նկատել քո առնական կեցվածքը եւ հաղթական ըմբոստ ոգին: Չեն ցանկանում  հասկանալ, որ Արցախը հավերժության խորհրդանիշ է, իսկ դու՝ նրա մշտաշողուն ադամանդը: Չեն հասկանում, որ Արցախի անկոտրում ոգին հազարամյակներով թեւածում է Հայոց լեռնաշխարհում, որ Արցախը եղել ու մնալու է Հայոց անառիկ ամրոցը…

Դու դեռ ասելիք ունես քարսիրտ աշխարհին, ում հոգում բացակայում է գթասրտությունը եւ բույն է դրել անարդարության սառույցը: Աշխարհը երբեք էլ գթասիրտ չի եղել, իսկ մարդկության խիղճը քնած է եղել բոլոր ժամանակներում ու այսօր էլ չի արթնացել խորը քնից… Դեռ տրոփում է խոցված ու արնածոր սիրտդ, բայց անմեռ է պայքարի ոգիդ, անմեռ է պատմական հիշողությունդ:

Մեր նորագույն պատմության մեջ դու նոր Սարդարապատ եղար ու կոտրեցիր սրբապիղծ քոչվորի ողնաշարը, բայց հայոց արյան ծարավ նեռ ու դավադիր թուրքը փորձեց նսեմացնել քո հաղթանակների փառքը՝ մոռանալով, որ փառքով օծված հաղթանակները հավերժական են, մինչդեռ դավադրությամբ ձեռք բերված հաղթանակները փշրվում են հայի բռունցքի հարվածներից:

Քո հնամյա պարիսպների տակ 44 օր շարունակ թշնամին մահ ու ավեր էր սփռում, բայց արծվասիրտ հայորդիներդ հերոսաբար կռվում էին՝ քաջ գիտենալով, որ հայրենի հողը ամենաթանկն է աշխարհում, նույնիսկ՝ կյանքից ավելի: Կռվում էին, որովհետեւ արյան կանչն է թրթռում նրանց տաք երակներում: Աշխարհի աչքը դարձյալ չբացվեց, առավել եւս՝ չթացվեց քո նահատակ որդիների համար: Միայն Ամենազոր Տիրոջ աչքերը թացվեցին, որովհետեւ նա մշտարթուն է ու բարեգութ: Նա տեսնում էր, թե ինչպես է մարտիրոսվում ապրել ցանկացող մի ժողովուրդ: Տեսնում էր նրա տառապանքն ու վիշտը եւ անափ ցավ էր ապրում:

Արծվասիրտ հայորդիներդ նորից են կռիվ տալու այլակրոն ու թրքացեղ հորդաների դեմ: Հայոց եռագույնը նորից պիտի փողփողա լեռնածվար Շուշիի բարձունքում: Հեռու չէ այն օրը, երբ նորից է լսվելու քո Ամենափրկչի հպարտ ու հաղթական զանգերի ղողանջը…

Շուշի՜… վիրավոր, բայց անպարտ Շուշի՜… Ընդվզի՛ր, մնա հպարտ ու աներեր, ինչպիսին եղել ես: Ժամն է քո վերջնական ու հավերժական հաղթանակի, ժամն է թրքացեղ ու անհայրենիք թշնամու մայրամուտի ու կործանումի: Քո բազում հաղթանակների անմար ջահը հավերժ պիտի հուրհրա մեր արնածոր ու տաք կրծքի տակ:

Տիրոջ բարեհաճ կամքով արեւ է շողալու տառապած ու հերոսական հողիդ: Քո խաղաղ այգաբացները դեռ նոր են գալու՝ լույսով ու հույսով կամարելու հինավուրց հողդ: Խրոխտ լեռներդ նորից իրենց գիրկն են առնելու զավակներիդ, իսկ բանաստեղծական խոսքս դառնալու է գալիք հաղթանակներիդ հիմնն ու դրոշը…

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

ՇՈՒՇԻ

Հավերժող թա՛գն ես Արցախ աշխարհի,

Ժայռակո՛ւռ, հպա՛րտ, վեհաշո՛ւք Շուշի,

Ընդդիմացել ես դու ամեն չարի

Ու չե՛ս պարտվել երբեք ուրիշի:

Նենգ հորդաներ են քո հողով անցել,

Փորձել են սիրտդ նվաճել, գերել,

Նույնիսկ բարբարոս նեռը թրքացեղ

Չի՛ կարողացել քեզ ծնկի բերել:

Դո՛ւ՝ չկոտրվող մի կարծր ընկույզ,

Դո՛ւ՝ հզոր վահան նեռին ու չարին,

Բարձրիկ լեռներով երկիր երկնասույզ,

Դու վերջին խիղճն ես սրբապիղծ դարի:

Նորից կռիվ է հայոց Արցախում,

Նորից արյուն է, ավերակ ու մահ,

Քոչվոր ցեղերը քո դուռն են բախում,

Սակայն խենթ ոգիդ ըմբոստ է, անահ:

Ամենափրկիչ, սրբազա՜ն տաճար,

Դու մեզ ես նայում քո խեղված տեսքով…

Անափ ցավերիդ չկա դեղ ու ճար,

Ուզում եմ ցավդ ամոքել խոսքով:

Գիտեմ՝ խոցված ես, արյունոտ, ավեր,

Բայց իմ՝ պոետիս պատգամը հիշի՛ր.

Դու պիտի հառնե՛ս ու առնե՛ս թեւեր,

Հայոց արծվաբո՛ւյն, անառիկ Շուշի՛:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հիշատակ, որ չի մամռոտելու

Հիշատակ, որ չի մամռոտելու

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Երկրորդ համաշխարհային… Ավարտը…

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք…»

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Քարագլուխ նենգաբար մուտք գործելու ապակառուցողական ուղերձները

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist