Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կինոռեժիսորի չխունացող ձեռագիրը

Ապրիլի 6, 2023
Մշակույթ
Կինոռեժիսորի չխունացող ձեռագիրը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
156
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թերթելով հայկական կինոյի պատմության էջերը՝ անհնարին է այն պատկերացնել առանց կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի նկարահանած ազգային հարուստ նկարագրով ու լուծումների խորությամբ առանձնացող ֆիլմերի՝ «Հնձան», «Աշնան արեւ», «Տերը»: Ստեղծագործություններ, որոնք ամենասիրված համարվող՝ «ընտանեկան» կինոնկարների ցանկում են եւ «օրումեջ» ցուցադրվելուց անգամ չեն կորցնում իրենց գույնն ու հմայքը, դիտվում են համակ ուշադրությամբ, առանց ձանձրույթի: Այդպիսին է գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող գործերի նախանձելի ճակատագիրը, որը քչերին է վերապահված…

Այդ քչերից է Բագրատ Հովհաննիսյանը, ում կյանքում ճակատագրական դերակատարում էր ունենալու ռուսական կինոարվեստի փառքերից մեկը՝ կինոյի մեծագույն վարպետ Անդրեյ Տարկովսկին: Նրա հետ պատահական հանդիպումը գլխիվայր շրջելու էր Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ հայորդու կյանքը, ով քաջագիտակ էր հայ գրականությանը եւ քառասունն անց տարիքում էր միայն սկսելու զբաղվել կինոյով: Տարկովսկու առաջարկով նա փորձաշրջան է անցնում «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում, ապա էպիզոդիկ դերով հանդես գալիս «Սոլյարիս» կինոնկարում: Կինոաշխարհին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո վերադառնում է հայրենիք եւ Հովհ. Թումանյանի 100-ամյա հոբելյանի առիթով նկարահանում իր առաջին ֆիլմը՝ «Աղքատի պատիվը» կարճամետրաժ ֆիլմը՝ ըստ Մեծն լոռեցու նույնանուն հեքիաթի:

Մինչ նրա սիրված ֆիլմերին անդրադառնալը նշենք, որ կինոռեժիսորը ծնվել է Բաքվում, ինը տարեկանից ընտանյոք ապրել է Պարսկաստանում, հայրենադարձվել 1946-ին: Ավարտել է պետհամալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետը, ապա նաեւ Երեւանի գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Իսկ մոսկովյան ուսումնառության մասին արդեն հիշատակեցինք: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի  սցենարա-խմբագրական կոլեգիայում, այնուհետեւ՝ ռեժիսոր, 1965-ին՝ ռեժիսոր-ստաժոր «Մոսֆիլմ» կինոստուդիայում:

Առաջին ինքնուրույն աշխատանքից՝ «Աղքատի պատիվը» կարճամետրաժից հետո՝ 1973-ին նկարահանում է «Հնձանը», որը, կինոգետների գնահատմամբ, «հայ կինոյի լավագույն էջերից մեկն է եւ գերում է թե՛ արտասովոր սյուժեով, հերոսներով ու նրանց փոխհարաբերություններով, թե՛ այդ ամենի ներկայացման, պատկերման յուրահատկությամբ»:

1977-ին Բագրատ Հովհաննիսյանը էկրանավորում է Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակը: Կինոնկար, որում գլխավոր հերոսուհու՝ «լեզվանի» Աղունի կերպարը սքանչելի է մարմնավորել ռեժիսորի կինը՝ դերասանուհի Անահիտ Ղուկասյանը՝ խաղընկերությամբ Կարեն Ջանիբեկյանի:

Մանավանդ «Աշնան արեւ»-ով արդեն իսկ անուն հանած կինոռեժիսորի հերթական ֆիլմը վերստին նույն հեղինակի՝ Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» ստեղծագործության հիման վրա  էր, որում առանձնակի նշանակություն է տրված հայկական «գեղագիր» բնապատկերներին: Գլխավոր հերոսի՝ Ռոստոմի դերում տաղանդավոր Խորեն Աբրահամյանն է: Նա է տերը ասես իրեն էլ կյանք տված անտառի, նա, որ առասպելական սպիտակ ձին հեծած՝ շրջում է ու պահպանում իր «տիրույթները» ոտնձգություններից: Անդրադառնալով այս ֆիլմին՝ կինոգետ Սուրեն Հասմիկյանը նկատում է. «Առաջին անգամ հայ կինոյում առաջ է գալիս հերոս, որն իր ողջ էությամբ հակադրվում է, եթե կարելի է այդպես արտահայտվել, այլասերված ամբոխին»: Ռոստոմին ծաղրում են, ծեծում, բայց նա անկործան է ու անխորտակելի, նա տերն է «ամենայնի»: Ռոստոմը հոժարակամ է իր վրա վերցրել «անտառը» հանուն ապագայի պահպանող նահատակի դերը…

Պատմում են, որ «Աշնան արեւ»-ի ժամանակ վեճեր են եղել Հրանտ Մաթեւոսյանի եւ կինոռեժիսորի միջեւ: Մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի վկայությամբ՝ նման բան տեղի է ունեցել նաեւ «Տերը» էկրանավորելու նախօրեին. նկարահանումներից առաջ գրողը Բագրատ Հովհաննիսյանի առջեւ պայման է դնում՝ ֆիլմը չպետք է նկարահանվի Ահնիձոր գյուղում: Եվ ահա թե ինչու. «Աշնան արեւ» ֆիլմի նկարահանումներից հետո մեր եւ հարեւան գյուղեր էին ներխուժել, այսպես ասած, «հայֆիլմական» բոհեմիկ փոխհարաբերություններ,- պատմել է Դավիթ Մաթեւոսյանը:-Մասնավորապես՝ գյուղատնտեսական ծանր աշխատանքի փոխարեն գյուղացիները նախընտրում էին հեշտ փող աշխատել՝ նկարահանվելով ապագա ֆիլմի մասսայական տեսարաններից մեկում, հետագայում նաեւ անհոգ կյանքի որոնումներով մեկնել Երեւան: Այդ հանգամանքը շատ մտահոգում էր հորս, եւ նա Բագրատ Հովհաննիսյանի հետ զրույցներում բազմիցս բարձրաձայնում էր նկարահանման արդյունքում գյուղում թափ առնող այդ արատավոր երեւույթի մասին, հորդորում նրան, որ «Տերը» ֆիլմը նկարահանվի այլ վայրում: Այդ խոսակցությունների արդյունքում նրանք պայմանավորվում են, որ ֆիլմը չի նկարահանվի Ահնիձորում, բայց Բագրատը խախտում է իր խոստումը, ինչն էլ դառնում է հորս զայրույթի եւ Բագրատի հետ այլեւս երբեք չշփվելու պատճառ…»:

Բագրատ Հովհաննիսյանը նկարահանել է նաեւ «Ադամամութ» կինոնկարը՝ ըստ Վահագն Գրիգորյանի համանուն վեպի: Իսկ սեփական սցենարներով ստեղծել է «Իմ սիրտը լեռներում է» ու «Եվ կրկնվելու է ամեն ինչ» ֆիլմերը:

Թեգեր: ռեժիսորՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist