Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«…Ուրեմն կեցցե հանճարը հայոց»

Ապրիլի 22, 2023
Մշակույթ
«…Ուրեմն կեցցե հանճարը հայոց»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
144
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


ԽԱՉՔԱՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԸ

Հայոց խաչքարը՝

Հայոց քանքարի քարեղեն ոգին,

Ինչպես որ հայը՝

Հանգիստ չի տալիս խաշնարած թուրքին…


Նրանք փռված են, սփռված այնտեղ,

Ուր հողն է եղել հայրենի ոստան,

Ուր գերեզմաններն իմոց փառահեղ

Շնչավորում են տունն իմ Հայաստան…


Եվ ահա թուրքն է խաչքարի առաջ.

Նայում է խենեշ, թունոտ հայացքով,

Նա, որ ծարավ է հայի տաք արյան՝

Քարի վրա է հարձակվում ցասկոտ,

Հանում է սուրը,

Ժահրոտ կաղկանձում.

-Հիմա ես նրան կմորթեմ անշուշտ,

Միայն թե թափվող արյունը տեսնեմ,

Սրանց խաչքա՛րն էլ արյուն կունենա,

Արյունը խմեմ, սիրտս հագենա…


Զարկում է սուրը, պոկում մի բեկոր՝

Տեղը նման է արնածոր վերքի,

Եվ արնախումի շուրթերն իր թքոտ՝

Հպում խաչքարի նորաբաց վերքին…


Արյուն է ուզում անգա՜մ խաչքարից

Մարդկության թերմացք այս նեռի մորթին…


Օ՛Ձ ԵՂԻՐ, ՄԻ ՔԻՉ էլ՝ Օ՛Ձ…

Խաբելով խաբել են քեզ,

Վերից վար չափել են քեզ,

Բորենի դարձած բախտիդ՝

Աջ ու ձախ լափե՛լ են քեզ…


Քանքարիդ չափը գիտեմ,

Բռունցքիդ թափը գիտեմ,

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես

Խաչվել ես, խաչել են քեզ…


Չգիտեմ, չեմ հասկանում՝

Որքան էլ միտքս ջանա,

Առեղծված լինի ասես-

Հուդաներն հաղթել են քեզ…


Ով մի բուռ աղ խոստացել՝

Փրկիչ ես նրան կարծել,

Նաիվ ես մանկան նման,

Օձի պես խայթել են քեզ…


Օ՛ձ եղիր, մի քիչ էլ՝ օ՛ձ,

Օձի պես իմաստնափորձ,

Այս ի՞նչ է վիճակը քո,

Մորմերդ պատժել են քեզ…


ԱՐՔԱՅԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ

Վաղնջական քնից արքան աչքը բացեց,

Աշխարհակալ արքան՝ Տիգրան Մեծը Հայոց,

Նա, որ Հայոց Բախտի ծով դրախտը գանձեց,

Արքաների արքան՝ դյուցազնորեն անխոց…


Աչքը բացեց… Ասես, վատ երազ էր տեսել,

Կասկածանքի մի որդ խլրտում էր հոգում.

-Խղճուկնե՞ր են գահիս իշխել դարեր ի վեր,

Ո՞ւմ առաջ եք չոքել, ո՞ւմ առաջ եք չոքում…


Ո՞ւր է փառքիս դափնին, որ ձեզ ընծա թողի,

Ո՞ւր է Ոգուս ոգի՛ն, ապիկարներ մեռած,

Մի՞թե սա՛ էր չափը հայ ծովից-ծով հողի,

Մի՞թե իմ արյունը ձեր մեջ էլ չեռաց…


Օ՜, ամոթի խարան, որ ոստան եք կոչում,

Իմ նժույգի սմբակն անգամ տեղ չի անի,

Չքվե՛ք իմ հայացքից, մեռե՛ք ձեր գաղջ որջում,

Որը գահ եք կարծում երկիր Հայաստանի…


Եվ մռնչա՛ց արքան, աչքը փակեց նորից,

Արցունք ծորաց աչքից իմ Արարատ լեռան,-

Հայոց աստղը խամրեց այն անիծյալ օրից,

Երբ հայ Ոգում հզոր Վահագներս մեռան…


ՄՏՔԻԴ ԶՆԴԱՆՆ Է ՑԵՂԴ ՓՐԿԵԼՈՒ…

Քո փրկությունը, ով հայ ժողովուրդ,

Քո աստեղնախույզ միտքն է լինելու,

Քո զավակների հանճա՛րը լուսե,

Որի հանգչելը ոսոխդ կուզե…


Դու պիտի զինվես, եւ աքիլլեսյան

Գարշապարդ բաց պիտի բացառվի,

Զի այս մողոքը մարդ չէ, այլ՝ գազան՝

Արնոտ բերանով, մահիդ ծարավի…


Դու պիտի երկնես զենքն այն գերհզոր,

Որով մոխրացնես բորենուն որջում,

Կամ դժոխք սարքես ու քշես Դեր Զոր-

Սա՛ է քո արյան վրեժը ճչում…


Դու ընկրկելու քայլի տեղ չունես,

Թեկուզ վիրավոր՝ ո՛չ էլ ծնկելու,

Մնում է գենիդ հանճարո՛վ զինվես,

Մտքիդ զնդա՛նն է ցեղդ փրկելու…


ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ

Երազներդ վանք են դարձել

Եվ հավատդ՝ լեռան ոգի,

Աստվածներդ վահագնացյալ՝

Տունդ կոփել շանթ ու բոցով,

Հազար մահ էլ քեզ սպառնա՝

Նորից ու նոր պիտի չոքի,

Մագաղաթդ չի օծվելու

Էլ այսուհետ լացուկոծով…


Էլ այսուհետ խարան մի սեւ

Չի ընկճելու ըմբոստ ոգիդ,

Յաթաղանը ենիչերու

Դուրս չի գալու էլ պատյանից,

Քանզի փառքով ի խաչ ելավ

Մատյան գունդդ զինող Որդիդ,

Քանզի ինքդ արդեն գիտես

Կերպը արդար դատաստանի…


Բայց աշխարհն է դեռ կիսարթուն

Եվ ոսոխդ՝ դարանակալ,

Ուստի երբեք վար չդնես

Բազկիդ ի ձույլ Թուր-Կեծակին,

Հիշիր, որ դեռ երազ ունես

Արյունոտված ու լուսնահար,

Եվ Մհերդ է դեռ սպասում

Ազգափրկիչ վերջին զարկին…

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մենք ԼՕՌ բժշկի կարիք ունենք

Մենք ԼՕՌ բժշկի կարիք ունենք

Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը

Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist