Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Անձնազոհ, վրիժառու ու պահանջատեր սերնդի հերոսական պատմությունը

Մայիսի 23, 2023
Մշակույթ
Անձնազոհ, վրիժառու ու պահանջատեր սերնդի հերոսական պատմությունը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
571
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ո՜վ նեմեսիսներ, պիտի շարունակենք ձեր կիսատ թողած գործը, բայց այս անգամ ոչ թէ վրիժառու փամփուշտները պիտի սատակեն թուրք ջարդարարները, այլ ազատագրութեան զէնքերն են, որ պիտի փշրեն թուրք ֆաշիզմն ու իմպերիալիզմը».- գիտակցված անշեղ պայքարի կոչերից այս մեկն էլ եղել է հավատի այն սյուներից մեկը, որ անձնազոհ պայքարի է մղել «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) մահապարտ մարտիկներին, ովքեր եղան «Հայ ժողովրդի շահերու իսկական պաշտպանները, չխնայեցին իրենց երիտասարդական արիւնը»:

ԱՍԱԼԱ-ի, նրա մարտիկների գործունեությունն է մոռացման ծանր քողից ազատում եւ մեզ ներկայացնում «Հայաստանի ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ լույս տեսած «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ.վավերագրություն 2» արժեքավոր գիրքը: Այն ունի նաեւ «Հակոբ Հակոբյանի հուշագրությունը եւ ՀԱՀԳԲ-ի հրապարակային ուղերձները» ենթավերնագիրը: Գիրքը կազմել եւ տպագրության է պատրաստել Լիբանանում հրատարակվող «Սփյուռք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սագօ Օգնանյեանը:

425 էջանոց այս նոր գիրքը տքնաջան աշխատանքի արդյունք է: Այն վավերագրություն է՝ բաղկացած նախաբանից, այնուհետեւ ԱՍԱԼԱ-ի ստեղծողներից մեկի՝ կազմակերպության ղեկավար Հակոբ Հակոբյանի (իսկական անունը՝ Յարություն Թագուշեան) հուշագրությունն է, որին հաջորդում են ԱՍԱԼԱ-ի ուղերձները. վավերագրությունն ավարտվում է անվանացանկով: Հիշեցնենք, որ Սաքօ Օգնանյեանի աշխատասիրությամբ 2015 թ. լույս է տեսել Գաղտնի բանակի մասին առաջին վավերագրությունը, ուր երեք բաժիններով ներկայացվում են զինյալ գործողությունները, գրահրատարակությունները եւ պայքարի ընթացքում նահատակվածները: Նոր գիրքը գալիս է լրացնելու Բանակի գործունեությունն ու պատմությունը լուսաբանող աշխատությունների ու հրապարակումների ցանկը, ամբողջական պատկերացում է տալիս ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալների, նահատակների, զինյալ գործունեության արդյունքների եւ կազմակերպության ներքին կյանքին ու կազմակերպչական հարցերին վերաբերող բազում խնդիրների մասին: Այն իրոք հայի մարտնչող, անձնազոհ, վրիժառու ու պահանջատեր սերնդի հերոսական պատմությունն է, այն սերնդի, որի մեծ զոհողությունների շնորհիվ անտեսված ու մոռացված Հայկական հարցը անցյալ դարի 70-ական թվականներից սկսած կրկին բարձրացավ քաղաքական բեմահարթակ:

Ահա, այս կարեւոր վավերագրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ, «Ինտերկապ» ՀԿ-ի եւ Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Լոռիում՝ Վանաձորի կենտրոնական գրադարանի դահլիճում: Գնահատանքի եւ արժեւորման խոսքերով հանդես եկան բանասիրական գիտությունների թեկնածու, գրող, պատմաբան Կարո Վարդանյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձոի պետական համալսարանի դասախոս Յուրա Ղուլյանը, «Ողջ մնալու արվեստ» ՀԿ նախագահ Լիպարիտ Դալլաքյանը: Նրանց խոսքում կարմիր թելի պես անցավ այն միտքը, որ գիրքն իր նշանակությամբ ոչ միայն ճանաչողական է ու նախատեսված ընթերցող լայն շրջանակների համար, այլեւ հայկական նորագույն պայքարի պատմության ուսումնասիրության համար կարեւոր, արժեքավոր ու ճշգրիտ սկզբնաղբյուր է: Այսօր, մեր ժողովրդի համար բարդագույն ու դժվարին օրերում առավել քան երբեւէ մեր ազգի ըմբոստ, այդ թվում ԱՍԱԼԱ-ի մարտիկների օրինակով ժողովրդի ոգին բարձրացնելը դարձել է անհրաժեշտ՝ մեզանում պարտվողական կամ հաշտվողական մտայնությունը բացառելու, ոտքի կանգնելու ու մեր երկրին տեր կանգնելու օրվա հրամայականով: Երիտասարդ սերնդին հայկական նորագույն զինյալ պայքարի առաջամարտիկների, այդ թվում Բանակի գործունեությանը ծանոթացնելը յուրաքանչյուրիս պարտքն է: Բանակին նվիրված այս հերթական վավերագրությունը գալիս է լրացնելու ոչ միայն բացը, այլեւ մեծապես օգնելու  նահատակների սխրալից կյանքի հանրահռչակմանը, անհնարին դարձնելու մոռացումը, կեղծումը:

Ներկաները, որոնց մեջ քիչ չէին բուհերի ուսանողները, հնարավորություն ունեցան հարցեր տալ եւ պատասխաններ ստանալ անձամբ հեղինակից: Իսկ հեղինակը հետաքրքիր դրվագներով խոսեց զինյալ պայքարի մարտիկների սխրագործությունների, Լիբանանի բազմաշերտ հայկական գաղթօջախի դրության, ինքնապաշտպանության կազմակերպման, արաբա-իսրայելական հակամարտության, Մերձավորարեւելյան տարածաշրջանում ընթացող գործընթացների ու զարգացումների եւ այլ հարցերի մասին: Նա սիրով գրադարանին եւ ներկաներից շատերին նվիրեց իր աշխատասիրությամբ նոր լույս ընծայված գրքից: Գրադարանը եւ ներկաները մի նոր լույս ընծայված գիրք էլ նվեր ստացան Կարո Վարդանյանից: Գիրքը՝ «Գուրգեն Յանիկյանի դատավարության պատմականը» վերնագրով, ներկայացնում է ԱՍԱԼԱ-ի հոգեւոր հայր Գուրգեն Յանիկյանի դատավարության ընթացքը, որ, ինչպես գիտենք, ուղեկցվել է զարմանալի իրադարձություններով: Հեղինակը աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի մորեղբայրն է՝ Արամ Սարոյանը, ով դատավարության պաշտոնական թարգմանիչն էր եւ պարտականությունների բերումով մասնակցել է բոլոր նիստերին: Ա. Սարոյանը եղել է հայտնի իրավաբան-փաստաբան, երկարամյա փորձառությունը հեղինակին օգնել է տեսածը շարադրելիս կատարել նաեւ մասնագիտական մի շարք շահեկան նկատառումներ եւ վերլուծություններ: Հրատարակված է Գուրգեն Յանիկյանի գործողության (1973 թ.) 50-ամյակի առիթով, թարգմանիչն է Վահրամ Փափազյանը, կազմողն ու խմբագիրը՝ Կարո Վարդանյանը:        

 Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Կիսվել2Tweet2Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Ընտրության արդարությունը

Ընտրության արդարությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist