Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 16, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հանճարեղ պարզության նկարիչը

Որ ստեղծեց իր Հայաստանը

Մայիսի 24, 2023
Մշակույթ
Հանճարեղ պարզության նկարիչը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
302
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Առաջին անգամ հայրենիքը՝ աշխարհի այս փոքրիկ հողակտորը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրում է իմ ժողովուրդը, ինձ համար դարձավ շոշափելի իրականություն՝ ես հայրենի բնաշխարհում էի, ուզում էի ճանաչել, տեսնել, նկարել, ձուլվել նրան…»:

Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայ գեղանկարչության ամենաինքնատիպ վարպետներից է Հակոբ Հակոբյանը, սակավաթիվ այն արվեստագետներից, ովքեր, ի վերջո, թողնում են վաղուց հարազատ դարձած օտար ափերն ու գալիս հայրենի հողի շունչն զգալու, վերագտնելու իրենց ոգեշնչման աղբյուրը, հագուրդ տալու հայրենաբաղձի իրենց ծարավին:

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում է ծնվել վրձնի վարպետը, ուսանել Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, մասնագիտական կրթությունն ստացել Կահիրեի գեղարվեստի եւ Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: Հայաստանում նրա մասին տեղեկացվել են մամուլի հրապարակումներից եւ այն տասը նկարներից, որոնք 1960-ին նկարիչը ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին: Մինչ այդ նա արդեն լայն ճանաչման էր արժանացել՝ մասնակցել էր Երիտասարդության եւ ուսանողների բուխարեստյան համաշխարհային 4-րդ փառատոնին, ժամանակակից եգիպտական արվեստի՝ մոսկովյան, լենինգրադյան ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալեներին, շահել մրցանակներ, գնահատվել որպես չափազանց ինքնատիպ ոճի նկարիչ: Սակայն նրա արվեստի արեւը ճառագելու էր իր բաղձալի հայրենիքում. 1962-ին Հակոբ Հակոբյանը ոտք է դնում բիբլիական հողի վրա: Սկզբում բնակվում է Լենինականում: Այս ինքնատիպ քաղաքը միանգամից ոգեւորում է աշխարհ տեսած արվեստագետին իր անկրկնելի ու տպավորիչ միջավայրով. «Երբ հասանք Լենինական, աչքերս չորս արած նայում էի, թե որեւէ բան կա՞ այս քաղաքում նկարելու համար: Քարակերտ այդ տները որ տեսա, հասկացա՝ վրձնելու շատ բան ունեմ: Եվ առաջին օրն իսկ իջա փողոց, նստեցի մայթեզրին ու սկսեցի նկարել»: Եվ այդ օրվանից էլ սկսում են ծնվել Շիրակ աշխարհի բնությունը, մշակութային հուշարձանները պատկերող գեղեցիկ կտավները:

1967-ին Հակոբյանը հաստատվում է մայրաքաղաքում: Այդ տարիներին հաճախակի էին բացվում նրա ցուցահանդեսները ոչ միայն Երեւանում, այլեւ աշխարհի տարբեր քաղաքներում՝ Վիեննա, Փարիզ, Նիկոսիա, Մոսկվա, Բեյրութ, Հելսինկի, Լոս Անջելես: 1986-ին սփյուռքահայ անվանի արվեստագետն արժանանում է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Ասենք, որ նկարիչն ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որոնցում շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները՝ «Կինը խոհանոցում», «Վիշտ», «Դերձակը», «Սխտորներ»: Օտար ափերում ապրած տարիներին առավելապես վրձնել է թեմատիկ նկարներ, որոնցում յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդհանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը: Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները: Դրանք ակնառու են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում, «Ընտանիք» քանդակում: Այո, նաեւ քանդակ, որով զբաղվել է կյանքի մայրամուտին…

Ինչպես բնութագրում են գեղանկարչության գիտակները՝ Հակոբ Հակոբյանի նկարչությունն արժեւորվում է արվեստի ամենագնահատելի հատկանիշներից մեկով՝ պարզությամբ, գույների ժլատությամբ, քիչ արտահայտչամիջոցներով շատ բան ասելու վարպետությամբ: Այս նկատառումից ելնելով՝ նա եզակի նկարիչ է ոչ միայն Հայաստանում, այլեւ համաշխարհային կերպարվեստի համապատկերում: Ճշմարիտ է ասված՝ եթե երկիրն է ծնում իր արվեստագետին, ապա տաղանդավոր արվեստագետն էլ ստեղծում է երկրի այս կամ այն կերպարն ու հանրային ընկալումը:  Հակոբյան նկարիչը հաճախ էր ասում, որ կուզեր Մարտիրոս Սարյան լինել, որ Սարյանն ամենամեծն է հայ կերպարվեստում, որ ինքը մի չստացված Սարյան է: Եվ ճշմարիտ էր՝ Սարյանն ստեղծեց ի՛ր Հայաստանը, եւ առանց վարպետի կտավների Հայաստանի ընկալումն այլ կլիներ, մի տեսակ կիսատ ու անձեւ: Այդուհանդերձ, վստահաբար կարելի է ասել, որ Հակոբ Հակոբյանն էլ հաջողել է ստեղծել ի՛ր Հայաստանը: Նրա Հայաստանը հեռու է սարյանականից՝ զուրկ է շքեղ ու շռայլ գույներից, սակայն պարզ, միապաղաղ ու սառը գույները, միեւնույն է, ջերմացնում են մեր հոգիները մտերմիկ հարազատությամբ ու տխրագին կարոտներ արթնացնում…

«Հակոբյանի արվեստի պարզությունը շատ է նման Կոմիտասի երաժշտությանը,- ասել է նկարչի մտերիմ բարեկամ Տիգրան Մանսուրյանը,- պարզություն, որն արտացոլվում է նաեւ կտավների անվանումներում՝ «Ամպը», «Սիրո պարտեզ», «Օրը», «Ընտանիք»: Ավելացնենք՝ այո, հենց այդ պարզության մեջ է հանճարեղությունը՝ ինչպես թումանյանական մուսայի պարագայում կամ այլ մեծերի:

Հավանաբար, քչերն են ծանոթ այն իրողությանը, որ վրձնի վարպետը կյանքի մայրամուտին զբաղվել է նաեւ քանդակագործությամբ: Նրա քանդակներն ստեղծված են աշխատանքային տարբեր գործիքներից՝ մեխերից, երկաթյա նիգերից, տափակաշուրթ աքցաններից, երկաթի կտորներից: Զարմանալի այդ մտահղացումների ցուցահանդեսը բացվել է նրա վախճանից հետո:

Կերպարվեստի անդաստանում մնայուն իր տեղը նվաճած նկարիչը սերունդների է ժառանգել նաեւ գիրք՝ «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» բանաստեղծական խորագրով: Բայց բանաստեղծություններ չեն գրքի էջերում, այլ մտահոգություններ հայրենիքի հանդեպ, սքանչելի հայերենով գրված կենսագրական նյութեր, արվեստագետների գնահատանքի խոսքեր:

«Նկարչությունը տարիք չունի. քարայրներում արված նկարները չեն հնանում, հիմա նույնպես արժեք ունեն: Նկարիչն իր նկարներում մշտապես մի պատմություն է պատմում»,- սիրել է կրկնել: Իսկ իր պատմությունը  մեր մասին է, հայի, հայրենիքի ու աշխարհի մասին պատմություն, որ պատմվելու է գալիք սերունդներին…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Բաքվում ավելի շատ հայ է ապրել, քան ողջ Հայաստանում՝ ադրբեջանցի

Հաջորդ Հոդվածը
Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist