Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երբ որ բացվին դռներն հուսո…

Բանաստեղծ-բժշկի անմահության թալիսմանը

Սեպտեմբերի 28, 2022
Այլք
Երբ որ բացվին դռներն հուսո…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ երգարվեստի գանձարանում կան մարգարիտներ, որոնց հեղինակների անուններն անմահացել են  նախեւառաջ հենց այդ երգերի շնորհիվ: Ահա հայոց տրտմաթախիծ կարոտի «Ծիծեռնակը», որ հեղինակել է Գեւորգ Դոդոխյանը 1854-ին, Դորպատում, իսկ  երաժշտությամբ նրան հավերժության ուղեգիր է շնորհել մեծն Կոմիտասը: Ի դեպ, չքնաղ այս գործն ունի եւս մեկ՝ նախնական անվանում՝ «Երգ պանդուխտ պատանեկի»:

Ժամանակների հոլովույթում չխունանալու զորություն է ձեռք բերել Գեւորգ Միրիմանյանի «Հայոց աղջիկները»՝ նույն՝ անժամկետանցության երաշխիք պարգեւելով հեղինակին:

Այս շարքում հիշատակենք եւս մեկը՝ մասնագիտությամբ բժիշկ Նահապետ Ռուսինյանի անզուգական «Կիլիկիան»՝ աղոթաշունչ մի քերթված՝ ծնունդ առած հեռավոր 1860-ին: Այն եղանակավորել է Գաբրիել Երանյան տաղանդաշատ հայորդին:

Հաճախ ենք լսում սիրված այս երգերը՝ այդպես էլ չիմանալով դրանք երկնած օրհնյալներին: Այսօր պատեհ է առիթը՝ անդրադառնալու գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Նահապետ Ռուսինյանին, նրա կյանքին ու գործին:

1819-ին Կեսարիայի Էվքերե գյուղում ծնված Նահապետը նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո հոր հետ տեղափոխվում է Պոլիս: Հայրը, լինելով պալատական նկարիչ, կարողանում է զավակին ուսման տալ Սկյուտարի թաղային վարժարանում: Ուսումնատենչ պատանու կյանքը, սակայն, խաթարվում է հոր վաղաժամ մահվամբ, եւ ինքն ստիպված թարգմանչություն է անում մի թուրք փաշայի մոտ: Բարեբախտաբար, նրա ընդունակություններին քաջածանոթ հայ մեծատուն ազգային գործիչները՝ հանձինս Կարապետ Պալյանի եւ Գրիգոր Օտյանի, օգնության ձեռք են մեկնում, որպեսզի շնորհաշատ պատանին շարունակի ուսումը եւ ստանա բարձրագույն կրթություն: Եվ ապագա գրողը մեկնում է Փարիզ, ընդունվում բժշկական համալսարան, զուգահեռաբար, որպես ազատ ունկնդիր, հաճախում Սորբոնի համալսարան՝ հագուրդ տալու գրականության եւ արվեստի հանդեպ ունեցած իր ծարավին: Այստեղ ձեւավորվում են նաեւ նրա հասարակական-քաղաքական հայացքները: 1851-ին որպես բժիշկ վերադառնալով Պոլիս՝ դասախոսում է Պոլսի համալսարանում, ամբողջապես նվիրվում ազգային-հասարակական գործունեությանը: Նա իր առաջադեմ հայացքներով նաեւ հեղափոխական էր՝ ազատ ու անկաշկանդ իր մտածողությամբ:

1854-ին Ազգային ուսումնական խորհրդի անդամ Նահապետ Ռուսինյանը հրատարակում է իր հեղինակած «Ուղղախոսություն արդի հայոց լեզվի» լեզվագիտական-քերականագիտական աշխատությունը՝ իր նորարարություններով մեծ աղմուկ առաջացնելով հանրային կյանքում: Դրանով նա պաշտպանում էր աշխարհաբարը, փորձում մշակել դրա քերականությունը: Սակայն կարճ ժամանակ անց Պոլսի պատրիարքարանը գիրքն արգելում է սին ու անհեթեթ մեղադրանքներով: Իսկ երբ որդեգրվել էր ազգային սահմանադրության ստեղծման առաքելությանը եւ  ձեռնարկում է երկրորդ աղմկահարույց գրքի՝ «Տարեցույցի»  հրապարակումը, կրկին  հատուկ արշավ է սկսվում նրա դեմ: Անհանդուրժողական էին հատկապես հայ կղերականությունն ու ամիրայական խավը՝ բոլոր ժամանակներում հայ իրականության մեջ ամենայն առաջադիմականի ու նոր գաղափարների մոլեռանդ ու խավարապաշտ ոխակալները:

Լուսավորության ջահակիր Ռուսինյանը խորապես մտահոգված էր կրթության խնդիրներով, քանզի, մանավանդ գավառներում, տիրում էր կատարյալ անգրագիտություն, երբ մարդիկ անգամ իրենց անունը չէին կարող գրել ու կարդալ: Նրա համոզմամբ՝ ընդհանուր հանրակրթական դպրոցների կողքին պիտի գործեն նաեւ դպրոցներ, որոնցում մասնագետներ կպատրաստվեն գավառաբնակների լուսավորության, մանավանդ գյուղատնտեսության համար: «Ինչո՞ւ ազգը չունի հողագործական մի քանի դպրոցներ ու արհեստանոցներ,- մտահոգվում էր՝ հակադրվելով չարքաշ կյանքին ու հետամնացությանը:- Ինչո՞ւ մեր դուստրերը չեն սովորում վարժարաններում…Մինչեւ  ընտանիքներում կիրթ մայրեր չլինեն, անհուսալի կլինի ազգի ընդհանուր կրթվածությունը»:

Ազգաշահ ու հեղաշրջիչ գաղափարներով առաջնորդվող գործչի կյանքն ընդհատվում է ուժերի ծաղկման ու գործունեության բուռն շրջանում, երբ ընդամենը 57 տարեկան էր:

Անցել են ժամանակներ: Մոռացության ծանր փոշին շղարշել է շատ դեպքեր ու դեմքեր: Բայց այդ նույն ժամանակներն անզոր են եղել խունացնելու լուսաճառագ այս հայորդու անունն ու անձը: Անզոր են եղել խլացնելու նրա երկնած «Կիլիկիան», որ հայ արյան մեջ է որպես հայրենի տան անմեռ հիշողություն, որպես կորստյան մորմոք ու սրտի կսկիծ.

Երբ որ բացուին դռներն յուսոյ,

Եվ մեր երկրէն փախ տա ձըմեռ,

Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ

Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր,

Երբ որ ծիծառն ի բոյն դառնա,

Երբ որ ծառերն հագնին տերեւ,

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,

Աշխա՜րհ, որ ինձ ետուր արեւ…

Գալու է այդ օրը, եւ աստվածաշնչյան մեր ազգը վերահաստատվելու է գողացված, եղեռնով խլված իր բնօրրանում: Ենիչերին այլոց հայրենիքին հավերժորեն տիրելու զորություն չի ունենալու…

Թեգեր: բժիշկՆահապետ Ռուսինյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 25, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 25, 2023

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցում

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցում

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist