Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023
Մշակույթ
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին էր նվիրված երաժշտական բեմականացումը Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131՝ արդեն 60 տարվա պատմություն ունեցող հիմնական դպրոցում: Համաշխարհային հռչակ ունեցող մեր հայրենակցի մասին շատ ենք լսել, ըմբոշխնել նրա հրաշալի երգերը, դիտել ֆիլմեր, որտեղ խաղում է նա: Իր երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն:

Երեւանյան սովորական դպրոցի դահլիճում նախօրեին հանդիսատեսները՝ դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, արվեստասեր հյուրեր, այլք, Ազնավուրին նորովի ճանաչեցին ու նրա հրաշալի երգերի հնչյունների ներքո դիտեցին դպրոցի սաների թատերական խաղը, որը հուզեց բոլորին: Անընդհատ հնչող ծափերը պատանի դերասաններին էին ուղղված, սցենարի հեղինակին, թատերական խաղն ու պարերը բեմականացնողներին: Այս օրերին հանրակրթական դպրոցներում տեղի են ունենում բաց-վերջին դասեր, «Վերջին զանգի» արարողություններ, նախապատրաստվում են քննությունների, այնուամենայնիվ, Պ. Յավորովի անվան դպրոցում ունեցան ժամանակ՝ մոտ 1 ժամ լինելու Ազնավուրի հետ, «լինելու» նրա անցած ճանապարհներին՝ շնորհիվ աշակերտ-դերասանների: Կայացավ 3 թատերական արար, որի հիմքում մեծ հայի սիրո պատմությունն էր, ստեղծագործական կարիերան: Ամբողջ բեմական խաղը կայացավ առանց խոսքի, միայն Ազնավուրի երգերն էին հնչում, սակայն հանդիսատեսը հենց երգերի միջոցով, պատանի դերասանների անկաշկանդ խաղով ընկալեց սցենարի հեղինակի ու բեմադրիչների աշխատանքը, գնահատեց ու դահլիճից դուրս եկավ հմայված գեղեցիկ միջոցառմամբ: Ընթացքում տեղի ունեցան նաեւ պարային կատարումներ, որոնք բեմականացրել էր պարուսույց Է. Խաչատրյանը: Թատերական խաղը կայացավ բարձրաճաշակ, ինչպես նշեցին տնօրենն ու ներկաներից շատերը, շնորհիվ դպրոցի փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանի ու Հասմիկ Խաչատրյանի, ովքեր միասին աշխատել են աշակերտների հետ:

Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը, ով սովորել, ավարտել եւ հետագայում էլ  մանկավարժական կյանքը կապել է այս կրթօջախի հետ, ներկայացման ավարտին ողջունեց դահլիճում գտնվողներին, կարեւորեց նման ցերեկույթը՝ նվիրված Ազնավուրին եւ շնորհակալություն հայտնեց իր սաներին՝ հրաշալի ելույթի համար: Շնորհակալություն հայտնեց սցենարի հեղինակ, դպրոցի նախկին շրջանավարտ ու երկար տարիների ֆիզիկայի ուսուցիչ Արմեն Մինասյանին, ով այլ մոտեցում է դրսեւորել՝ ներկայացնելու Ազնավուրին: Ասաց, որ թիմային մեծ աշխատանք է կատարվել: Բեմում ընդամենը աշակերտներ էին, ովքեր կարողացել են ճիշտ ընկալել բեմադրիչներին ու ներկայացան լավ: Դահլիճում էր նաեւ նույն դպրոցը 22 տարի առաջ ավարտած եւ այժմ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը, ով նույնպես բարձր գնահատեց ներկայացումը: Ասաց, որ իր սիրտը բեմականացման պահին բաբախում էր պատանի դերասանների սրտին համահունչ: Շնորհավորեց բոլորին, ովքեր ինչ-որ չափով աշխատել են բեմականացման վրա՝ ասելով, որ հանճարեղ գործ էր: Ըստ դերասանուհու՝ Ազնավուրին ներկայացնելը շատ պատասխանատու, ինչ-որ տեղ վտանգավոր գործ է, սակայն այս ներկայացումը տեղին էր ու ընկալելի: «Ճիշտ է՝ գլխավոր դերում Ազնավուրն էր, բայց աշակերտ-դերասանները խաղում էին լավ, անկաշկանդ, ամբողջովին տարված սցենարով»,-ասաց արհեստավարժ դերասանուհին, ով դպրոցական տարիներից խաղացել է նույն բեմում: Զրույցի ընթացքում սցենարի հեղինակ Արմեն Մինասյանն ասաց, որ մանկուց է սիրել Ազնավուրի արվեստը եւ այս անգամ որոշել է նրան ներկայացնել այնպես, որ ցանկացած հանդիսատես դահլիճից դուրս գա՝ արդեն ճանաչելով իրական Շառլին:

Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
«Ես հավատում եմ երիտասարդներին»

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Մայիսի 26, 2023

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Բաքվում ավելի շատ հայ է ապրել, քան ողջ Հայաստանում՝ ադրբեջանցի

Հաջորդ Հոդվածը
Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist