Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միասնական հաշվի գումարով հարկատուն կկարողանա մարել սոցվճարները

Հունիսի 1, 2021
Հանրապետություն
Միասնական հաշվի գումարով հարկատուն կկարողանա մարել սոցվճարները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
59
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսուհետ հարկատուն երկու դիմումի փոխարեն մեկով կարող է հետ ստանալ գերավճարները։ Այս հարցի հետ կապված փոփոխությունների մասով որոշ պարզաբանումներ՝ ՊԵԿ-ից։

Ինչպես «ՀՀ»-ին տեղեկացրեց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը, փոփոխություն է արվել կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5-ի որոշումում, եւ փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը ունեցած հարկ վճարողների գերավճարները եւ դրանցից տարբերվող գումարները վերադարձնելու պարզեցված ընթացակարգ սահմանելուն։

2017 թ. որոշմամբ սահմանված էր, որ  գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները 2018 թ. հունվարի 1-ից հարկ վճարողին վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով։ Եվ որ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները (բացառությամբ սոցիալական վճարի) սահմանված կարգով հաշվանցվում (մարվում) են գանձապետարանի կողմից վարվող՝ պետբյուջեի միջոցների առանձին ենթահաշվից՝ առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու): 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում էր վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում էր նրա կողմից հարկային մարմին ներկայացված դիմումի հիմամբ՝ 20 օրվա ընթացքում:

Ըստ ՊԵԿ-ի, ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում էր երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում ձգձգվում էր նշված գումարի վերադարձման ընթացակարգը։ Խնդիր էր նաեւ այն, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չէին մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թ.  հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին:

Իսկ փոփոխության համաձայն՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը կվերադարձվի հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման:

Քանի՞ գերավճար ունեցող հարկատուներ ունենք։ Ըստ ՊԵԿ-ի, իրենց տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2021 թ. մայիսի 1-ի  դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների թիվը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549.3 հազար դրամ։ Ընդ որում,  գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89 տոկոսն ունեն 1 դրամից մինչեւ 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1.800.0 հազար դրամ։

Մի խոսքով, այսուհետ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին կփոխանցվի առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման, եւ հարկատուին հնարավորություն կընձեռնվի այդ գումարի հաշվին մարել նաեւ սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Նախորդ որոշմամբ սոցիալական վճարները մարվում էին բացառապես սոցիալական հաշիվներում առկա գումարներից: Հիմա գումարներն ավտոմատ  կփոխանցվեն հարկատուների հաշիվներին, որոնք միայն մեկ անգամ դիմում ներկայացնելուց հետո կարող են դրանք վերցնել կամ տնօրինել:

Թեգեր: բյուջեհարկերՀՀ ՊԵԿՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Այց Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցի

Այց Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցի

Մանուկների դեմքերից չքացել է ժպիտը…

Մանուկների դեմքերից չքացել է ժպիտը...

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist