Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տավուշի շփման ներկայիս գիծը լուծում է ՀՀ անվտանգության խնդիրներ

Հունիսի 1, 2021
Հանրապետություն
Տավուշի շփման ներկայիս գիծը լուծում է ՀՀ անվտանգության խնդիրներ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
271
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդային Հայաստանի տարածքում ադրբեջանական Բարխուդարլու ու Սոֆուլու գյուղերի անկլավը ձեւավորվել է 1929-ից հետո, երբ լուծարվեց Անդրկովկասի երեք հանրապետությունները միավորող Անդրֆեդերացիան, եւ ձեւավորվեցին առանձին խորհրդային հանրապետությունները: Մինչ այդ վերոհիշյալ գյուղերը ներառված էին Դիլիջանի գավառի մեջ: Հայկական գավառի տարածքում էր ներառված նաեւ Ջողազի ջրամբարի հարեւանությամբ գտնվող Գավազան ամրոցը, որի ստորոտում մինչ օրս պահպանված է հայկական խաչքարերով գերեզմանոցը:

Մահմեդական այդ գյուղերը հայկական տարածքների քարտեզի վրա հայտնվել են դեռ 19-րդ դարի վերջերին: Ինչպես Դաշտային Ղարաբաղի որոշ հատվածներ, այնպես էլ բուն Հայաստանի վերոնշյալ հատվածն ադրբեջանցիները զավթել են աստիճանաբար՝ արածատեղիների որոնման նպատակով քոչելով եւ հաստատվելով բարենպաստ հարթավայրային գոտիներում: Տեղաբնակների հետ անընդմեջ էթնիկ բախումների հետեւանքով մեծաքանակ ադրբեջանցիներին հաջողվել է հայերին դուրս մղել հարթավայրերից դեպի լեռնային եւ անտառային գոտիներ:

Նման բնակատեղիներ էլ առաջացել են ներկայիս Ազատամուտ, Ոսկեպար, Աճարկուտ եւ Կիրանց գյուղերի հարեւանությամբ: Խորհրդային տարիներին  Հայաստանի Տավուշի մարզում ձեւավորվեցին Ազատամուտ եւ Կայան բնակավայրերը, որոնց մի քանի շինություններ, ըստ ԽՍՀՄ քարտեզների, նախկին ադրբեջանական անկլավային հատվածներում են:

Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք ոչ մի խնդիր չունեն եւ չեն էլ պատկերացնում, որ իրենց բնակավայրերի որոշ շենքեր կարող են անցնել ադրբեջանական վերահսկողության ներքո: Կայան բնակավայրի բնակիչներն իրենց այցելած լրագրողներին հայտնեցին, որ սեփական հողերն են մշակում հայ-ադրբեջանական շփման գծի հենց հարակից տարածքում եւ երբեք չեն լքի դրանք: Ազատամուտ գյուղի մշակովի հիմնական  հողերը նախկին անկլավային տարածքներում են: Կայանի բնակչի խոսքով, ով չցանկացավ ներկայանալ, այդ տարածքները միշտ էլ հայկական են եղել, եւ եթե հողերի վերադարձման խնդիր լինի, ապա Ադրբեջանը պետք է վերադարձնի հենց իրենց բանավանի ուղղությամբ սահմանից այն կողմ՝ Ղազախի հարեւանությամբ գտնվող հին հայկական խոշոր բնակատեղիները:

Կայանի բնակիչը հայտարարեց, որ երբեք չեն համակերպվի նման որոշման հետ եւ ինչպես 30 տարի հաստատակամորեն պաշտպանել են իրենց բնակավայրի հարակից սահմանները, այդպես էլ շարունակելու են պաշտպանել մինչեւ վերջ:

Նախկին անկլավային տարածքների հարակից գյուղերի բնակիչները երկու աղետալի պատերազմներից հետո չեն պատկերացնում, որ հնարավոր է խորհրդային տարիների նման հարեւանությամբ ապրել ադրբեջանցիների հետ՝ միեւնույն ժամանակ հիշելով, որ այն տարիներին նույնպես խնդիրներ էին լինում էթնիկ հողի վրա: Նրանք չեն հավատում, որ սահմանազատման գործընթացի հետեւանքով իրենց բնակավայրերը եւ հողատարածքները կարող են տուժել:

Առաջին արցախյան պատերազմից հետո ՀՀ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի հետ գծվել է շփման գիծ, որը գործում է մինչեւ այսօր: Ձեւավորվելով պատերազմական իրավիճակում՝ ներկայիս սահմանը ավելի շատ Հայաստանի համար լուծում է անվտանգային խնդիրներ՝ պաշտպանության համար անհրաժեշտ բարձունքների առկայությամբ: Այդ շփման գծից այն կողմ են մնացել ոչ միայն Արծվաշենը, այլեւ Հայաստանի այլ տարածքներ, որոնք ամրագրված են նաեւ խորհրդային քարտեզներով: Հայկական պատմական ահռելի տարածքների կորստի մասին խոսելու դեպքում, պատմաբանները կարող են հիմնավոր փաստարկներով հարցականի տակ դնել Ադրբեջան պետության գոյությունն ընդհանրապես: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում սահմանների դեմարկացիայի գործընթացը տասնամյակներ է տեւում, եւ եթե դրանում հաշվի առնվի աշխարհագրական նպատակահարմարության գործոնը, ապա Հայաստանի նպաստավոր սահմանային դիրքերը կարող են բարելավվել:

Թեգեր: ԱդրբեջանԱրծվաշենգյուղջուրջրամբարՏավուշի մարզ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Մարտի 28, 2023
«Կայսերական մեծության» մորմոքը

«Կայսերական մեծության» մորմոքը

Մարտի 28, 2023

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ով պահում է իր շրթունքները, նա պաշտպանում է իր հոգին

Հանդիպում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի հետ

Հանդիպում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի հետ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist