Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»

Հունիսի 2, 2021
Հանրապետություն
«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
51
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Ինչպես հաղորդել է «Արմենպրեսի» թղթակիցը Փարիզից, այս մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ համատեղ ելույթի ժամանակ՝ նկատելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միեւնույն է, անելիքները շատ են։

«Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, մյուս բանտարկյալներին, ինչպես նաեւ տարածքների ականազերծմանը։ Նաեւ շատ կարեւոր հարց է ժառանգության պահպանությունը ԼՂ-ում եւ շրջակա տարածքներում։ Թե քրիստոնեական, թե մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն ապաէսկալացիայի եւ հաստատեն երկխոսություն»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։ «Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։

Էմանուել Մակրոնը շեշտել է, որ այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ինչպես միշտ։

 Երկու երկրների ղեկավարների օրակարգում նաեւ տնտեսական համագործակցության հարցեր են՝ նախանշելով տարբեր ուղղություններ, Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում համագործակցություն եւ այլն:

«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,-հավելել է Մակրոնը։

Թեգեր: ԵԱՀԿԷմանուել ՄակրոնՀՀ վարչապետՆիկոլ ՓաշինյանսահմանՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Մարտի 25, 2023
«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

Մարտի 24, 2023

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Անիրատեսական նախապայմանները

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հաջորդ Հոդվածը
Վերականգնվում են պատերազմից վնասված ենթակառուցվածքները

Վերականգնվում են պատերազմից վնասված ենթակառուցվածքները

ՀԱԷԿ-ում օրական եւ անգամ ժամային գրաֆիկներից որեւէ շեղում չկա

ՀԱԷԿ-ում օրական եւ անգամ ժամային գրաֆիկներից որեւէ շեղում չկա

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist