Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար

Մայիսի 31, 2021
Հանրապետություն
Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
80
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արհեստական բանականության կարեւորությունը 21-րդ դարում

Արհեստական բանականությունը (ԱԲ) 21-րդ դարի ամենակարեւոր տեխնոլոգիաներից է եւ ամբողջ թափով ընթացող Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Սահմանումներից մեկի համաձայն՝ արհեստական բանականությունը (ԱԲ) համակարգչային համակարգ է, որն ունակ է լուծելու սովորաբար մարդկային բանականություն եւ կարողություններ պահանջող խնդիրներ: Այն արդեն իսկ փոխակերպում է համաշխարհային քաղաքական ու տնտեսական կառուցակարգերը եւ շուտով ամբողջովին փոխելու է մարդկային ապրելակերպը:

Այս տեխնոլոգիան թափանցել է մարդկային գործունեության գրեթե յուրաքանչյուր ոլորտ՝ առողջապահությունից մինչեւ ռազմական գործ: Օրինակ՝ ԱԲ գործիքի շնորհիվ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ճշգրտության 90 տոկոս արդյունք: Իսկ զարգացած երկրների բանակներն արդեն շատ մոտ են ինքնավարությամբ օժտված «մարդասպան ռոբոտներ» (killer robots) ստեղծելուն:

ԱԲ-ն այսօր առանցքային ռազմավարական նշանակություն ունի ու տնտեսական զարգացման շոգեքարշերից մեկը կարող է դառնալ, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է կտրուկ ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը: Հեղինակավոր «PwC»-ի գնահատմամբ՝ մինչեւ 2030 թ. ԱԲ կիրառման շնորհիվ համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 15,7 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

table1

Մոտ ապագայում ավտոմատացման ու մեքենա-մարդ դերերի նոր բաշխման արդյունքում բարդ կարողություններ ու ստեղծագործական մոտեցումներ չպահանջող միլիոնավոր աշխատատեղեր կփակվեն, մյուս կողմից՝ կստեղծվեն միլիոնավոր նորերը: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներից մեկի համաձայն՝ մինչեւ 2022 թ. ավարտը ԱԲ ազդեցությամբ 75 միլիոն աշխատատեղ կփակվի, իսկ 133 միլիոնը՝ կստեղծվի:

Հաշվի առնելով ԱԲ ռազմավարական կարեւորությունը՝ զարգացած ու նույնիսկ զարգացող երկրները մրցավազք են սկսել ոլորտում գերակայության հասնելու համար՝ լայնածավալ ներդրումների ու թիրախավորված քաղաքականությունների միջոցով ձգտելով իրենց քաղաքացիներին, արդյունաբերությունը եւ ինստիտուտներին զինել ԱԲ դարաշրջանի համար անհրաժեշտ կարողություններով, գիտելիքով ու գործիքակազմով:

Գիտական ու փորձագիտական շրջանակներում համընդհանուր կոնսենսուս է ձեւավորվում առ այն, որ երկրները, որոնք արագ կկողմնորոշվեն ու հեռանկարային ներդրումների միջոցով առավելագույնը կանեն ԱԲ-ն զարգացնելու համար, առաջատար դիրք կունենան նոր ձեւավորվող աշխարհակարգում:

Չնայած ԱԲ ոլորտում ԱՄՆ-ն դեռեւս առաջատարն է՝ Չինաստանը նախատեսում է 2030 թ. դառնալ արհեստական բանականության հիմնարար ու կիրառական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնն աշխարհում: Միաժամանակ համեմատաբար փոքր երկրները, այդ թվում՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Իռլանդիան, Ֆինլանդիան, Իսրայելը, նույնպես զգալի ձեռքբերումներ ունեն: Օրինակ՝ 2018 թ. դրությամբ Իսրայելը ԱԲ ոլորտի ստարտափների քանակով շատ քիչ էր զիջում երկրորդ տեղը գրավող Չինաստանին (362-ը՝ 383-ի դիմաց), իսկ Իռլանդիան մեկ շնչի հաշվով ԱԲ մասնագետների առաջատարն է Եվրոպական միությունում: Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը եւս կարող է տեղ գրավել առաջատար երկրների շարքում: Դրա համար, սակայն, պետք է օր առաջ խթանել ոլորտի զարգացումը:

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Հաշվի առնելով ԱԲ բազմաթիվ կիրառությունները՝ այն Հայաստանի համար կարող է դառնալ թե՛ տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առաջընթացի գործիք, թե՛ ռազմական ոլորտում որոշիչ առավելություն ստանալու հնարավորություն: Հայաստանը զգալի ներուժ ունի նաեւ արհեստական բանականության հիմնարար հետազոտությունների (նոր ալգորիթմների ստեղծում բարդ մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ) կենտրոններից մեկը դառնալու համար:

Ըստ էության՝ ԱԲ-ի հիմնարար հետազոտությունները շատ մեծ ներդրումներ չեն պահանջում. հիմնականում անհրաժեշտ է լինում կայուն ինտերնետային կապ, որոշ դեպքերում էլ՝ սուպերհամակարգիչներ (օր.՝ ավելի բարդ նեյրոնային ցանցի ուսուցում անցկացնելու համար): Բացի այդ, մենք նշանակալի ժառանգություն, կայացած ավանդույթներ եւ համեմատական առավելություն ունենք Արեւելյան Եվրոպայի երկրների նկատմամբ մաթեմատիկայի եւ բնական գիտությունների բնագավառում:

Ցավոք, Հայաստանի ամուր բնագիտական հիմքը դեռեւս լայնորեն չի օգտագործվում ԱԲ զարգացման համար։ Չնայած մի շարք համալսարաններում վերջին տարիների ընթացքում բացվեցին արհեստական բանականության ուսուցմանը վերաբերող բակալավրի եւ/կամ  մագիստրատուրայի ծրագրեր, ինչպես նաեւ ստեղծվեցին ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, ԱԲ ուսուցումը դեռեւս գտնվում է սաղմնային վիճակում։ Բացի այդ, Հայաստանում չկան դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ինչը բերում է իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնել ցանկացող երիտասարդ «ուղեղների արտահոսքի» կամ գիտական թերաճի, ինչի պատճառով ոլորտը դանդաղ է զարգանում:

Հայաստանը մեծ ուշադրություն պետք է դարձնի նաեւ ԱԲ ինժեներիայի զարգացմանը, որը հիմնարար  հետազոտությունների արդյունքում ստացված ալգորիթմների կիրառումն է մարդկային գործունեության տարբեր խնդիրների լուծման համար: Ալգորիթմը կիրառելու եւ այն որոշակի խնդրին ադապտացնելու համար  անհրաժեշտ են լինելու իրական մարդկանց տվյալներ: Այստեղ արդեն մեծ կարեւորություն են ունենալու պետության կողմից տվյալների հավաքագրումը, թվայնացումը եւ բազաների ստեղծումը, ինչպես նաեւ դրանց հասանելիության ապահովումը:

Արհեստական բանականության ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը

ԱԲ ազգային ռազմավարությունները եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը ոլորտի շահառուների գործունեության համակարգման ու ուղղորդման, մեկ միասնական քաղաքականության վարման շրջանակ են: 2017 թ. Կանադայի կողմից ԱԲ զարգացման ռազմավարության հրապարակումից հետո 30-ից ավելի երկրներ արդեն մշակել են նմանատիպ փաստաթղթեր՝ նպատակ ունենալով խթանել ոլորտում հեռանկարային գիտական ու կիրառական հետազոտությունները:

Հայաստանում ԱԲ առաջընթացի համար այսօր առաջնային խնդիրը զարգացման ազգային ռազմավարության մշակումն է: Ընդ որում՝ ռազմավարություն ասելով անհրաժեշտ է պատկերացնել ոչ թե կաղապարային փաստաթուղթ, այլ ոլորտի զարգացման կոնսենսուսային տեսլական ու դրան հասնելու կոնկրետ միջոցառումներ՝ կառավարության, մասնավորի ու գիտահետազոտական լայն շրջանակների ակտիվ ներգրավմամբ:

Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ի թիվս այլ միջոցառումների, կարող են առաջարկել՝

-Ներդնել ԱԲ-ի դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ընդլայնել ՏՀՏ ոլորտում կրթություն տրամադրող համալսարաններում ու կենտրոններում ԱԲ դերը,

-Օգտվելով սփյուռքում առկա հսկայական մարդկային ու սոցիալական կապիտալից՝ բնագավառի առաջատար միջազգային հաստատությունների համագործակցությամբ ստեղծել հետազոտական լաբորատորիաներ,

-Կազմակերպել բարձր որակավորում ունեցող հետազոտողների՝ հատուկ պայմաններով ներգաղթ Հայաստան,

-Պետություն-մասնավոր գործակցության մոդելն ընտրելով՝ ստեղծել հատուկ վենչուրային ֆոնդ, որը ներդրում կկատարի ԱԲ ոլորտի խոստումնալից ստարտափներում,

-Ապահովել երկրում ստեղծվող տվյալների հավաքագրումը, թվայնացումն ու հասանելիությունը, իրականացնել համակարգված ու միասնական քաղաքականություն պետական տարբեր գերատեսչությունների կողմից, ստեղծել այս գործընթացի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Կարծում եմ, որ պետություն-մասնավոր-գիտական հանրույթ արդյունավետ համագործակցության եւ նպատակային աշխատանքի միջոցով Հայաստանը կկարողանա մուտք գործել արհեստական բանականության ոլորտի առաջատար երկրների խումբ, ինչը ամուր հենարան կլինի 21-րդ դարում տեխնոլոգիական ցատկի եւ զարգացողից զարգացած երկրի կարգավիճակի հասնելու համար:

Տիգրան ԱՎԻՆՅԱՆ

ՀՀ փոխվարչապետ    

Թեգեր: ՀՀ փոխվարչապետՏիգրան ԱվինյանՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Լինել պաշտպանված, նշանակում է լինել ուժեղ

Լինել պաշտպանված, նշանակում է լինել ուժեղ

Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist