Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պետք է անենք անգամ անհնարինը

Հունիսի 5, 2021
Հանրապետություն
Պետք է անենք անգամ անհնարինը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
378
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի մեծ մասի կորստի հետեւանքով Հայաստանը լրիվ այլ կարգավիճակում հայտնվեց, անվտանգության առումով խնդիրները շատացան նաեւ հենց բուն ՀՀ-ի համար, եւ այս ամենին հավելած՝ տնտեսական վնասները:

Արցախի՝ թշնամուն անցած տարածքներում տարբեր միջին հաշվարկներով տարեկան աճեցվում էր 100 հազ. տ ցորեն: 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Եվ այն բավարարում էր ոչ միայն Արցախին, այլեւ 100 հազ. տոննայի չափով էլ Հայաստան էր ներկրվում: Բանն այն է, որ ցորենով ՀՀ-ի ինքնաբավության ցուցանիշը 31 տոկոս է: ՀՀ-ին տարեկան անհրաժեշտ է մոտ 450 հազ. տ ցորեն, 200 հազարն արտադրում ենք, մնացյալը՝ ներկրում: Ասել է թե՝ հիմա պետք է ներկրենք նաեւ Արցախից չեկող բաժինը: Հիշեցնենք՝ հացահատիկը միջազգային շուկայում, իսկ հիմնականում ՌԴ-ից ենք բերում, դոլարով է, հետեւաբար, դրամի արժեզրկմանը զուգահեռ դժվար չէ պատկերացնել վնասի ծավալը: Թշնամուն անցած տարածքներում հատիկաընդեղենի արտադրություն է եղել: Արցախի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2018 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում հացահատիկի եւ հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) բաժինը 24 տոկոս է եղել: Ասել է թե՝ նաեւ այս ցանքատարածությունների մի մասը կորցրել ենք:

Այլ օրինակի մասին. Գեղարքունիքի բնակիչները Քարվաճառից խոտ էին բերում: Հիմա չեն կարող: Իմ բարեկամները չեն հերքում, որ այս տարի անասնակերի խնդիր են ունենալու, որն ավելի կսրվի, եթե հանկարծ եղանակային պայմանները բարենպաստ չեղան: Կամ՝ Կովսականի եւ Վարանդայի հատվածում բամբակ էր աճեցվում, որը ՀՀ-ն օգտագործում էր դեղագործական արտադրությունում: Այս հնարավորությունն էլ ենք կորցրել հիմա:

Տարածքների կորստով՝ ջրային պաշարների կորուստ էլ ունեցանք: Այս մասով անդրադարձել ենք Քարվաճառի ու Քաշաթաղի խնդրին: Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Ջրային պաշարների կորստով էլէներգիայի խնդիր էլ ծագեց: Արցախի պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչեւ պատերազմը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, Արցախում գործում էր 37 հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը 205.292 ՄՎտ էր: 52.4 ՄՎտ դրվածքային հզորությամբ 12 փոքր ՀԷԿ կառուցման փուլում էր:  Պատերազմից հետո՝ 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 6 ՀԷԿ էր գործում արդեն՝ ընդհանուր 74.7 ՄՎտ հզորությամբ: 2021 թ. մայիսի դրությամբ Արցախում գործում է 8 ՀԷԿ, կառուցման փուլում է 1-ը: Եթե այս թվերը վերածենք նկարագրի, ապա իրականությունը սա է. մինչ պատերազմը Արցախն էլէներգիայի առումով ինքնաբավ երկիր էր, Հայաստանին էլ էլէներգիա էր տալիս, իսկ հիմա ինքնաբավ չէ:

Այս բոլոր փաստերին հավելենք նաեւ մետաղական հանքավայրերի, սարքավորումներով, ներդրումներով, հողատարածքներով հանդերձ թշնամուն անցած երկու խոշոր գինեգործական ընկերությունների կորուստը, Ջրականի ու Կովսականի ձմերուկի հողատարածքները եւ այլն:

Փաստերը շարունակելի են, բայց դրանք բոլորը թվարկելը ցավ է: Ու այդ ցավը փոքր-ինչ մեղմելու միակ տարբերակը կրկին ոտքի կանգնելն է: Իսկ դրա համար պետք է ամեն ինչ անենք՝ հնարավորության սահմաններում ու այդ սահմաններից դուրս: Միայն այս դեպքում կարող ենք արդյունք քաղել:

Թեգեր: ԱրցախՀայաստանՏնտեսությունցորենՔաշաթաղՔարվաճառ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կառավարչական սխալները՝ փիլիսոփայական դիտարկմամբ-1

Կառավարչական սխալները՝ փիլիսոփայական դիտարկմամբ-1

Ծնունդդ շնորհավոր, Գեներալ

Ծնունդդ շնորհավոր, Գեներալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist