Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Աֆղանստանն ու հայերը

Սեպտեմբերի 24, 2021
Այլք
Աֆղանստանն ու հայերը
43
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե հավատանք անգլիացի լրագրողի գրվածքներին, ապա ուսումնասիրելով ղիլզայի խորհրդավոր ժողովրդի պատմությունը՝ կարող ենք շատ հետաքրքիր փաստեր բացահայտել նաեւ հայերի մասին:

Այսօր ողջ աշխարհը հետեւում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Բոլորը գիտեն, որ աշխարհի ցանկացած կետում կգտնվի գոնե մի հայ։ Սակայն Աֆղանստանի ու հայերի հետ կապված կան  մի շարք առանձնահատկություններ։ Մինչ 2021 թ․ մարտն Աֆղանստանում կար հայկական զորախումբ, հայկական կողմը պատերազմում անգլիացիների կողմից ավերված հին հայկական եկեղեցու տեղում 2010 թ․ Քունդուզ նահանգում կառուցեց մի մատուռ, որն օծվել է Էջմիածնի հոգեւոր ներկայացուցչի կողմից։ 2021 թ․ մարտին 121 հոգուց բաղկացած հայկական զորախումբը դուրս եկավ Աֆղանստանից։ 1979-1989 թթ․, երբ խորհրդային զորքերը մտել են Աֆղանստան, «բազմազգ բանակում» կռվել է շուրջ 4000 հայ, որոնցից 300-ը վիրավորվել, իսկ 86-ը զոհվել են։

Հարց է առաջանում՝ իսկ այժմ քանի՞ հայ է այնտեղ ապրում, եւ քանի՞սն են ապրել նախկինում։ Հայ առեւտրականներն առաջին անգամ այստեղ ոտք են դրել Արշակունիների թագավորների օրոք։ Երբ 1386 թ․ Թամերլանը հարձակում իրականացրեց Անդրկովկասի վրա, գերի վերցրեց բազմաթիվ հայ, վրացի եւ աղվան արհեստավորների։ Գերիներին պահում էին Քաբուլում, Կանդահարում եւ Աֆղանստանի հյուսիսային մասերում։ Հայ ականավոր աստվածաբան, մատենագիր, գրող Սիմեոն Երեւանցին 1760 թ․ գրել է, որ Կանդահարի հայերը Թամերլանի գերեվարած հայերի ժառանգներն են։ 1881 թ․ Աֆղանստանում տեղի ունեցած ապստամբության ժամանակ ցանկանում էին գահընկեց անել Աբդուր Ռահման խանին եւ նրա փոխարեն գահին բազմեցնել Էյուբ խանին։ Այդ ապստամբությունը կազմակերպել էին ղիլզայ ցեղի ներկայացուցիչները, որոնք ապրում էին հսկայական լեռնային տարածքում։  

Այս տարածքում հետազոտական աշխատանքներ կատարած եվրոպացի լրագրողները (Ջորջ Ֆոսթեր, Էդվարդ Սթիրլինգ, Չարլզ Մեսսոն եւ այլք) հավաստիացնում են, որ նրանք իրականում հայեր են եղել։ 19-րդ դարի վերջինը այս տարածաշրջանում ապրում էր շուրջ 10 հազ․ ընտանիք։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ընտանիք բաղկացած էր առնվազն 5 մարդուց, ապա ստանում ենք նրանց մոտավոր թիվը՝ 50 հազ․ մարդ։ Այսօրվա դրությամբ չհաստատված տվյալներով ղիլզայները մոտ 3 մլն են։ Աֆղանստանում հինգ տարի առաջ կար 450 քրիստոնյա հայ, սակայն այսօր ոչ ոք չգիտի, թե որքան են մնացել։

Վերադառնալով ռազմական գերիներին՝ մի փաստ եւս կա․ ժամանակի անգլիական «London» թերթի թղթակիցներից Ալեքսանդր Բուրնեսը (1834 թ.) գրել էր, որ ղիլզայները մկրտում էին հիվանդներին, խաչեր էին դնում իրենց տներում, բայց ամենահետաքրքրականն այն է, որ նրանք մատներով խաչ էին դրոշմում խմորի վրա։ Համաձայն թղթակցի՝ հենց ղիլզայներն են պնդում, որ իրենց նախնիները հայեր են։ Կա լեգենդ, որ պահքի ժամանակ ղիլզայի հոգեւոր առաջնորդն արգելել է նրանց միս ու կաթնամթերք ուտել։

Ժողովուրդն ապստամբեց եւ նման արգելքների պատճառով որոշեց ընդունել մահմեդականություն։ Ինչպես նշում է հայ նշանավոր գիտնական եւ ուսուցիչ Կոստանդ Ջուղայեցին, դեռեւս 1670-ականներին Կանդահարում ու Քաբուլում կային հայ առեւտրականների բավական մեծ համայնքներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր եկեղեցին։ 1722 թ․ աֆղան խան Միր Մահմուդը հարձակվեց Իրանի Սպահան քաղաքի վրա, ավերեց եւ գերեվարեց շատերին՝ այդ թվում քաղաքում ապրող հայ արհեստավորների 60 ընտանիքի։ Մի քանի տարի անց Նադիր շահը հարձակվեց նույն քաղաքի վրա եւ գերեվարեց ու Քաբուլ տարավ մոտ 500 հայ եւ վրացի արհեստավորների։

1750 թ․ դեռեւս կային քրիստոնյա հայեր, բայց նրանք ձուլման վտանգի առաջ էին։ Հայ աշխարհիկ ու հոգեւոր դասի անհեռատես քաղաքականության պատճառով Աֆղանստանի հայերն սկսեցին գաղթել Հնդկաստան կամ Միջին Ասիա։ Եթե հավատանք անգլիացի լրագրողի գրվածքներին, ապա ուսումնասիրելով ղիլզայի խորհրդավոր ժողովրդի պատմությունը՝ կարող ենք շատ հետաքրքիր փաստեր բացահայտել նաեւ հայերի մասին։

Վերջին շրջանում հայերն սկսեցին գերազանցել հրեաներին՝ փուշթուններին անվանելով Աֆղանստանի ու Պակիստանի հրեաներ։ Երբ գիտնականներն սկսեցին ուսումնասիրել ղիլզայի գենոլոգիան, պարզվեց, որ նրանք պատկանում են հնդ-միջերկրածովյան եվրոպական ցեղին: Այս մասով պատմաբաններն ու հնագետներն ուսումնասիրելու շատ բան ունեն։

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է շուրջ 15 մլն ներկայացուցիչներ՝ պատերազմների, ձուլման վտանգների եւ արտագաղթի պատճառով։ Ղիլզայները եւս ձուլման ու վերացման վտանգի առաջ են, եւ գրագետ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի վերացումը կանխել։

Թեգեր: Աֆղանստանհայերպատմություն
Կիսվել17Tweet11Կիսվել2
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 25, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 25, 2023

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հաջորդ Հոդվածը
Հայագիտության անկոտրում մարտիկը

Հայագիտության անկոտրում մարտիկը

Հայոց աշխարհի Քաշաթաղում

Հայոց աշխարհի Քաշաթաղում

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist