Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բանալին Հայաստանի ապաշրջափակումն է

Հիմքը նախեւառաջ ԱՊՀ նորմատիվ իրավական ակտերն են

Հունիսի 12, 2021
Հանրապետություն
Բանալին Հայաստանի ապաշրջափակումն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց հետո փաստացի շրջափակված երկիր է: «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը։

«Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առեւտուրը, երկու երկրների տնտեսությունները կստանան զարգացման նոր հզոր իմպուլս, եւ մարդկանց կյանքը կբարելավվի: Կարեւոր է, որ նման բարի կամք կա»,- ասել է Օվերչուկը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ կողմերը հենց սկզբից պայմանավորվել են, որ ընտրում են մոտեցում՝ հիմնված առողջ բանականության վրա, ինչը թույլ է տվել անցնել երկու երկրների միջեւ բոլոր հնարավոր երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիների քննարկմանը:

«Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի տարածքով: Միաժամանակ լուծվում են խնդիրներ՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջեւանի տարածքով Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան երթեւեկության մեկնարկի հետ: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները Կասպից ծովում Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ ունի շատ սահմանափակ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ, ինչը խցանի պես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, բացասաբար է անդրադառնում միգրացիոն գործընթացների վրա եւ թույլ չի տալիս Հայաստանին ամբողջությամբ բացահայտել իր ներուժը եւ վերածվել բարեկեցիկ երկրի:

«Տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը կարեւոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ հարեւան բոլոր երկրների համար: Միեւնույն ժամանակ Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները սեւծովյան նավահանգիստներին, ինչպես նաեւ Բալթիկայում եւ Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, այլեւ կկարողանա իր սեփական արտադրությունը ծավալել, քանի որ նոր իրացման շուկաներ մուտք գործելու հնարավորություն կլինի, եւ երկրից արտադրանք արտահանելու սահմանափակող գործոնները կմնան անցյալում: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, եւ, անկասկած, այս նոր կազմաձեւում Ադրբեջանը եւ Հայաստանը կլինեն հիմնական շահառուները: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց եւ տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հարցազրույցում ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, կատարած աշխատանքները եւ ընդգծել է, որ երբ գտնվեն բոլոր լուծումները, իսկ Ադրբեջանը եւ Հայաստանը որոշեն, որ պատրաստ են կյանքի կոչել դրանք, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել ճանապարհների վերականգնումը, ապա՝ տրանսպորտային կապերի վերսկսումը:

«Կարեւորը լավ ապագա տեսնելն է, եւ, իհարկե, կարեւոր է, որ այժմ ոչ ոք չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն այս՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը:

Եռակողմ աշխատանքային խմբի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Հայաստանը եւ Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիները՝ տեխնիկական եւ իրավական տեսանկյունից։

«Տեղի է ունենում բոլոր միջազգային նորմատիվ, իրավական ակտերի գույքագրում: Առաջին հերթին՝ դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետեւ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն այդ կառույցի անդամ են: Պատահել է այնպես, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բազմակողմ պայմանագրեր են ստորագրվում, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ վերապահումներ են ներկայացնում՝ բացառելով այդ պայմանագրերի ազդեցության տարածումը հակառակ կողմի վրա: Նման վերապահումները, որոնք խոչընդոտում են երկու երկրների միջեւ տրանսպորտային կապերի իրականացմանը, պետք է հանվեն»,– ընդգծել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի խոսքերով՝ աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանը եւ Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային եւ ճանապարհային երթուղիները: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային տարածքներում գարնանն աշխատել են ՌԴ տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» եւ «Ռուսական երկաթուղիների» ռուս փորձագետները:

«Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ եւ երկաթուղի, գնահատել երկու երկրների միջեւ առեւտրային փոխադրումների հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհային մակերեւույթների, երկաթուղային ճանապարհների, կամուրջների, ճանապարհների տակ գտնվող խողովակների վիճակը: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր երթուղիներն անպետք են դարձել, եւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքներով՝ կողմերը կարողացել են ուրվագծել հետագա քայլերը տրանսպորտային հաղորդակցության բացման համար: Աշխատանքի մեծ հատված կապված է նաեւ իրավական հարցերի հետ: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, անցակետեր, մաքսատներ, այն ամենը, ինչ սովորաբար լինում է հարեւան երկրների միջեւ: Վերջին 30 տարիների ընթացքում եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանն արել են ամեն ինչ, որպեսզի իրենց միջեւ տեղաշարժն անհնար լինի: Այդ կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծվեն»,-նշել է Ալեքսեյ Օվերչուկը:

Նա ընդգծել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատում էին միմյանց դեմ, եւ այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն եւ փոխզիջումներ գտնեն:

«Մարդկանց համար բարդ է, քանի որ նրանք իրենց վրա են կրում նախորդ կյանքի եւ իրենց երկրների հարաբերությունների պատմությունը»,-ասել է ՌԴ փոխվարչապետը:

Թեգեր: ԱդրբեջանԱՊՀԵԱՏՄՀայաստանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Խաղաղ գոյակցությունը հնարավոր է

Խաղաղ գոյակցությունը հնարավոր է

Կարկառի վրա նոր ջրամբար է կառուցվում

Կարկառի վրա նոր ջրամբար է կառուցվում

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist