Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը

Հունիսի 15, 2021
Հանրապետություն
Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սյունիքի շուրջ ներկայումս ընթացող գործընթացները դիտավորյալ ներկայացվում են որպես տեղային իրադարձություններ՝ Արցախի դեմ 44-օրյա ահաբեկչական պատերազմի հետքի տեսքով: Մինչդեռ իրականում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են ոչ միայն աշխարհաքաղաքականությանը, այլեւ որոշիչ են լինելու հնդեվրոպական քաղաքակրթության ապագայի համար:

Վերջին երկու հազար տարվա ընթացքում հնդեվրոպական եւ չինական «հողագործական քաղաքակրթությունները» ենթարկվել են «քոչվոր վաշխառուական քաղաքակրթության» ապակառուցողական հետեւանքներին, ինչը հիմնված է ուրիշի ռեսուրսը խլելու եւ յուրացնելու վրա՝ ուղեկցվելով նյութական ու հոգեւոր արժեքների ոչնչացմամբ, հենց «հողագործական քաղաքակրթության» տարածքի հետագա կրճատմամբ: Նման գործողությունները որակավորվում են որպես ցեղասպան տիպի գործողություններ:

Տնտեսագիտության եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, խորհրդարանի Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու փոխհատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ Մարտիկ Գասպարյանը եւ Նոբելյան մրցանակի անվանակարգում նշված «Հայկական լեռնաշխարհը` աշխարհի ու քաղաքակրթության ստեղծման բնօրրան, համընդհանուր արժեքների եւ մասունքների ժառանգ եւ պահապան» ուսումնասիրության համահեղինակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենտրոնական տնտեսագիտամաթեմատիկական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, խորհրդարանի կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Լեւոն Բեկլարյանն առանձնացնում են «քոչվոր վաշխառուական քաղաքակրթության» ազդեցության երկու սկզբունք. առաջինը՝ ուղղակի կործանարար ներազդեցություններն են, եւ երկրորդը՝ ազդեցության սոցիո-վիրուսային սկզբունքը՝ առարկայի նպատակների եւ խնդիրների միմիկրիայի ազդեցության տեսքով, ռեսուրսների հետագա գաղութացման միջոցով: 

Հնդեվրոպական քաղաքակրթության ասիական մասը պաշտպանված է եղել ազդեցության սոցիո-վիրուսային սկզբունքից՝ շնորհիվ իր երկարամյա պատմական փորձի եւ քաղաքակրթական արմատների խորության, սակայն տարածքը տուժել է հիմնականում ուղղակի կործանարար ազդեցություններից: Մինչդեռ հնդեվրոպական քաղաքակրթության եվրոպական մասն առավել ենթակա է եղել սոցիո-վիրուսային սկզբունքի ազդեցությանը։ Ավելին, ըստ Գասպարյանի եւ Բեկլարյանի, որոշակի պատմական ժամանակաշրջաններում քոչվոր վաշխառուական քաղաքակրթական սկզբունքները Արեւմտյան Եվրոպայում գերիշխող էին դարձել: Մասնավորապես, այդպիսի ժամանակահատվածները ներառել են Բրիտանական կայսրության դարաշրջանը, որը ծովային քոչվոր վաշխառու կայսրություն էր: Բրիտանական կայսրության իշխանության շրջանում, որպես քոչվոր վաշխառական քաղաքակրթության դասական օրինակ, չինական քաղաքակրթությունը եւ հնդեվրոպական քաղաքակրթության ասիական տարածքը, որոնք այդ ժամանակ ապահովում էին աշխարհի ՀՆԱ-ի ավելի քան 80 տոկոսը, ենթարկվել են լիակատար թալանի եւ ավերածության։

«Քոչվոր վաշխառուական քաղաքակրթության» ազդեցությունը Հայաստանի վրա

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության ցեղասպան մեքենայի հետեւանքով Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում բնաջնջվեցին բնիկ ժողովուրդները՝ հայերը, ասորիները, հույները։ Ամեն ինչ նախապատրաստված էր հնդեվրոպական միասնական տարածքը երկու մասի բաժանելու համար, այն է՝ ավերված եւ թալանված ասիական բեկոր եւ եվրոպական բեկոր, որը դարձել էր հաղթանակած վաշխառուական քաղաքակրթության տարածք: Ըստ այդ ծրագրի հեղինակների, հնդեվրոպական տարածքի նման մասնատումից եւ Հայկական լեռնաշխարհն ու նրա հարակից տարածքները բնիկ ժողովուրդներից՝ «հաղորդակցիչի պահապաններից», մաքրելուց հետո կապահովվի ամբողջ հնդեվրոպական քաղաքակրթության ոչնչացումը:

Փոքր Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածքում հաղորդակցիչը հազարամյակների ընթացքում ձեւավորվել, բարելավվել եւ ընդլայնվել է որպես մարդկային քաղաքակրթության գոյության, ամբողջականության եւ զարգացման ապահովման կարեւորագույն գործիքներից մեկը: Առաջանալով եւ դառնալով հնագույն մշակույթների ծագման տարածաշրջանում որպես կյանքի գրեթե բոլոր բնագավառների՝ կրոններ, ծեսեր, կառավարման ինստիտուտներ, արվեստներ, արհեստներ, ապրանքների հոսքեր եւ այլն, փոխազդեցությամբ առաջացած արդյունք՝ «հաղորդակցիչը» ժամանակին դարձավ կյանքի կազմակերպման հատուկ միջոց, որտեղ յուրաքանչյուր համայնքի նվաճումը դառնում է բոլորի նվաճումը, եւ տարբեր մշակույթները, քաղաքակրթությունները միմյանց մեջ տեսնում էին ընդհանուր կեցության ամենակարեւոր բաղադրիչները։

«Կապի միջուկը տեղակայված էր Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում: Վատիկանից շատ առաջ այստեղ առաջացան արտատարածքային հոգեւոր կենտրոններ՝ սրբազան եւ անձեռնմխելի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար՝ անկախ դավանանքից: Արցախը ամենակարեւոր նման կենտրոններից մեկն է: Հաղորդիչի էությունը եւ ուժը հիմնված էր բնիկ ժողովուրդների՝ հայերի, ասորիների, հույների, արամեացիների, արաբների եւ տարածքում բնակվող այլ ժողովուրդների՝ «հաղորդակցիչի պահապանների» քաղաքակրթական նվաճումների» վրա»,- մանրամասնեց Գասպարյանը: Այսինքն՝ ոչնչացման այս ուղու վրա կանգնած էր Հայաստանը, ավելի կոնկրետ՝ Սյունիքի մարզը, որը միացնում է հնդեվրոպական քաղաքակրթության երկու բեկորները:

Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը Սյունիքի պահպանումն ու հնդեվրոպական քաղաքակրթության տարածքի ամբողջականության պաշտպանությունն էր: Բեկլարյանի խոսքով, նրա սխրանքը դասվում է անհնարինների կատեգորիայի շարքին: Դրանով է բացատրվում վաշխառության բացահայտ եւ թաքնված ադեպտների հիստերիան Գարեգին Նժդեհի անվան հիշատակման ժամանակ, որը մարմնավորում է այն հայտնի ասացվածքը, որ «նույնիսկ միայնակը մարտի դաշտում կարող է լինել հզոր ռազմիկ», դրանով իսկ պարտության հասցնելով անսանձ հորդաներին: «Գարեգին Նժդեհը եւ հաջորդ հարյուր տարիները՝ որպես ժամանակի հոսող առվակի հաջորդ շրջադարձում տառապող վաշխառու քաղաքակրթության պարտությունն են ի ցույց դնում»,- վստահ է նա:

Վերջին հարյուր տարիների ընթացքում Չինաստանը, Հնդկաստանը եւ Իրանը վերակենդանացան, եվրոպական վաշխառու բեկորը խոր ճգնաժամի առաջ կանգնեց եւ մաքառված տեսքով ստիպված կրկին դիմեց օսմանցիների եւ քեմալականների հետնորդների ցեղասպան մեքենային՝ իր տրամաբանական ավարտին հասցնելու հնդեվրոպական քաղաքակրթության տարածքի մասնատման նախագիծը, որպեսզի «հաղոդրակցի» տարածքում գոնե ռեկետիրի դերում հաստատվի հնդեվրոպական քաղաքակրթության շրջանակների հետ հարաբերություններում:

Այս ամենից պարզ է դառնում, որ այսօր Սյունիքում հայերը որոշում են ոչ միայն հայերի եւ հայկական պետության ճակատագիրը «հաղորդակցի» քաղաքակրթական գործառույթների հետագա վերականգնմամբ, այլեւ ամբողջ հնդեվրոպական քաղաքակրթության ապագան` հաղթահարելու սոցիո-վիրուսային հետեւանքները՝ ըստ վաշխառուական գաղափարախոսության կործանարար ազդեցության: Այս համատեքստում է Գարեգին Նժդեհի պատմական եւ քաղաքակրթական դերը:

Թեգեր: ԱրցախԳարեգին ՆժդեհՄեծ ԲրիտանիաՄերձավոր ԱրեւելքպատերազմՍյունիքՕսմանյան կայսրություն
Կիսվել5Tweet3Կիսվել3
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀՀ-ին պետք են իրագործելի ու հաշվարկված ծրագրեր

ՀՀ-ին պետք են իրագործելի ու հաշվարկված ծրագրեր

Հայաստանի պատասխանը Էրդողանի հնչեցրած կեղծիքներին

Հայաստանի պատասխանը Էրդողանի հնչեցրած կեղծիքներին

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist