Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռազմական պատրաստություն՝ խաղաղասիրության կեղծ քողի տակ

Յոթ ամսում՝ յոթ զորավարժություն ՀՀ-ի եւ Արցախի սահմանների մոտ

Հունիսի 25, 2021
Հանրապետություն
Ռազմական պատրաստություն՝ խաղաղասիրության կեղծ քողի տակ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
204
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայկական երկու պետությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ առկա խնդիրները քաղաքական գործիքակազմով լուծելու օգտին: Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը, հատկապես արցախյան հիմնահարցի լուծման ողջ պատմության ընթացքում, առաջնորդվել են ուժի չկիրառման սկզբունքով: Նախորդ դարի 90-ականների սկզբում մեր հաղթական պատերազմի սանձազերծողը նույնպես Ադրբեջանն էր:

Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի սանձազերծած վերջին ագրեսիայից եւ եռակողմ հայտարարության ընդունումից հետո թյուրքական երկու պետություններն առնվազն շաբաթական կտրվածքով հայտարարում են, թե հակամարտությունն անցյալում է, եւ անհրաժեշտ է տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունն ու երկրների միջեւ սկսել համագործակցությունը: Սակայն, ինչպես միշտ, այս դեպքում էլ նրանց խոսքերը եւ գործերը լիովին հակասում են իրար:

Հրադադարի հաստատումից ի վեր Թուրքիան եւ Ադրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ զորավարժությունն են իրականացնում Հայաստանի եւ Արցախի սահմանների մոտ: Վերջինն անցկացվեց Նախիջեւանում՝ հունիսի 21-23-ը: Հատուկ տակտիկական վարժանքներին մասնակցեցին Նախիջեւանի կայազորի զորքերի եւ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական ղեկավարման ստորաբաժանման սպաները:  Զորավարժությունների ընթացքում գործողություններ են իրականացվել մարտական կառավարման կենտրոնի կատարելագործման նպատակով նախատեսվող միջոցառումների մասով: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը տարածեց եւս մեկ նմանատիպ հայտարարություն, ըստ որի՝ իր զինված ուժերում թուրք մասնագետների աջակցությամբ ստեղծվելու են թիկունքային դիվերսիոն գործողություններ իրականացնող ստորաբաժանումներ:

Վերոշարադրյալից միանշանակ կարելի է եզրակացնել, որ թյուրքական երկու պետություններն իրականում մեծացնում են իրենց ռազմական ներուժը, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ պատրաստվում են նոր ագրեսիաների: Միանշանակ է, որ նրանք հենց ագրեսիայի են նախապատրաստվում, քանի որ երբեւիցե տարածաշրջանային ոչ մի երկիր չի հարձակվել իրենց վրա: Միշտ եղել է հակառակը՝ թյուրքական պետություններն են մշտապես եղել նախահարձակ, ինչը փաստում է պատմության ընթացքում նրանց ողջ զավթողական գործողությունների մասին:

Հետեւաբար՝ մեծ հաճախականությամբ խաղաղության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր հարեւան երկու պետությունները նույն հաճախականությամբ էլ իրականացնում են ռազմական գործողությունների նախապատրաստման զորավարժություններ: Թուրքիան անընդհատ մեծացնում է ռազմական արդյունաբերության ծավալները՝ արտադրելով սպառազինության նոր տեսակներ: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում թուրքական բանակը համալրվեց հականավային կառավարվող հրթիռներով եւ սեփական արտադրության նոր ուղղաթիռներով: Դրան զուգահեռ վերջինս իրականացնում է նաեւ արտասահմանյան ժամանակակից սպառազինության ձեռքբերում:

Այս իրավիճակը Հայաստանին եւ Արցախին պարտադրում է օպերատիվ կերպով իրականացնել հնարավոր ագրեսիաներին դիմակայելու առավելագույն միջոցառումներ: Երկու հայկական պետությունների ռազմական արդյունաբերության խթանումը եւ ժամանակակից պատերազմներում հնարավոր ագրեսիաներին դիմակայելու համար համապատասխան սպառազինության ձեռքբերումն օրախնդիր է: Ըստ անհրաժեշտության պետք է դիվերսիֆիկացվեն նաեւ լավագույն զինատեսակների ձեռքբերման շուկաները: Առաջնային են դառնում նաեւ մերօրյա իրավիճակին համահունչ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության դոկտրինի արդիականացումը, ագրեսիաներին հակազդելու նոր, գործուն մեխանիզմների ներդրումը:

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԹուրքիաժողովուրդՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Վեոլիա ջրի» հեռախոսնե՞րն էլ… ջրով են աշխատում

«Վեոլիա ջրի» հեռախոսնե՞րն էլ… ջրով են աշխատում

Դիմակայությունը նոր փուլ է մտնում

Դիմակայությունը նոր փուլ է մտնում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist