Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերությանը

Մասնագետի կարծիքով՝ դա է թելադրում աշխարհաքաղաքական իրավիճակը

Հունիսի 29, 2021
Հանրապետություն
Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերությանը
26
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021 թ. հունիսի 25-ի դրությամբ։ Ըստ վերջինիս՝ 2021 թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը հետեւյալն է. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.3, շինարարության ծավալը՝ 14.3, առեւտրի շրջանառությունը՝ 7.4 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 0.9, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 11.6, արտահանումը՝ 20.8, ներմուծումը՝ 6.7 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 5.5 տոկոսով: 2021 թ. մայիսին նախորդ ամսվա նկատմամբ մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկական պատկերը սա է. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2, արդյունաբերական արտադրանքինը՝ 3.4, շինարարության ծավալը՝ 17.9, առեւտրի շրջանառությունը՝ 6,  ծառայությունների ծավալը՝ 3.4 տոկոսով։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 12.9 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 3.9, արտահանումը՝ 7.9, ներմուծումը՝ 1.5 տոկոսով։

Սակայն, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը, փաստացի, եթե նշված ցուցանիշները ճշգրտենք գնաճի ինդեքսով, ապա նախորդ տարվա համեմատ որոշ ցուցանիշների գծով անկում կտեսնենք, այդ թվում տնտեսական ակտիվության ցուցանիշի, արդյունաբերական արտադրանքի ծավալի եւ էլեկտրաէներգիայի արտադրության: «Իսկ եթե հաշվի առնենք նաեւ, որ անցած տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունը գտնվել է լոքդաունի մեջ, ապա կարծում եմ՝ պատկերը էլ ավելի մտահոգիչ է»,- հավելեց տնտեսագետը:

«Թե ինչ իրավիճակում ենք, հասկանալի է։ Հասկանալի է նաեւ, որ ոտքի կագնելու համար մեզ ամբողջովին նոր՝ տնտեսական զարգացման խորքային ռազմավարություն է պետք։ Թե ինչպիսի ռազմավարություն, ո՛ր ոլորտները շեշտադրած, այս հարցն էլ ենք հիմա մի կողմ թողնում, քանզի մեկ անգամ չէ, որ քննարկել ենք։ Տնտեսության դրական շարժերի համար ներդրումներ են պետք։ Ինչպե՞ս ենք ներդրումներ բերելու, եթե մեր երկրում անվտանգության առումով խնդիրներ կան»՝ «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան տնտեսագետը համառոտեց. «Ակնհայտ է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ են հսկայածավալ ներդրումներ՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա։ Իսկ վերջինիս ապահովման համար, բնականաբար, անհրաժեշտ է նախեւառաջ անվտանգություն, քաղաքական կայունություն, կանխատեսելի միջավայր, երաշխիքների ապահովում։ Փաստացի, սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ադրբեջանական զորքերը արդեն շուրջ 1,5 ամիս ապօրինաբար մեր երկրի ինքնիշխան տարածքում են եւ ոչ միայն պարզապես գտնվում են այնտեղ, այլեւ ինժեներական ամրացման աշխատանքներ են իրականացնում մի շարք հատվածներում, չի կարող որեւէ կերպ չազդել ներդրումների հոսքերի վրա։ Այս պահին ներդրումներ բերելու միակ հնարավոր լուծումը թերեւս սփյուռքի ռեսուրսների ներգրավումն է որոշակի հիմնադրամների տեսքով։ Այս դեպքում զուտ հայրենասիրական մղումը կարող է դեր խաղալ։ Բայց այստեղ էլ հարցեր կան. գիտենք, որ սփյուռքում էլ միասնական մոտեցումներ չկան»։

«Այնուամենայնիվ, եթե գանք տնտեսական ռազմավարությանը եւ ոլորտներին. արագ ու որակյալ աճի համար Դուք առիթով շեշտադրել եք ռազմարդյունաբերությունը։ Դրանից զատ՝ աճի համար ուրիշ ո՞ր ոլորտներին է պետք ուշադրություն դարձնել»՝ «ՀՀ»-ի հաջորդ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց՝ ելնելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից։ Ըստ այդմ, մասնագետի խոսքերով, ամենակարեւոր ոլորտը, որտեղ կա ներուժ եւ հնարավոր է պետական խթանող եւ ուղղորդող քաղաքականության միջոցով կարճ ժամանակում հասնել արդյունքների, ՏՏ ոլորտն է՝ ռազմարդյունաբերական համալիրի վերազինման եւ արդիականացման ուղղությամբ։ «Սա իր հերթին կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Կարծում եմ նաեւ, ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք, որ եթե չապահովվենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա, չեմ կարծում, որեւէ արտաքին ուժ դա կվերցնի իր վրա»,- եզրափակեց տնտեսագետը։

Թեգեր: էլեկտրաէներգիառազմարդյունաբերությունՏնտեսություն
Կիսվել10Tweet7Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լուրջ ուղերձներ հարեւան երկրից

Լուրջ ուղերձներ հարեւան երկրից

Հայ-իտալական կրթական համալիր Արցախում

Հայ-իտալական կրթական համալիր Արցախում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist