Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 2, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ-իտալական կրթական համալիր Արցախում

Հունիսի 29, 2021
Սոցիում
Հայ-իտալական կրթական համալիր Արցախում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան  44-օրյա պատերազմից հետո, կապված ավերածությունների վերացման, մշտական օջախներից տեղահանված, թշնամու կողմից բռնազավթված բնակավայրերի բնակիչների, առաջին հերթին, բնակարանային պայմանների բարելավման եւ մի շարք այլ իրողությունների հետ, որակյալ արհեստագործների, արհեստավարժ մասնագետների պատրաստումն ու ներգրավումը տնտեսության մեջ կարեւորագույն նախապայման են դարձել Արցախի կառավարության համար: Այդ նպատակով համապատասխան քայլեր են ձեռնարկվում բուհերը բեռնաթափելու եւ միջնակարգ-մասնագիտական կրթօջախներ ստեղծելու ուղղությամբ:

Ինչպես հայտնի է, ի թիվս մի շարք ուսումնական հաստատությունների, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը ստիպված էր տեղափոխվել Ստեփանակերտ ու այնտեղ շարունակել իր գործունեությունը: Համալրելով մասնագիտությունների ցանկը եւ հաշվի առնելով հատկապես շինարարության ոլորտում որակյալ մասնագետների պահանջարկը, մայրաքաղաքում գործող պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրինությունը «հարկադրված» էր նույնպես վերակառուցել իր աշխատանքները: Սակայն պարզվում է, ձեռնարկվող քայլերը լիովին չեն կարող վերափոխել իրավիճակը, եւ առավել գործուն միջոցներ պիտի ձեռնարկվեն կրթական համակարգը բարեփոխելու համար:

Ելնելով այս իրողություններից, կառավարությունն իր «փնտրտուքների» արդյունքում եւս մեկ կրթական ուղղություն նախընտրեց՝ ողջունելով հայ-իտալական կրթական համալիրի մուտքը Արցախ: Արհեստագործականի հիմքի վրա՝ նոր ուսումնականում այն կգործի հայկական ոգով եւ իտալական տեխնոլոգիաներով ու չափանիշներով: Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանի, կրթօջախը բուհ ընդունվելու այլընտրանք կդառնա: «Այն կազմակերպելու է միջազգային չափորոշիչներին համահունչ հանրակրթական, ավագ եւ նախնական մասնագիտական կրթություն: Ավարտական փուլում հաստատությունը կթողարկի արհեստավարժ վարպետներ, ովքեր արտադրության մեջ որոշիչ դերակատարություն կունենան եւ կցուցադրեն իրենց գիտելիքներն ու կարողությունները: Իսկ համալիրի ուսումնական եւ տեխնիկական հարուստ բազան՝ ուսուցանող վարպետների եւ մանկավարժների աջակցությամբ, շրջանավարտներին կտա այն ամենը, ինչը հատկանշական է հմուտ արհեստագործ դառնալու համար»,- գտնում է Հ. Մինասյանը:

Փոխնախարարը զրույցի ժամանակ անդրադարձավ «մեր ժամանակներում նախապատվելի» այն մասնագիտությունների ցանկին, ինչպիսիք են ռադիոէլեկտրոնային միջոցների սպասարկումը, վարսավիրական արհեստը, հասարակական սնունդը, տրանսպորտային միջոցների շահագործումը, փայտամշակման արտադրությունն ու կարի տեխնոլոգիան, որ մասնավորապես կապված է հագուստի մոդելավորման հետ, եւ այլն: Ուսուցման ընթացքում համադրվելու են հայկական եւ իտալական ծրագրերը: Համալիրում դասավանդելու են փորձառու մասնագետներ ու մանկավարժներ, որակավորման նպատակով նրանք գործուղվելու են Իտալիա եւ համապատասխան դասընթացներ են անցնելու: Հ. Մինասյանը համոզված է, որ կրթօջախի շրջանավարտները պահանջված կլինեն աշխատաշուկայի համար եւ կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:   

Թեգեր: ԱրցախԿԳՄՍ նախարարությունպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ձորակը պատմում է

Ձորակը պատմում է

Հունիսի 30, 2022
Արցախում հունձ են անում

Արցախում հավաքում են հացահատիկի բերքը

Հունիսի 25, 2022

Քաջասիրտ հրամանատարը

Կառույց, որը համախմբում է համայն հայությանը

«Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»

Անմահների սուրբ պատվիրանը

Կարեւորը մեր ժողովրդի նվիրումն է, միասնությունը

Ապրող ու մաքառող Արցախում

Հաջորդ Հոդվածը
Բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին

Բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին

Երկփեղկված կայսեր կյանքն ու ինքնասպանությունը

Երկփեղկված կայսեր կյանքն ու ինքնասպանությունը

Ամենաընթերցվածը

  • Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Կանխիկ շրջանառությունն այսօրվանից սահմանափակվում է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist