Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ. ԼՂ-ն կա՛մ կլինի հայկական, կա՛մ ընդհանրապես չի լինի. Ալեքսանդր Սկակով

Հունիսի 30, 2021
Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ. ԼՂ-ն կա՛մ կլինի հայկական, կա՛մ ընդհանրապես չի լինի. Ալեքսանդր Սկակով
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
812
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ ռուսական զինված ուժերն Արցախի հայության գոյատևման երաշխավորն են և ռուս խաղաղապահները 5 տարի անց այնտեղից չեն հեռանալու: Նրանք շատ ավելի երկար ժամանակով են եկել այնտեղ մնալու: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե իր տարածքի մեծ մասի օկուպացումից հետո Արցախը, որպես հայկական երկրամաս, կպահպանի՞ իր գոյությունը, Սկակովը ասել է, որ Արցախը կարող է լինել միայն հայկական, քանի որ Արցախի հայ բնակչությունը երբեք չի ապրի Ադրբեջանի կազմում:

– Պարոն Սկակով, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանի տարածքում շարունակում է մնալ շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող: Այսինքն՝ Հայաստանը շարունակում է ռազմական ագրեսիայի ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ռուսաստանյան սահմանապահների տեղակայումը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանին կօգնի՞ այս իրավիճակի հանգուցալուծմանը:

– Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի առկայության հիմքում այն խնդիրն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը սահմանազատված չէ: Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին: Հիշեցնեմ, որ վերջերս նմանատիպ խնդիր էր ծագել նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ կապված Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ, որի մի մասը, չգիտես ինչու, անսպասելիորեն հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Սա ցույց է տալիս, որ Խորհրդային Միության տարիներին սահմաններն անցկացվում էին քարտեզով, բայց տեղանքում դրանք չէին սահմանագծվում և սահմանազատվում: Այնպես որ, խնդրի լուծման համար անհրաժեշտ են բանակցություններ, անհրաժեշտ է հարցի ուսումնասիրում: Եվ այս իրավիճակում պետք է ամեն կերպ խուսափել չմտածված քայլերից, քանի որ դա կնշանակի տրվել սադրանքին, իսկ դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան զինված ուժերի, այդ թվում՝ սահմանապահների դերակատարությանը, ապա ռուսաստանյան զինված ուժերն այսօր Արցախի ժողովրդի գոյատևման միակ երաշխավորն են: Կարծում եմ՝ դա ակնհայտ է: Ակնհայտ է նաև այն, որ ռուս խաղաղապահները 5 տարի անց այնտեղից չեն հեռանալու: Նրանք շատ ավելի երկար ժամանակով են եկել այնտեղ մնալու:

– Իսկ եթե, այնուամենայնիվ, հեռանա՞ն:

– Ինչպե՞ս կարող են նրանք հեռանալ:

– Եթե Ադրբեջանը պահանջի:

– Ադրբեջանն ինչ ասես կարող է պահանջել, բայց Ռուսաստանը, կարծում եմ, իր լծակներն ունի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Եթե այդ լծակները չլինեին, Ադրբեջանը չէր համաձայնվի ռուսաստանյան խաղաղապահների տեղակայմանը նշված շրջանում: Նշանակում է՝ լծակներ, ըստ երևույթին, կան: Եվ եթե նայենք այլ երկրների փորձին, ապա ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ այս կամ այն երկիր մտած զորքերը դուրս բերվեն: Դա վերաբերում է թե՛ Սիրիային, թե՛ Իրաքին, թե՛ Աֆղանստանին: Արդեն քանի՞ տարի է՝ ամերիկացիները դուրս են գալիս Աֆղանստանից: Քանի՞ տարի է՝ հեռանում են Իրաքից: Ինչքան հեռանում են, միևնույն է, այնտեղ են: Սա շատ սովորական պրակտիկա է: Եթե եկել են, ուրեմն մնալու են:

– Բայց թեև Ռուսաստանը վերջին պատերազմից հետո ամրապնդում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այդուհանդերձ, որոշ տպավորություն կա, որ Ռուսաստանը գնալով զիջում է իր դիրքերը ավելի ու ավելի ագրեսիվացող Թուրքիային:

– Այն, որ Թուրքիան ավելի ազդեցիկ է դարձել տարածաշրջանում, դրա հետ, անշուշտ, շատ դժվար է վիճել: Այո՛, Թուրքիայի դիրքերը ուժեղացել են, բայց Ռուսաստանի դիրքերը նույնպես ուժեղացել են: Ռուսաստանը նախկինում զինված ուժեր չի ունեցել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների տարածքում: Այժմ այնտեղ կան ռուսական զորքեր: Դրա հետևանքով դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանը փաստացի հայտնվեց ռուսական զինված ուժերի շրջափակման մեջ: Այնպես որ, տվյալ պարագայում պետք է խոսել ոչ թե Ռուսաստանի դիրքերի թուլացման, այլ ընդհակառակը՝ դիրքերի ուժեղացման մասին:

– Ասացեք, իսկ Թուրքիայի դիրքերի ուժեղացումը, Ձեր կարծիքով, ռուս-թուրքական հակամարտությա՞ն, թե՞ համագործակցության հետևանքն է:

– Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ բարդ են: Դրանք շատ բազմաշերտ են, և ասել, որ դրանք միանշանակ հակամարտության կամ միանշանակ համագործակցության դաշտում են, ճիշտ չի լինի: Այստեղ կան և՛ առաջինի, և՛ երկրորդի տարրերը: Թուրքիան անկասկած շատ կարևոր երկիր է տարածաշրջանում, և Թուրքիայի դիրքերն ամրապնդվում են ոչ միայն այստեղ, այլև տարածաշրջանի այլ հատվածներում: Ուզում եմ հիշեցնել և՛ Լիբիայի, և՛ Սիրիայի, և՛ Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ուստի, այո՛, Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը:

– Ինչպե՞ս կբնութագրեք վերջին պատերազմից հետո ձևավորված կամ ձևավորվող ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղի շուրջ և ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացը հետպատերազմյան այս նոր իրավիճակում: Ի՞նչ ձևաչափով կլինեն բանակցությունները Արցախի հարցի շուրջ: Դրանք կլինեն Մինսկի խմբի համանախագահությա՞ն ձևաչափով, թե՞ կրկին սեպարատ ձևաչափերով:

– Կարծում եմ՝ Մինսկի խմբի ձևաչափն արդեն ավելի շատ պատմություն է, քան ժամանակակից իրողություն: Ամենայն հարգանքով, բայց ինչպես ասում են՝ «հանգուցյալների մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»: Այդ իսկ պատճառով ես ոչինչ չեմ ասի Մինսկի խմբի մասին: Նա ոչինչ չարեց վերջին պատերազմը կանխելու և կասեցնելու համար: Դա ամբողջությամբ ցույց տվեց այս կառույցի էությունը:

Ադրբեջանը շատ հարմար պահ ընտրեց սկսելու ռազմական գործողությունները, որոնց ինքը վաղուց էր պատրաստվում: Ամերիկան շատ խառը վիճակում էր, Ֆրանսիան էլ զբաղված էր իր խնդիրներով, և ըստ էության՝ միայն Ռուսաստանը միջամտեց: Ուրիշ ոչ ոք:

– Իսկ մինչև այս պատերազմը պարզ չէ՞ր, որ Մինսկի խումբը մեծ ազդեցություն չունի կոնֆլիկտի վրա: Եթե «հարց լուծողը», միևնույն է, Ռուսաստանն էր, ինչո՞ւ դա մինչ այս դեպքերը հաշվի չէին առնում:

– Չգիտեմ: Այդ հարցը պետք է ուղղել նրանց, ովքեր զբաղվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և անվտանգության հարցերով: Խոսքը վերաբերում է ոչ միայն ներկա, այլև նախկին իշխանություններին: Ըստ երևույթին, անհրաժեշտ դասեր չեն քաղել մինչ այդ Լեռնային Ղարաբաղի գոտում տեղի ունեցած դեպքերից: Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին՝ 10 տարի առաջ, իմ հայ գործընկերներից շատերը համոզում էին ինձ, որ «Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի», «դա բացառված է», «նա նման ռիսկի չի գնա»:

– «Ալիևը միայն սպառնում է, նրան Ղարաբաղը պետք չէ»:

– Այո՛, թե իբր «ներքին սպառման համար է այդ հայտարարություններն անում»: Իսկ ես, ընդհակառակը, համոզված էի, որ Ադրբեջանը անպայման սկսելու է այդ պատերազմը այն պահին, երբ իրեն հարմար կլինի: Եվ ինչպես տեսանք՝ սկսեց:

– Գուցե Թուրքիայի միջամտության գործո՞նը ամբողջությամբ հաշվի չէինք առնում: Այսինքն՝ քչերն էին պատկերացնում, որ Թուրքիան, զուտ քաղաքական աջակցությունից բացի, նաև ռազմականապես կմիջամտի հակամարտությանը:

– Թուրքիան, իհարկե, խաղացել է իր դերը: Թուրքիան տվել է իր հավանությունը պատերազմ սկսելուն՝ ինչպես դա եղավ 2016 թ. ապրիլին: Այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ Թուրքիան է հրահրել, և դա համընկավ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սրացման հետ: Այնպես որ, դա էլ պատահական չէր:

Ինչ էլ լինի, ամեն դեպքում, ես չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է: Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ: Այն լուծված կլիներ այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի տարածքը ամբողջությամբ բռնազավթված լիներ ադրբեջանական զինված ուժերի կողմից, և Ստեփանակերտի գլխին, որն այդ դեպքում կկոչվեր արդեն «Խանքենդի», կծածանվեր Ադրբեջանական Հանրապետության դրոշը:

– Այդուհանդերձ, Արցախի մեծ մասը նրանք գրավեցին: Կարծում եք՝ դրանից հետո Արցախը, որպես հայկական երկրամաս, կպահպանի՞ իր գոյությունը:

– Լեռնային Ղարաբաղը կարող է լինել միայն հայկական, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը երբեք չի ապրի Ադրբեջանի կազմում: Դա միանգամայն պարզ է ու ակնհայտ: Ուստի, Ղարաբաղը կա՛մ կլինի հայկական, կա՛մ ընդհանրապես չի լինի:

Հարցազրույցը՝ Արամ Սարգսյանի

Թեգեր: ԱդրբեջանԱլեքսանդր ՍկակովԱրցախԳեղարքունիքի մարզ
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան ջանքեր կգործադրեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան ջանքեր կգործադրեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist