Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը»

Ինչ աշխատանքներ են նրանք կատարում մեր կայանում

Հուլիսի 3, 2021
Հանրապետություն
ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը»
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայկական ատոմակայանում շարունակվում են ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ -2021) աշխատանքները։ ՀԱԷԿ-ում են ռուսական «Գազպրոեկտ» («КТПИ «Газпроект») եւ ուկրաինական «Գրոսս» (ФПК «Гросс») բաց բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչները։

Հատկապես ի՞նչ գործ են նրանք անում ատոմակայանում. «ՀՀ»-ն փորձեց ճշտել ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանից։

Ըստ ՀԱԷԿ-ի տնօրենի՝ կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի եւ  «Գազպրոեկտի» մասնագետների մասնակցությամբ իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի գլխավոր անջատատեղի մանեկապտտչի արդիականացման աշխատանքներ՝ դրա շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով: Վերանորոգման շրջանակներում կատարվում են մի շարք համալրող մասերի եւ համակարգերի (մասնավորապես՝ էլեկտրական համակարգի բաղադրամասեր, կառավարման համակարգ, հիդրավլիկ համակարգի բաղադրամասեր եւ խողովակաշարեր) փոխարինում, մեխանիզմների լրամշակում (М140 գամասեղների ամբարձիկներ) եւ այլն:

Ի դեպ, այս աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով «Գազպրոեկտ» ընկերությունն այնուհետեւ նախատեսում է անցկացնել մի շարք ստուգումներ, ինչպեսեւ ուսուցման դասընթացներ ՀԱԷԿ-ի համապատասխան անձնակազմի համար:

Ինչ վերաբերում է «Գրոսս» ընկերության աշխատանքին։ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի եւ «Գրոսս» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսված են ՀԱԷԿ-ի տեխնիկական աջակցությանն ուղղված մի շարք ծառայություններ, մասնավորապես՝ 15Д100 դիզել-գեներատորների վերանորոգման, շահագործման, վթարային իրավիճակների եւ պլանային սպասարկման:

Այս պահին «ՀԱԷԿ»-ի կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի մասնագետների եւ ուկրաինացի գործընկերների համատեղ ջանքերով իրականացվում են դիզել-գեներատորների ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Մասնակիորեն փոխարինվել են դիզելների հովացման համակարգի ռետինատեխնիկական պատրաստվածքները: Իրականացվել է  սեղմման ճնշման եւ աշխատանքային ճնշման ստուգում՝ ըստ դիզելների գլանների, եւ արտանետված գազերի ջերմաստիճանների տարբերության կարգավորում՝ ըստ գլանների:

Նկատենք, որ «Գրոսս» ընկերության հետ Հայկական ԱԷԿ-ն արդեն տարիներ շարունակ ակտիվ համագործակցություն է ծավալում. դիզել-գեներատորների հիմնանորոգումից սկսած մինչ օրս ընկերության մասնագետները շարունակում են իրականացնել սպասարկման եւ նորոգման այլ տարաբնույթ աշխատանքներ:

Մովսես Վարդանյանը մեկ ճշգրտում արեց. «Գրոսս»-ը, ճիշտ է, այս պահին աշխատանքներն ավարտել է, «բայց մեկ ստուգում կա օրեր անց (տեխնոլոգիապես հետո պետք է արվեր), կստուգեն, հետո նրանց աշխատանքը կհամարենք ավարտված»։

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մոսկվային ու Թեհրանին շատ ավելին է միավորում, քան պարզապես մրցակցությունը

Մոսկվային ու Թեհրանին շատ ավելին է միավորում, քան պարզապես մրցակցությունը

Սիրիայի հարցում նոր համաձայնություն է ձեռք բերվել

Սիրիայի հարցում նոր համաձայնություն է ձեռք բերվել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist