Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ո՛չ միայն քաղաքական եւ ռազմական տեսանկյունից

Սահմանազատման ու սահմանանշման հիմքում պետք է դրվեն նաեւ ՀՀ բնակիչների իրավունքները

Հուլիսի 8, 2021
Հանրապետություն
Ո՛չ միայն քաղաքական եւ ռազմական տեսանկյունից
22
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ընդհանրապես՝ սահմանակից երկու պետության միջեւ սահմանների որոշումը միջազգային իրավունքում փոխադա՛րձ համաձայնությամբ աշխատանք է, որից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը: Դելիմիտացիան եւ դեմարկացիան ինքնին վատ չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում… Ադրբեջանն արագ դելիմիտացիա եւ դեմարկացիա է ուզում անել, մինչդեռ «մոռանում» է, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունները սովորաբար հրաժարվում են այս գործում շտապողականությունից, որպեսզի կարողանան սեփական շահերի տեսանկյունից ավելի ճիշտ որոշումներ կայացնել:

Հիդրոահաբեկչության թեմային անդրադառնալիս «ՀՀ»-ն առիթով նշել էր, որ խորհրդային տարիներին ադրբեջանական ղեկավարության հետեւողականության եւ ՀԽՍՀ քաղաքական ղեկավարների անհեռատեսության հետեւանքով թյուրքական տարրը կամաց-կամաց տիրացել է մեր «կապույտ ու կանաչ երակներին»՝ ջրային ու անտառային տարածքներին, արոտավայրերին, բերրի հողերին։ ՀՀ-ին թշնամի պետությունն այսօր էլ նույն գործելաոճում է, եւ հայատացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը կրկնում է իր քայլերը։ ՄԻՊ Արման Թաթոյանը որոշ փաստեր է վերհանել։

Օրինակ՝ 1918-1920 թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչեւ 1924 թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) եւ ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջեւ գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը: Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի եւ գյուղացիների համար ունեցել են կենսական կարեւորություն: Ունեցել են անվտանգությա՛ն նշանակություն: Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարեւելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ անվտանգության տեսանկյունից: «Այդ ժամանակվա կառավարությունը հարցերը չի դիտարկել մարդկանց իրավունքների տեսանկյունից, կենսական այս հարցերի նկատմամբ ցուցաբերել է անհետեւողականություն»: Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարեւելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարեւմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից (դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար):

Մեկ այլ փաստ, որի մասին դարձյալ խոսում է ՄԻՊ-ը։ Խորհրդային Հայաստանի ոչ հետեւողականության արդյունքում Շինիխ-Այրումի շրջանի վիճելի համարվող ամբողջ տարածքը (11.659 դեսյատին) 1927 թ. հունվարի 11-ին ճանաչվեց ադրբեջանական Ղազախի գավառի մաս, իսկ անտառի վիճելի տարածքը (4.000 դեսյատին)` ՀԽՍՀ Դիլիջանի մաս: Ընդ որում՝ Անդրկենտգործկոմի կազմում գտնվող գավառների հողային վեճերը որոշող հանձնաժողովի 1923 թ. ապրիլի 28-ին որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանում գտնվող 5.000 դեսյատին հողատարածքը Դիլիջանի գավառից հանձնվեց Ղազախի գավառին: Բայց հետագայում ադրբեջանական ներկայացուցիչները, ահաբեկելով անտառապետին, խախտել էին 1923 թ. որոշումը եւ գրավել շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ ամբողջը հասցնելով 11.800 դեսյատինի: Հայաստանի ու հատկապես գյուղերի բնակչության համար այս անհաջող լուծման արդյունքում ՀԽՍՀ մաս կազմող Բաշքենդ (հետագայում հայկական անվանումը՝ Արծվաշեն) գյուղը հայտնվում էր Ղազախի գավառում. որոշվեց առանձնացնել մի հողաշերտ` ամառային արոտավայր, որը տարածքային առումով գյուղը կկապեր Դիլիջանի հետ: Սա, ամեն դեպքում, կարեւոր էր հենց Բաշքենդի հայկական բնակչության իրավունքների տեսանկյունից: Վերջնական արդյունքում՝ Անդրկովկասյան կենտրոնական գործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում որոշվեց հաստատել 1927 թ. հունվարի 11-ի համաձայնությունը եւ Բաշքենդը կապել ՀԽՍՀ-ի հետ նեղ հողաշերտով: Ի կատարումն այդ որոշման՝ 1929 թ. ընթացքում Շինիխ-Այրումի անտառային շրջաններում տեղադրվեց սահմանային 45 տեղանշան 40 կմ երկարության վրա: Պատրաստվել էր նախագիծ` Բաշքենդ գյուղը հարակից տարածքներով ՀԽՍՀ-ին միացնելու համար: Հետազոտվել էր գյուղի եւ Շինիխ-Այրումի հողօգտագործման դրությունը, տեղում ուսումնասիրվել եւ պլանում էր ներառվել վիճելի 4.844 հեկտար տարածք: Կենտգործկոմի որոշմամբ նախատեսվում էր նաեւ Շինիխ-Այրումի շրջանի հողերից օգտագործման համար մի մաս հատկացնել Բաշքենդ գյուղի բնակիչներին: Սակայն Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. հուլիսի 20-ի նիստի որոշմամբ, պատճառաբանելով հողերի սակավությունը, մերժվեց յուրաքանչյուր շնչին գոնե 0,75 հեկտար տարածք տրամադրելու առաջարկը: Այդ տարածքները մնացին հետագայում Ադրբեջանի կազմում (առանձին է Արծվաշենի ու գյուղի բնակչության իրավունքների ոտնահարումների պատմությունը): Ընդ որում՝ ադրբեջանական իշխանությունները բնակչության իրենց հատվածին հրահրում էին մտացածին բողոքներ գրել ՀԽՍՀ դեմ ու դրանով ավելի էին հրահրում խնդիրներ: «Սովորաբար սեպաձեւ խրվելով Հայաստանի տարածքում, ադրբեջանաբնակ գյուղերը, սովորության համաձայն, հետագայում հայկական գյուղերի հաշվին ընդլայնվելու փորձեր էին սկսում»,- շեշտում է Ա. Թաթոյանը՝ հավելելով, թե 1920-ականներին Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ, ու պատճառներից է եղել այն, որ մարդու իրավունքները, գյուղացիների իրավունքները չեն դրվել որոշումների հիմքում, այդ առումով չի ցուցաբերվել հետեւողականություն:

Փաստերը շարունակել կարող ենք, բայց այս երկուսն էլ բավարար են՝ հասկանալու, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ։ Այն տարածքների, որոնց տիրելով՝ թյուրքական տարրը կարողացել է սեպաձեւ խրվել մեր երկրում եւ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Ասել է թե, ըստ բանախոսի, չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետեւանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ: ՀՀ-ն պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների իրավունքները: Այլ կերպ՝ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի եւ Սյունիքի շուրջ պարտադիր է ուղղակի, որպեսզի, նախ, լինի անվտանգության գոտի, ինչը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ բնակիչների իրավունքները, երաշխավորել նրանց բնականոն կյանքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները եւ նոր դրանից հետո միայն անցում կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրման ԹաթոյանդեմարկացիաԽՍՀՄՀՀ ՄԻՊսահման
Կիսվել9Tweet6Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքական վտանգը գիտակցված է

Թուրքական վտանգը գիտակցված է

Անգլիան առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Անգլիան առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist