Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կարեւոր փուլ ՀԱԷԿ-ի համար

Հաջորդը նախատեսվում է իրականացնել օգոստոս-սեպտեմբերին

Հուլիսի 10, 2021
Հանրապետություն
Կարեւոր փուլ ՀԱԷԿ-ի համար
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայկական ատոմակայանի թեման «ՀՀ»-ն միշտ է ուշադրության կենտրոնում պահել՝ հասկանալի առաջնային երկու պատճառով. 1. ՀԱԷԿ-ը մեզ համար ունի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ անվտանգության նշանակություն, 2. Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային ամենատարբեր հարթակներում աշխատում են ՀԱԷԿ-ի դեմ, իսկ մենք մեր հանրությանը թյուրըմբռնումներից զերծ պահելու համար, բացատրում ենք առաջ քաշված վարկածների սնանկությունը։ Հանրությա՛նը, որովհետեւ եւ՛ մեր, եւ՛ միջազգային մասնագիտական հատվածը տեղյակ է ՀԱԷԿ-ում կատարվող աշխատանքներից, արդյունքներից։ 

Իսկ այս տարի ՀԱԷԿ-ի հանդեպ մեր ուշադրությունը կրկնապատկել ենք՝ պայմանավորված պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների (ՊՆՎ) աննախադեպ ծավալով եւ նպատակով՝ կայանի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ, ինչը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի։

Ինչեւէ, հիմա ՀԱԷԿ-ում է «VUEZ a. s.» ընկերությունը (Սլովակիա), որը տարիներ շարունակ գործունեություն է ծավալում ատոմային կայաններում ոչ միայն Սլովակիայում, այլեւ եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Մասնավորապես ի՞նչ է անում մեր կայանում։

Ինչպես «ՀՀ»-ին տեղեկացրեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը, միջուկային անվտանգության բնագավառում միջազգային համագործակցության INSC-2017 ծրագիր կա, որն ուղղված է Հայկական ԱԷԿ-ին տեխնիկական օգնություն տրամադրելուն: Այդ օգնության բաղկացուցիչ մասն է նաեւ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի հերմետիկ գոտու կիպության բարձրացման նախագիծը: Եվ այս նախագծին մասնակցում է «VUEZ a. s.» ընկերությունը։

Եթե ավելի պարզ խոսենք այս աշխատանքի նշանակության մասին, ապա ռեակտորին կից հերմետիկ գոտին էներգաբլոկում վթարի դեպքում խոչընդոտում է շրջակա միջավայր ճառագայթաակտիվ նյութերի ներթափանցումը եւ ապահովում է ատոմային էլեկտրակայանի մերձակայքում ապրող բնակչության անվտանգությունը: Նախագծի նախնական փուլն ուղղված էր նախապատրաստական աշխատանքներին եւ այն փաստաթղթերի մշակմանը, որոնց համաձայն կիրականացվեն հերմետիկ գոտու անկիպությունների հայտնաբերումն ու վերացումը եւ դրանց վերացման արդյունավետության ստուգումը: Հիմա «VUEZ a. s.» ընկերության աշխատակիցները Հայկական ԱԷԿ-ի մասնագետների հետ միասին հայտնաբերել ու վերացրել են թիվ 2 բլոկի հերմետիկ գոտու անկիպությունները:

«Եվ, ի դեպ, խոսքը ոչ միայն թիվ 2 էներգաբլոկի հերմետիկ գոտու, այլեւ  աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի կիպության բարձրացման մասին է։ Ու այս աշխատանքներն անում են միայն ՊՆՎ-ների ժամանակ»,- ասաց Մ. Վարդանյանը։

Նա հավելեց, որ նախագծի շրջանակներում իրականացվելու է նաեւ ՀԱԷԿ-ի համապատասխան անձնակազմի ուսուցում, որի արդյունքում կայանի մասնագետները կկարողանան ինքնուրույն հայտնաբերել եւ վերացնել հերմետիկ գոտու նոր առաջացած անկիպությունները: Հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել օգոստոս-սեպտեմբերին: Աշխատանքներն ավարտելուց հետո, այսինքն՝ ՊՆՎ-2021-ի վերջում կանցկացվի հերմետիկ գոտու կիպության համալիր փորձարկում:

Նախագիծը կշարունակվի մինչեւ 2024 թ.։ Անկիպությունների վերացման աշխատանքները կիրականացվեն ամենամյա պլանային վերանորոգումների ընթացքում:

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿՄովսես Վարդանյան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանցիներին ձեռնտու չէ «հայկական հետք» տեսնել Ամարասում

Ադրբեջանցիներին ձեռնտու չէ «հայկական հետք» տեսնել Ամարասում

Թեժ քննաշրջանն ավարտվեց

Թեժ քննաշրջանն ավարտվեց

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist