Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները

Հուլիսի 15, 2021
Հանրապետություն
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 Ժնեւում 2021թ-ի հունիսի 21-ից հուլիսի 14-ը  տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանը:

ՀՀ Մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 37 ելույթներով, որոնցում մասնավորապես ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հանձնառության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնակցել է կանանց իրավունքերի, խտրականության, ռասիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարի, արտադատական ու կամայական մահապատիժների դեմ պայքարի, խոսքի ու հավաքների ազատության, կլիմայի փոփոխության, կրթության իրավունքի, թրաֆիքինգի, ներքին տեղահանված անձանց ու միգրանտների, ԿՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ քննարկումներին։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ քննարկման ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է այս ուղղությամբ իրականացվող միջազգային հանրության ջանքերում մեր երկրի ներդրմանը։ Հատուկ խորհրդականի մասնակցությունը ՄԻԽ նստաշրջանին ամրագրված էր Հայաստանի կողմից հեղինակված եւ ՄԻԽ կողմից նախորդ տարի ընդունված Ցեղասպանության կանխարգելման մասին համար 43/29 բանաձեւով։

Մի շարք քննարկումների առարկա է՝ դարձել ձեռնարկատիրությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ դրան վերաբերող ՄԱԿ ուղենշային սկզբունքների հաստատման 10-ամյակի առթիվ։ Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ՄԻԽ հատուկ պանելային քննարկում է գումարվել «Մարդու իրավունքների տարածումը սպորտի եւ օլիմպիական գաղափարների միջոցով» խորագրի ներքո։ ՄԻԽ-ը նաեւ անդրադարձել է առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակին:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ ներկայացուցչությունը մանրամասն լուսաբանել  եւ ՄԱԿ անդամ երկրների ու համապատասխան կառույցների ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքներին, իրականացրած պատերազմի հանցագործություններին, մարդու իրավունքների միջազգային իրավապայմանագրային համակարգի եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին: Ներկայացվել են հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքների հիման վրա անցկացվող թատերականացված դատավարությունները, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, Ադրբեջանում հայերի հանդեպ ամենաբարձր պետական մակարդակով տարվող համակարգված ռասիստական քարոզչությունը եւ դրա անընդունելի դրսեւորումները, այդ թվում վերջերս բացված այսպես կոչված «Ռազմավարի պուրակը»: Շեշտվել է, որ Ադրբեջանը արհամարհում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաեւ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, ինչպես նաեւ ՄԱԿ հատուկ ընթացակարգերի կոչերը եւ հստակ հարցադրումները, որոնք շարունակաբար անպատասխան են մնում: Նշվել է նաեւ, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հանդեպ համարժեք միջազգային արձագանքի պակասը հանգեցրել են վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ նկրտումների ու ոտնձգությունների: Վերոնշյալ հարցերի շուրջ ելույթներ ունենալուց բացի, Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տարածել է նաեւ մի շարք հայտագրեր։

ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի եւ հետաքննող մեխանիզմների հետ քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակությունը անդրադարձել է Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների ներգրավմանը Արցախի ժողովրդի դեմ հրահրված պատերազմում։ Հայաստանը պնդել է, որ բազմաթիվ աղբյուրներից ստացված եւ մի շարք պետությունների կողմից պաշտոնապես հաստատված այս փաստերը պետք է մանրակրկիտ միջազգային հետաքննության առարկա դառնան:

ՄԻԽ 47-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է մի շարք կարեւոր բանաձեւեր՝ այդ թվում քաղաքացիական հասարակության ներգրավման, հաշմանդամություն ունեցող աղջիկների եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, կրթության իրավունքի, մարդու իրավունքների վրա կոռուպցիայի ազդեցության, թվային տեխնոլոգիաների եւ համացանցի զարգացման համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Մարդու իրավունքների խորհրդի հաջորդ՝ 48-րդ հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԿՈՎԻԴ-19ՄԱԿՄարդու իրավունքների խորհրդ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՉԺՀ-ի հետ համագործակցության զարգացմամբ. Չոբանյան

ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՉԺՀ-ի հետ համագործակցության զարգացմամբ. Չոբանյան

Բայդենը եւ Մերկելը հանդիպման արդյունքներով կընդունեն «Վաշինգտոնյան հռչակագիր»

Բայդենը եւ Մերկելը հանդիպման արդյունքներով կընդունեն «Վաշինգտոնյան հռչակագիր»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist