Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով

Հուլիսի 16, 2021
Հանրապետություն
Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
71
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ փաստաբանների պալատն անցկացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը, որի ժամանակ նշվել է, որ գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով եւ պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից։

«Ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ փաստաբանների պալատը իր պատրաստակամությունն էր հայտնել օժանդակելու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու՝ նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու, նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների փաստերը պարզելու, արձանագրելու եւ այդ փաստերը Եվրոպական դատարան ու միջազգային այլ ատյաններ ներկայացնելու գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ առաքելությունն իրականացնելու ուղիները որոշակիացնելու, հնարավոր ռիսկերը գնահատելու եւ կանխարգելելու, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնելուն ուղղված գործողություններին համահունչ գործելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի տեղակալներ՝ Մանե Կարապետյանը, Հարութ Ակլունցը, ինչպես նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը հանդիպումներ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, նրա տեղակալի եւ այլ մասնագետների հետ:

ՀՀ փաստաբանների պալատի տեղեկացմամբ՝ հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատում՝ մասնակցության պատրաստակամություն հայտնած փաստաբանների, ինչպես նաեւ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ ներպետական ատյաններում ներկայացնող իրավաբաններից՝ Արտակ Զեյնալյանի միջեւ:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են բոլոր հնարավոր ռիսկերը փաստաբանների Ադրբեջան ուղեւորվելու եւ այնտեղ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված:

«Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են եզրակացության, որ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Այդ նպատակով գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով եւ պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը»,- հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Կառույցը միաժամանակ կրկին ընդգծել է, որ խոսքը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը Ադրբեջանի ներպետական օրենսդրությանբ նախատեսված դատարաններում իրականացնելու մասին չէ, եւ միանում է ՀՀ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն գնահատականին, որ այդ դատավարությունները լեգիտիմ համարվել չեն կարող:

Թեգեր: ԱդրբեջանԱրտակ ԶեյնալյանՀՀ փաստաբանների պալատռազմագերիներ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերն ավելացել են. մասնագետի խորհուրդները

Վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերն ավելացել են. մասնագետի խորհուրդները

Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist