Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու է թիրախավորվել Երասխը

Մասնագետը հարցը քննարկում է աշխարհատնտեսական տեսանկյունից

Հուլիսի 20, 2021
Հանրապետություն
Ինչու է թիրախավորվել Երասխը
32
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում Երասխի հատվածում ադրբեջանական զինուժի հրաձգությունների վերաբերյալ: Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Երասխը…

Փորձենք այս հարցը քննարկել աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից. ինչո՞ւ են հենց Երասխից սկսել, արդյո՞ք որովհետեւ Երասխը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային առանցքային կետերից մեկն է, եւ թյուրքը փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որպեսզի առաջ մղի իր Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագիրը եւ Սյունիքն էլ ներառի իր համար ձեռնտու տարբերակով։ Այս ամենը պատկերացնելու համար երկու փաստ պետք է համադրել. Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձեւավորման անհրաժեշտությունից՝ ներառելով Հայաստանը, Հնդկաստանը խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ Հայաստանին դարձյալ առանցքային դեր տալով։ Թե ի՞նչ պետք է անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, հասկանալի է՝ Հյուսիս-Հարավ  լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լարվածություն ստեղծելով։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը համաձայնեց «ՀՀ»-ի տեսակետին։ Ավելին, նրա խոսքերով, թերեւս 90-ական թվականներից հետո առաջին դեպքն է, որ նման ինտենսիվությամբ Հայաստանի սահմանն այս ուղղությամբ թշնամու կրակի տակ է հայտնվում: Իհարկե, սա պատահական չէ եւ իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունների ներքո. «Երասխը Հայաստանի հյուսիսը հարավին կապող հանգուցային տեղանք է, եւ եթե ստացվի այնպես, որ հակառակորդը այս ուղղությամբ որոշակի դիրքային առաջխաղացում ունենա, ապա մեր հանրապետության հարավային շրջանները՝ Վայքը եւ Սյունիքը կկտրվեն մայրաքաղաքից ու մյուս շրջաններից: Նման սցենարի դեպքում Սյունիքի այսպես կոչված «միջանցքի» հարցի լուծումը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց կլինի: Ավելին, Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհը կամ տվյալ դեպքում ներկայիս Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական  ավտոճանապարհը անցնում է հենց Երասխով, եւ դեպքերի ոչ բարենպաստ զարգացումների պարագայում կխզվի նաեւ կապը մեր հարավային հարեւանի՝ Իրանի հետ: Սա Հայաստանի համար լիակատար տնտեսական եւ աշխարհաքաղաքական շրջափակում է նշանակում: Ադրբեջանը սա շատ լավ գիտակցում է: Փաստացի, Ադրբեջանը փորձում է ամեն հնարավոր միջոցներով հիշեցնել դեռեւս չլուծված սահմանների ճշգրտման խնդիրների մասին եւ ինչու ոչ, նաեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ասել է  թե՝ եթե ուզում եք ձեր սահմանները հանգիստ թողնենք, հրաժարվեք Արցախի հարցից եւ արագ լուծեք սահմանների ճշգրտման խնդիրները»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածներ ներխուժումը եւ ազգաբնակչության համար ամենօրյա խնդիրների ստեղծումը նույն տրամաբանության մեջ են. «Ադրբեջանական կողմը աստիճանաբար  մեծացնում է ճնշումը  Հայաստանի վրա՝ դեպքերի թատերաբեմ ընտրելով աշխարհաքաղաքական կարեւորագույն հանգույցը՝ Երասխը եւ առճակատման ռիսկը  մոտեցնելով Երեւանին: Գիտակցելով, որ Հայաստանի հանրության շրջանում վերոհիշյալ խնդիրները, այնուամենայնիվ, զգալի դիմադրության են արժանանում, հակառակորդը նման կերպ փորձում է վերջինիս վրա ազդեցություն գործել»:

Տնտեսագետն, այդուհանդերձ, չի կարծում, որ Ադրբեջանն այս պահին կարող է գնալ նման արկածախնդրության։ «Իրականում, սա լոկ ճնշում է մեզ վրա՝ հնարավորինս արագ կերպով լուծելու սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի խնդիրները՝ վերջինիս համար ձեռնտու տարբերակով։ Հայաստանի սուվերեն տարածք զինված ներխուժելու դեպքում ինքնաբերաբար գործի կդրվեն ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության պայմանագրից բխող միջոցառումները, եւ սա ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է: Բացի այդ, ԵԱՀԿ համանախագահների կողմից Շուշի այցելությունից հրաժարվելը հակառակորդի համար սառը ցնցուղ էր, որը նոյեմբերի 9-ից հայտնվել էր հաղթական էյֆորիայի մեջ: Նման պարագայում գնալ արկածախնդիր այսպիսի քայլերի՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավի համար ճակատագրական կլինի եւ միջազգային հանրույթի կողմից լուրջ հակազդման կարժանանա: Բացի այդ, հաշվի առնելով նաեւ ռուսական զորախմբի առկայությունը այդ տարածքում. վերջինս  գործուն զսպաշապիկ է ադրբեջանական կողմի համար»,- եզրափակեց բանախոսը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳեղարքունիքի մարզԵրասխԿարեն ՍարգսյանՀյուսիս-հարավսահմանՍյունիքտնտեսագետ
Կիսվել13Tweet8Կիսվել2
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի մասին է վկայում հարեւան երկրի նման պահվածքը

Ինչի մասին է վկայում հարեւան երկրի նման պահվածքը

Գրոսմայստերներ Մարտիրոսյանը եւ Մամեդյարովը կմրցեն թայ-բրեյքում. աշխարհի գավաթի խաղարկություն

Գրոսմայստերներ Մարտիրոսյանը եւ Մամեդյարովը կմրցեն թայ-բրեյքում. աշխարհի գավաթի խաղարկություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist