Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ:
Այս մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը, հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին եւ նաեւ ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող: