Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում

Սահմանային սադրանքներին պետք է տրվեն անհամարժեք կոշտ պատասխաններ

Հուլիսի 21, 2021
Հանրապետություն
Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
268
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայրաքաղաք Երեւանին ամենամոտ սահմանային կետում՝ Երասխի հարակից դիրքերում սադրանքներ հրահրելն ունի երեք նպատակ: Դրանցից առաջինով Բաքուն ցանկանում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել՝ իրեն ձեռնտու դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Այս դեպքում Ալիեւը համառորեն չի կարողանում հասկանալ, որ ռազմատենչությամբ եւ ուժի դիրքերից խոսելով՝ երկրների միջեւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր չէ հասնել, առավել եւս, որ հայկական կողմն ունի սադրանքներին անհամարժեք կոշտ պատասխանելու բոլոր ռեսուրսները եւ իրավունքը: Պետք է արձանագրել, որ Երասխի դեպքերը հաջորդեցին Ալիեւի այն հայտարարությանը, ըստ որի՝ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ Հայաստանը չի պատրաստվում իրենց հետ խաղաղության մեծ պայմանագիր կնքել:

Հայաստանի սահմանային միջադեպերը միջազգային հանրությունը դիտարկում է որակապես այլ հարթության վրա: Եթե Արցախի Հանրապետության շուրջ ընթացող հակամարտությունում առկա էր չկարգավորված խնդրի՝ վերջինիս կարգավիճակի հարցը, ապա Հայաստանի դեպքում խոսքը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան միավորի սահմանների անձեռնմխելիության մասին է: Ասվածի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ սահմանային միջադեպին անմիջապես արձագանքեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը: ՀՀ սահմանների պաշտպանության հարցում ասելիք ունեն նաեւ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ն:

Սահմանային բախումների երկրորդ նպատակը հայ ժողովրդի եւ միջազգային հանրության ուշադրության շեղումն է Արցախի բուն խնդրից: Բաքուն նման մարտավարությամբ փորձում է իմիտացիա ստեղծել, թե Արցախի հարց այլեւս չկա, այլ կան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման խնդիրներ: Այս մարտավարությունն աչք է ծակում իր պարզունակությամբ:

Պաշտոնական Բաքվի հետապնդած երրորդ նպատակը Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում վախի եւ լարվածության մթնոլորտի ձեւավորումն է: Ադրբեջանի առաջնորդը հայտարարել էր, որ իրենք վերադառնալու են խորհրդային տարիներին Հայաստանում հաստատած իրենց բնակավայրերը: Այստեղ պետք է արձանագրել, որ դա թուրքական զավթողական քաղաքականության հիմնական գործիքն է եղել բոլոր ժամանակներում, երբ բնակություն հաստատելով որեւէ տարածքում եւ ժամանակի ընթացքում բարձր աճի շնորհիվ բնակչության զգալի մաս կազմելով տեղաբնակների համեմատությամբ՝ հայտարարում էին, որ այդ տարածքները թուրքական «պատմական» տարածքներ են: Ադրբեջանի՝ ծավալվելու վերոնշյալ քաղաքականությանը լուրջ հարված հասցվեց նախորդ դարի 90-ականներին՝ վերջինիս հրահրած հակամարտության արդյունքում, երբ Հայաստանի եւ Արցախի տարածքից հեռացան եկվոր ազերիները: Ճիշտ է՝ հակամարտության հետեւանքով իր պատմական բնօրրանից ստիպված էր հեռանալ նաեւ Դաշտային Ղարաբաղի, Բաքվի եւ Սումգայիթի հայ բնակչությունը, սակայն, ընդհանուր առմամբ, այն լուրջ հարված էր թուրքական ծավալապաշտությանը:

Այսպիսով Ադրբեջանը փորձում է, ուժի դիրքերից խոսելով, խաղաղություն պարտադրել՝ անտեսելով հակամարտության բուն պատճառները, իսկ դրանք իր հազարամյա բնօրրանում հայ ժողովրդի ապրելու իրավունքը խախտելու ադրբեջանաթուրքական գործողություններն են: Հիմնահարցերից գլխավորն Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար սկզբունքի իրացումն է: Այն կարող է լուծվել միայն քաղաքական բանակցությունների միջոցով, իսկ ռազմական ճանապարհով լուծման փորձերը որոշակի ժամանակահատված հետո անխուսափելիորեն հանգեցնելու են համարժեք պատասխանի: Իսկ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հասկանում են միայն անհամարժեք կոշտ պատասխանի լեզուն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանՀԱՊԿՌուսաստանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Թուրքիայի ուղերձները հստակ են

Թուրքիայի ուղերձները հստակ են

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist