Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Հուլիսի 21, 2021
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1905 թ. հուլիսի 21-ին ծնվել է Անդրանիկ Իոսիֆյանը՝ հայ ճարտարագետ, ֆիզիկոս եւ գյուտարար։

-1907 թ. հուլիսի 21-ին ծնվել է Արտավազդ Ավագյանը՝ հայ խորհրդային կենսաբան եւ ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ 1946-ից։

-735 թ. հուլիսի 21-ին մահացել է Ստեփանոս Սյունեցին՝ հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ եւ երաժիշտ, նշանավոր մշակութային եւ եկեղեցական գործիչ (ծնվ.՝ 660-ական թթ.)։ Ստեփանոս Սյունեցին Դավիթ կաթողիկոսի պատվերով գրել է ,Մեկնութիւն չորսից Աւետարանչացնե երկը, այսինքն՝ ,Չորս ավետարանիչների մեկնությունըե, որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է։

-1905 թ. հուլիսի 21-ին հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձ կազմակերպվեց։

-1915 թ. հուլիսի 21-ին սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը։ Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանությունը թուրքական կանոնավոր եւ անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրացավ Մուսա լեռը եւ սկսեց ինքնապաշտպանությունը, որը տեւեց 1915 թ. հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը:

-1982 թ. հուլիսի 21-ին Ջաջուռում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ հավաքածուն է։ 2010 թ. թանգարան է տեղափոխվել ,Թորոս Ռոսլինի ծնունդըե որմնանկարը:

-1992 թ. հուլիսի 21-ին մահացել է Հովհաննես Զարդարյանը՝ հայ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (ծնվ.՝ 1918 թ.)։

-1994 թ. հուլիսի 21-ին մահացել է Սերգեյ Փարաջանովը՝ հայ կինոռեժիսոր (,Մոռացված նախնիների ստվերներըե, ,Նռան գույնըե եւ այլն, ծնվ.՝ 1924 թ.)։

-1847 թ. հուլիսի 21-ին Բոլիվիան հռչակեց իր անկախությունը։

-1922 թ. հուլիսի 21-ին իրականացվեց Հայոց ցեղասպանության պատասխանատուներից Ջեմալ փաշայի սպանությունը Թբիլիսիում:

-1947 թ. հուլիսի 21-ին մահացել է Ստեփան Մալխասյանցը՝ ակադեմիկոս, հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1940)։ ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր կազմի ակադեմիկոս (1943)։ Մեծ է Ստ. Մալխասյանցի ներդրումը հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության, ինչպես նաեւ ժամանակակից հայերենի մի քանի կնճռոտ ու բանավիճային հարցերի ուսումնասիրության մեջ։ Նա իր ծանրակշիռ խոսքն է ասել հայոց լեզվի ցեղակցության, հայերենի տաղաչափության եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։

-1948 թ. հուլիսի 21-ին մահացել է Արշիլ Գորկին՝ ամերիկահայ նկարիչ:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի ուղերձները հստակ են

Թուրքիայի ուղերձները հստակ են

Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շախրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից

Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքին (Video)

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist