Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի պարզաբանումները

Հուլիսի 23, 2021
Հանրապետություն
Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը

An employee measures the radiation level at a plant for processing liquid radioactive waste at the Chernobyl nuclear power plant in Ukraine March 23, 2016. REUTERS/Gleb Garanich - GF10000358185

9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
869
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանություն տրվեց «Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ 2021 թ. մայիսի 12-ին եւ հունիսի 24-ին ստորագրված «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Հաշվի առնելով Հայաստանի միջուկային ոլորտի զարգացումների հետ կապված նրբությունները, մասնավորապես նաեւ այն, թե շատ երկրների ինչպես է բառացիորեն խանգարում ՀՀ-ի՝ ատոմային տերության մաս լինելու եւ հզոր դպրոց ունենալու հանգամանքը, դիմեցինք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին՝ ճշտելու, թե հատկապես ինչի մասին է խոսքը։

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց Ա. Մարտիրոսյանը, «1998-ից ԵՄ-ն մեզ աջակցում է, եւ սա հերթական ծրագրերից է»։ Բանն այն է, որ  ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաեւ ՀՀ-ի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ 

Փորձեցինք հստակ ճշգրտել՝ մեր երկրի ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը։ Ըստ կոմիտեի նախագահի՝ «CEPA-ով սահմանված միջոցառումների ժամանակին եւ ամբողջական կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը մշակել է ճանապարհային քարտեզ»։ Եվ միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառի հետ կապված` նախատեսվում է մոտարկում հետեւյալ ԵՄ դիրեկտիվների հետ. 1. Խորհրդի 2006 թ. նոյեմբերի 20-ի հրահանգը 2006/117/ԵՎՐԱՏՈՄ ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած վառելիքի փոխադրման վերահսկման եւ հսկման մասին, 2. Խորհրդի 2014 թ. հուլիսի 8-ի հրահանգը 2014/71/ ԵՎՐԱՏՈՄ ԱԷԿ-ների միջուկային անվտանգության ենթակառուցվածք ստեղծելու մասին, 3. Խորհրդի 2011/70 / ԵՎՐԱՏՈՄ 2011 թ. հուլիսի 19-ի հրահանգը աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների պատասխանատու եւ անվտանգ կառավարման ենթակառուցվածք ստեղծելու մասին, 4. Խորհրդի 2013 թ. հոկտեմբերի 22-ի 2013/51/ԵՎՐԱՏՈՄ-ի հրահանգը, որով սահմանվում են բնակչության առողջության պաշտպանության պահանջները՝ կապված մարդկանց սպառման համար նախատեսված՝ ջրում ռադիոակտիվ նյութերի հետ, 5. Խորհրդի 2013 թ. դեկտեմբերի 5-ի 2013/59/ԵՎՐԱՏՈՄ-ի հրահանգը իոնացնող ճառագայթման ազդեցության արդյունքում առաջացող վտանգներից պաշտպանվելու համար անվտանգության հիմնական չափորոշիչների վերաբերյալ:

Աշոտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, WENRA-ի (Արեւմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի անգլերեն հապավումը,-Ա.Մ.) անվտանգության չափանիշները եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։ Վերջինիս կատարումը նշված է նաեւ որպես առաջարկ ԱԷՄԳ-ի կարգավորող մարմինների գործունեության դիտարկման ստուգողական առաքելության 2015 թ. հաշվետվությունում։ «Եվ  նշված ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը նպատակահարմար է, որովհետեւ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանին ստեղծել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք եւ իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպեսեւ հնարավորինս բավարարում են WENRA- ի անվտանգության չափանիշներին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։

Հավելենք, որ նոր կարգավորող փաստաթղթերի մշակումից զատ նախատեսվում է ուսումնասիրել այլ՝ հիմնականում ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների փորձը՝ կապված ԵՄ հրահանգներին ներդաշնակեցման, «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի հետ կապված Վիեննայի հայտարարագրի եւ WENRA- ի անվտանգության չափանիշների ներդրման հետ։ Կգնահատվի նաեւ Հայաստանի միջուկային անվտանգության եւ ճառագայթահարման պաշտպանության ենթակառուցվածքի եւ գործունեության համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներին։ Նախատեսվում է վերանայել նաեւ ճառագայթահարման պաշտպանության կարգավորող փաստաթղթերը։

Հիմա գանք այս համապատկերում մեզ հուզող ամենակարեւոր հարցի ենթատեքստին՝ նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի պարզաբանումը հետեւյալն է. «Հաշվի առնելով ՀՀ պլանները նոր ԱԷԿ կառուցելու վերաբերյալ՝ այս ծրագրի շրջանակներում պետք է որոշվի, թե արդյոք պետք է հաշվի առնել WENRA անվտանգության նպատակների կիրառումը նոր ռեակտորների համար, թե՞ ոչ: WENRA-ի անվտանգության նպատակների ներդնումը, որոնք հետագայում պետք է կիրառվեն միայն նոր ԱԷԿ-երի հետ կապված, հնարավորություն կտա Հայաստանի կարգավորող մարմնին նախապատրաստվել եւ իրականացնել նոր ԱԷԿ-ի լիցենզավորումը` ըստ սահմանված ժամանակակից մոտեցումների եւ ժամկետների»։

Թեգեր: ԵվրոպաՀԱԷԿՀայաստանՄիջուկային անվտանգություն
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իսրայելի լրտեսական արդյունաբերությունը ճգնաժամ է ապրում

Իսրայելի լրտեսական արդյունաբերությունը ճգնաժամ է ապրում

Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist