Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ղրիմի մասին ասած բառերը դեռ կհետապնդեն Էրդողանին

Թուրքիայի նախագահը կփորձի թերակղզու հարցն օգտագործել որպես մանրադրամ

Սեպտեմբերի 28, 2021
Միջազգային
Ղրիմի մասին ասած բառերը դեռ կհետապնդեն Էրդողանին
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
933
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհի հեղինակավոր շատ լրատվամիջոցներ քննարկում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սեպտեմբերի 29-ին կատարելիք այցը Սոչի եւ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը խորհրդավորություն են հաղորդում ոչ թե այն հակամարտությունները, որոնց թեմաների մասին նրանք պատրաստվում են խոսել, այլ Թուրքիայի ղեկավարի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեցրած խոսքերը, թե իր երկիրը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, ինչպես նաեւ այնտեղ օրերս կայացած ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները:

Իրանական «Farda»-ին հետաքրքրում է, թե արդյոք Թուրքիայի նախագահ Էրդողանը դառնորեն չի՞ ափսոսա իր հայտարարությունների համար: Միաժամանակ նաեւ կարծիք է հայտնում, որ գուցե նա ցանկանա բանակցությունների ընթացքում Ղրիմի խնդիրն օգտագործել որպես սակարկության առարկա…

Կրեմլում հայտարարել են, որ շատ են ափսոսում Էրդողանի հնչեցրած մտքերի համար: Բայց միաժամանակ ավելացրել են՝ «հատկապես Ռուսաստան Էրդողանի առաջիկա այցելության եւ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախօրեին»: Հետեւաբար, կարելի է հասկանալ, որ Էրդողանը ոչ թե պետք է «ափսոսի», այլ «դառնորեն ափսոսի» իր արտահայտությունների համար:

Այն մասին, որ Ռուսաստանում «ափսոսում» են Էրդողանի հայտարարությունների համար՝ կապված Ղրիմի եւ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» հետ, խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Էրդողանն ասել էր, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին, նույնիսկ թերակղզու բնակիչների շրջանում անցկացրած հանրաքվեից հետո, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության կոպիտ խախտում է, եւ հենց այդ պատճառով Թուրքիան Ղրիմը երբեք չի ճանաչի որպես ռուսական հող: Բայց Թուրքիայի նախագահը, իհարկե, չէր կարող չիմանալ, որ Ղրիմի պատկանելության հարցը վերջնական է, այդպիսին է Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Պուտինի պաշտոնական դիրքորոշումը: Ուստի Ղրիմի հարցով ցանկացած մեկնաբանություն անխուսափելիորեն կհանգեցնի պաշտոնական Մոսկվայի համարժեք արձագանքին: Առավել եւս, որ այդ խոսքերը հնչել են ոչ թե մասնավոր զրույցում, այլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Իսկ այդ ժամանակ ի՞նչ նկատի ուներ եւ ինչի՞ էր ձգտում Էրդողանը՝ հայտարարելով, որ «երբեք Ղրիմը չի ճանաչի որպես ռուսական հող»:

Դա հասկանալու համար, հավանաբար, անհրաժեշտ է եւս մեկ անգամ հիշել  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքերը, ով ասել է, որ ցավում է Էրդողանի խոսքերի համար, եւ հատկապես տհաճ է այդ խոսքերը լսել այն պահին, երբ ամբողջ թափով ընթանում է նախապատրաստությունը Ռուսաստան          Էրդողանի այցին, ինչպես նաեւ երկու նախագահների հանդիպմանն ու բանակցություններին: Բացի այդ, երբ Դմիտրի Պեսկովին հարցրել են, թե ում են ուղղված Էրդողանի բառերը, նա պատասխանել է՝ «դրանք միանշանակ վերաբերում են մեզ», այսինքն՝ Ռուսաստանին:

Վերլուծելով Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունները՝ որոշ փորձագետներ ենթադրում են, որ Թուրքիայի նախագահը ձգտում է, որ Ռուսաստանում իրեն անպայման լսեն: Նույնիսկ հնարավոր է, որ լսեն ոչ միայն ռուսական իշխանությունը, երկրի ղեկավարները, այլեւ Ղրիմի բնակիչները: Առաջին հերթին՝ Ղրիմի այն բնակիչները, որոնց ընդունված է անվանել Ղրիմի թաթարներ: Անկասկած, բոլորը գիտեն, որ դեռ Օսմանյան կայսրության ժամանակներից Ղրիմի թաթարներն ու Թուրքիան յուրահատուկ հարաբերություններ ունեն: Այդ մասին, անշուշտ, գիտի նաեւ Էրդողանը, որն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է նեոօսմանիզմի սկզբունքների վրա՝ ձգտելով Թուրքիան ներկայացնել թյուրքերի, իսկ գլխավորը՝ ժամանակակից Թուրքիայի սահմաններից դուրս ապրող բոլոր մահմեդականների շահերի պաշտպան:

Հրաժարվելով պաշտոնապես ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ Թուրքիայի նախագահը, հավանաբար, ենթադրում է, որ այդ կերպ պաշտպանում է Ղրիմի թաթարների եւ, ընդհանրապես, թերակղզում ապրող մահմեդական բնակչության հետաքրքրությունները: Անկասկած, խոսքն այն մասին չէ, որ Ղրիմը վերադառնա Թուրքիայի վերահսկողության տակ, ինչպես եղել է Օսմանյան կայսրության ժամանակ ընդհուպ մինչեւ 18-րդ դարի վերջը, եւ ինքը՝ Էրդողանը, նույնպես դա գիտակցում է: Սակայն թուրք ղեկավարը երբեք բաց չի թողնի հնարավորությունը՝ հնչեղ ու վճռական հայտարարությունների օգնությամբ ավելորդ անգամ շեշտելու իր նշանակությունը մահմեդական աշխարհի համար, առավել եւս՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Բացի այդ, կա եւս մեկ կարեւոր պահ՝ Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի՝ վերջին ժամանակներս խարխլված հարաբերությունները: Իսկ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը համընկնում է ՆԱՏՕ-ի մոտեցման հետ, դաշինք, որում Թուրքիան դեռ պահպանում է իր անդամությունը: Այսպիսով՝ Էրդողանը, ինչպես երեւում է, ուզում է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին ցուցադրել, որ համերաշխ է նրանց հետ, ծայրահեղ դեպքում՝ Ղրիմի հարցում:

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ այսպիսի բարձրագոչ արտահայտություններով Էրդողանը փորձում է իր ռուս գործընկերոջը ներքաշել զրույցի մեջ: Զրույց, որի առարկան կարող է լինել ոչ թե Ղրիմը, այլ Սիրիան. այստեղ երկու երկրների դիրքորոշումները, ինչպես լավ հայտնի է, ամենեւին էլ ոչ բոլոր հարցերում են համընկնում: Բացառված չէ, որ Էրդողանը փորձում է բանակցություններում Ղրիմն օգտագործել որպես մանրադրամ. Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու դիմաց Էրդողանը կձգտի Պուտինից Թուրքիային անհրաժեշտ զիջումներ ստանալ, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացրել է նաեւ, որ Կովկասում ստեղծված իրավիճակը նույնպես կլինի Պուտինի հետ հանդիպման թեմաներից մեկը:

«Իհարկե, խոսքը միայն Իդլիբի թեմայի քննարկման մասին չէ,- ասել է նա:- Այդ հանդիպման ընթացքում մենք նաեւ կարեւոր որոշումներ կկայացնենք ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ռուսաստանն ու Թուրքիան երկու կարեւոր պետություններ են տարածաշրջանում: Անհրաժեշտ է շեշտել, որ մինչ օրս որեւէ սխալ քայլ չենք տեսել Ռուսաստանի կողմից: Փոխադարձ ապրանքաշրջանառությունը լավ մակարդակի վրա է եւ մշտապես զարգանում է: Անկասկած, ժամանակ առ ժամանակ որոշ բարդություններ են առաջանում սիրիական գործընթացների զարգացման հարցում: Սակայն դրանք մեր քայլերի շնորհիվ լուծվում են, քայլեր, որոնք մենք նախաձեռնում ենք պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով: Եթե պրն Պուտինը իսկական պետական գործչի գծեր չդրսեւորեր, մենք չէինք կարողանա դուրս գալ Ադրբեջանի իրավիճակից: Սակայն Պուտինի տեղին ու մտածված որոշումների շնորհիվ ավելի դրական մթնոլորտ ձեւավորվեց»:

Թերեւս, հստակ է մի բան. ռուսական կողմը դժվար թե հասցնի մոռանալ Էրդողանի հայտարարությունը Ղրիմի պատկանելության մասին: Մոսկվան նաեւ մտադիր չէ ընդունել Անկարայի հայտարարությունները ՌԴ Պետդումայի «ընտրությունների արդյունքների անօրինականության» վերաբերյալ: Կրեմլում շեշտել են, որ «Ռուսաստանը դա բացահայտ է հասկացնում թուրք գործընկերներին»:

Ավելացնենք, որ Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել նաեւ C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մանրամասները…

Թեգեր: ԹուրքիաՂրիմՄԱԿՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել4Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախը շարունակում է մաքառել, բուժել վերքերը, գոտեպնդվել ու ոտքի կանգնել

Արցախը շարունակում է մաքառել, բուժել վերքերը, գոտեպնդվել ու ոտքի կանգնել

«Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնի»

«Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնի»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist