Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը շարունակում է մաքառել, բուժել վերքերը, գոտեպնդվել ու ոտքի կանգնել

Սեպտեմբերի 28, 2021
Տարածաշրջան
Արցախը շարունակում է մաքառել, բուժել վերքերը, գոտեպնդվել ու ոտքի կանգնել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
164
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. սեպտեմբերի 27-ը արցախցիների, հայ ժողովրդի հիշողության մեջ պայքարի տարեգրության ծանր ու ողբերգական էջերից մեկն է: Այդ օրը Ստեփանակերտը, ողջ երկիրն արթնացան ռմբակոծությունների եւ հրետակոծությունների հզոր դղրդյունից: Առաջին իսկ վայրկյաններին ավերվեցին մի քանի բնակելի շենքեր ու շինություններ, ռազմավարական նշանակության օբյեկտներ ու ենթակառուցվածքներ: Քաղաքն ամբողջությամբ կրակի եւ ծխի մեջ էր հայտնվել: Ու մինչեւ տագնապի ազդանշանը կհնչեր, մարդիկ կսթափվեին (օրը կիրակի էր) եւ տներից արագ դուրս կբերեին քնաթաթախ, վախվորած փոքրիկներին ու կշտապեին նրանց նկուղներ հասցնել, զանգվածային պայթյուններն ազդարարեցին ժողովրդին պատուհասած հերթական դաժան փորձության մասին: Շուտով լուրեր շրջանառվեցին առաջին զոհերի եւ վիրավորների մասին: Րոպեներ անց պաշտոնական տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով հսկայական կենդանի ուժեր եւ արտասահմանյան արտադրության նոր զինատեսակներ ու սպառազինություն՝ Թուրքիայից եւ Սիրիայից հավաքագրված վարձկանների ներգրավմամբ:

Նույն օրը նախագահի հրամանագրով երկրում ռազմական դրություն եւ զորակոչ հայտարարվեց: Պատերազմի մասին լուրն առնելով՝ կամավորական առաջին ջոկատները մեկնեցին առաջնագիծ, բոլոր ուղղություններով համառ ու կատաղի մարտեր էին ընթանում՝ նախահարձակ թշնամու դեմ: Քիչ չէին դեպքերը, երբ մի ընտանիքից 3-4 հոգի, եղբայրներով կամ հայրը՝ որդիներով, անմիջապես ռազմաճակատ էին շտապում… Գրեթե ժամեր չանցած՝ նրանց էին միացել մայր Հայաստանից ժամանած կամավորական խմբերը, որոնց շարքերը շարունակ համալրվում էին նոր ջոկատներով: Ինչպես արցախյան առաջին ազատամարտի ու 2016-ի քառօրյայի ժամանակ, այս անգամ եւս բռունցքվեցին տղաները, եւ հանուն Արցախի, հայրենի հողի մարտի նետվեցին՝ արյամբ ձեռք բերված անկախությունը պաշտպանելու համար:

Քանի որ թշնամու հրթիռակոծման հետեւանքով հոսանքազրկվել էին մայրաքաղաքի եւ մյուս խաղաղ բնակավայրերը, խաթարվել էր նաեւ կապը, մարտադաշտից հակասական լուրեր էին ստացվում ընթացող մարտերի, զոհերի եւ վիրավորների մասին: Սեպտեմբերի 28-ին ադրբեջանցիները «Սմերչ» կայանքից շարունակ հրթիռակոծում էին Ստեփանակերտն ու Շուշին եւ նորանոր ավերածություններ պատճառում: Զոհվում էին անմեղ մարդիկ՝ կանայք, ծերեր, երեխաներ: Այնուամենայնիվ, նրանք անտեսելով վախը, հրթիռակոծությունների տակ շտապում էին զինվորական հոսպիտալ եւ հիվանդանոցներ՝ դաժան մահվան դեմ պայքարող բժիշկներին քաջալերելու եւ վիրավորներին արյուն «հասցնելու» համար:

Չնայած ռազմաճակատի տարբեր հատվածներում մերոնք դիրքային առավելությունների էին հասնում եւ հակառակորդին մեծ կորուստներ պատճառում՝ ցուցաբերելով անձնազոհության եւ սխրագործության բազում օրինակներ, սակայն գործի դնելով կուտակած հսկայական հեռահար տեխնիկական սպառազինությունները, մասնավորապես՝ ռմբակոծիչները, թուրքական եւ իսրայելական արտադրության մեծաթիվ անօդաչու հարվածային սարքերը, կարողացան ճեղքել մեր պաշտպանությունը եւ մի շարք ուղղություններում առաջ շարժվել: Իսկ հակառակորդը թիրախավորել էր ոչ միայն ռազմական նշանակության օբյեկտները, այլեւ հայկական բնակավայրերը՝ կոտորելով քաղաքացիական բնակչությանը եւ ահաբեկչությամբ տեղահանելով հազարավոր ընտանիքներ, ավերելով նրանց տներն ու հասարակական շինությունները, պատմամշակութային հուշարձանները:

Պատերազմում ճակատագրական եղան հատկապես Հադրութի շրջանի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերի անկումն ու մշտական օջախներից մարդկանց բռնի տեղահանումը: Այս համատեքստում՝ մարդկային անդառնալի կորուստների հետ մեկտեղ, արցախցիների, ամբողջ հայ ժողովրդի համար, բնականաբար, անհավանական է մնում բերդաքաղաք Շուշիի, շրջանի գյուղերի, մասնավորապես՝ հերոսական դիմադրություն ցուցաբերած Քարին տակի անկումը…

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից փաստացի միակ ազդող ուժը Ռուսաստանը եղավ՝ նախագահ Վ. Պուտինի գլխավորությամբ, ում միջնորդությամբ էլ նոյեմբերի 9-ին զինադադար հաստատվեց եւ այդ մասին հայ ժողովրդի համար շատ ցավոտ փաստաթուղթ (համաձայնագիր) ստորագրվեց երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից:

Պատերազմի հետեւանքով, այսպիսով, կորցրինք Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքների գրեթե 75 տոկոսը: Համաձայն նոյեմբերի 9-ին կնքված  փաստաթղթի, բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների որոշ գյուղեր, Հադրութ քաղաքը՝ շրջանի բոլոր բնակավայրերով անցան թշնամու վերահսկողության տակ: Հրետակոծությունից ավերվել եւ մասնակի վնասվել են 8 հազար 155 շենք-շինություններ, 167 հանրակրթական եւ 17 նախադպրոցական հաստատություններ, 7 տասնյակից ավելի մշակութային օջախներ: Ռազմական գործողությունների հետեւանքով հակառակորդի վերահսկողության գոտում են մնացել 1756 պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր ու եկեղեցիներ, 800-ից ավելի խաչքարեր, բազմաթիվ ամրոցներ եւ հնավայրեր, սրբավայրեր, 8 պետական թանգարաններ՝ հազվագյուտ արժեքավոր ցուցանմուշներով: Անգամ հրադադարից հետո թշնամին հետակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եւ «Կանաչ ժամ» եկեղեցիները, պետական մակարդակով շարունակվում է հայկական պատմամշակութային հուշարձանների ավերման եւ պղծման հանցավոր գործընթացը, ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ հակառակորդի վերահսկողության տակ  հայտնված բնակավայրերում հայկական հետքն իսպառ վերացնելու համար:

Վիրավոր, բզկտված Արցախը շարունակում է մաքառել, բուժել վերքերը, գոտեպնդվել ու ոտքի կանգնել: Իշխանության առաջնահերթ խնդիրն է մնում մշտական բնակավայրերից անապաստան ընտանիքների բնակարանային պայմանների եւ սոցիալական մյուս հարցերի լուծումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ գյուղական բնակավայրերում հիմնանորոգվում, պատերազմից առավել տուժած՝ զոհված ազատամարտիկների եւ բազմանդամ ընտանիքներին են տրամադրվում տներ: Տանիք չունեցողների համար մայրաքաղաք Ստեփանակերտում եւ մյուս քաղաքներում կառուցվում են բազմահարկ շենքեր, իսկ գյուղական համայնքներում՝ առանձնատներ, հիմնադրվում են նոր բնակավայրեր: Մարդիկ դիմակայում են փորձություններին ու դժվարություններին, շարունակում կառուցել եւ արարել, վերականգնել քայքայված տնտեսությունը, շենացնել ավերված գյուղերը: Արցախցին լավ է հասկանում խաղաղության գինը, եւ ապավինելով իշխանություններին, իրենց մարդասիրական առաքելությունը երկրի տարածքում իրականացնող ռուս խաղաղապահներին՝ ուզում են հավատալ, որ ամեն ինչ ավարտված չէ, պիտի տոկալ, պայքարել եւ հասնել վերջնական նպատակին՝ ազատագրված եւ զորեղ տեսնել հայրենիքը, անկատար չթողնել զոհված քաջորդիների երազանքը: Իսկ այդ ամենի գրավականը միասնության, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիության ամրապնդումն է, պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը եւ տնտեսության հզորացումը, Արցախի հիմնախնդրի արդարացի լուծումը Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, ազգային իղձերի իրագործումը:

Հայտնի ճշմարտություն է՝ առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատեւել: Իսկ որքան էլ բարդ եւ մշուշոտ լինի արցախցիների ճակատագիրը, մարդիկ վստահ են, որ Հայաստանն իրենց երբեք մենակ չի թողնի…

Հ.Գ. Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին նախաձեռնող խմբի եւ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է նահատակված հերոս տղաների հիշատակին նվիրված ջահերթ, իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստի արարողություն: Սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում հայտարարվել էր լռության րոպե: Պատերազմի տարելիցի կապակցությամբ մայրաքաղաքի հասարակությունը, պետական կառույցների ներկայացուցիչները՝ նախագահ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին՝ խնկարկելով նրանց հիշատակը: Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում արված «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդեսը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ցավն ու անդառնալի կորուստները, խորտակված ճակատագրերը եւ, իհարկե, ապրելու եւ արարելու վճռականությունը: 

Թեգեր: Արցախպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնի»

«Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնի»

Տարածաշրջանային նոր զարգացումների մեկնա՞րկ

Տարածաշրջանային նոր զարգացումների մեկնա՞րկ

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist