Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունվարի 30, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն․ ՄԻՊ

Հուլիսի 25, 2021
Հանրապետություն
Համաշխարհային ինֆլյացիան կհարվածի զարգացող երկրներին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, հուլիսի 23-ին` ժամը մոտ 20։00-ից մինչև 00։30-ը ընկած հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի վրա, ինչպես նաև կրակել են սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ։ Սարատեղին այն վայրն է, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց եղջերավոր կենդանիներին:

Բնակիչների տեղեկացմամբ՝ կրակոցներով ադրբեջանական զինված ուժերը լրջագույն վտանգ են ստեղծել իրենց կյանքի և ֆիզիկական անվտանգության համար, խաթարել են ողջ բնակավայրի հանգիստը: Ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել:

Կրակոցների պատճառով են միայն հաջորդ օրն առավոտյան` հուլիսի 24-ին, ժամը 07։00-ի սահմաններում իրենց կովերից մեկին հայտնաբերել ադրբեջանական կրակոցներից սատկած վիճակում (նկարներում քաղաքացիական բնակչի սատկած կենդանին է):

Նշվածից բացի, ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև այսօր՝ հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։

Վերին Շորժա գյուղի սարատեղի բնակավայրի տները 2021թ. մայիսի 12-ից հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում այն պահից, երբ նրանք անօրինական ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ավելին, նրանք տեղակայված են քաղաքացիական տներից մոտ 150մ հեռավորությամբ:

Ադրբեջանական զինված ուժերի արարքները հանցավոր են: Դա հիմնավորվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք, Ազատ և Վերին Շորժա գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի վերջին օրերին սանձազերծած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ այդ հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից վերջին ժամանկներս զոհվել կամ վիրավորվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ:

Փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն:

Այլ կերպ ասած, 2021թ. հուլիսի 23-ի և 24-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:

Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը:

Ընդ որում, հուլիսի 23-ի ադրբեջանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը»,- գրել է Թաթոյանը:

Թեգեր: Արման ԹաթոյանԳեղարքունիքի մարզՀՀ ՄԻՊՎերին Շորժա
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում

Ապավինենք սեփական բազկին ու զենքին

Հունվարի 28, 2023
Ռազմական գործը արվեստ է, ռազմիկ լինելը՝ պատիվ

Ռազմական գործը արվեստ է, ռազմիկ լինելը՝ պատիվ

Հունվարի 28, 2023

Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

Փոփոխություններ գյուղապահովագրության ոլորտում

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Մեր հարստության շահառուն բացառապես մենք պետք է լինենք

Չվտանգենք էներգետիկ անվտանգությունը

ԵՄ նոր առաքելություն

Հաջորդ Հոդվածը
Լիբանանահայութեան Վերականգնումի Մարմինը Ամբողջացուց Վնասուած Բնակարաններու Եւ Վաճառատուներու Հատուցման Ծրագիրը

Լիբանանահայութեան Վերականգնումի Մարմինը Ամբողջացուց Վնասուած Բնակարաններու Եւ Վաճառատուներու Հատուցման Ծրագիրը

Նոր Զարթօնքի Մամլոյ Հաղորդագրութիւնը` Վճռաբեկ Ատեանի Հայ Զինուոր Սեւակ Պալըքճըի Սպանութեան Մասին Կայացուցած Որոշումին Առնչութեամբ

Նոր Զարթօնքի Մամլոյ Հաղորդագրութիւնը` Վճռաբեկ Ատեանի Հայ Զինուոր Սեւակ Պալըքճըի Սպանութեան Մասին Կայացուցած Որոշումին Առնչութեամբ

Ամենաընթերցվածը

  • Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

    Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Վարդանն այսօր կդառնար 25 տարեկան

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Արիության դաս

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist