Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մենաշնորհի ու վերջաբանի միջեւ բնական թեքումը մենաշնորհի՛ն տեր կանգնելն է

Մնում է գործի դնենք թույլ մարմնի ինքնաբուժական հատկությունը

Հուլիսի 29, 2021
Հանրապետություն
Մենաշնորհի ու վերջաբանի միջեւ բնական թեքումը մենաշնորհի՛ն տեր կանգնելն է
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը։

Այս հարցի պատասխանը հստակ տրվել է։ «Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի եւ հոգու մեջ։ Երբ որ մեր սիրտը եւ ուղեղը լցնողը ապառաժահիմն ու հաղթական հայրենիքի գաղափարն է, վաղվա Հայաստանը չի կարող ավազահիմն, ապազոր եւ դժբախտ լինել։ Ազգերն ունեցել են, ունեն ու պիտի ունենան իրենց արժանի ճակատագիրը։ Արի եւ հայրենապաշտ, որ ասել է՝ հզոր, ահա՛ անկախության արժանի ժողովուրդը։ …Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, «հիմա՛ր սրբության աստիճան», որ կարծում են, թե կարելի է եւ՛ ազգ կոչվել, եւ՛ քաղաքական մուրացիկ մնալ, թե կարելի է մուրալ անգամ պետականորեն անկախ ապրելու իրավունքը։ Սրանք կուզեին, որ աշխարհի ուժեղները եւ՛ շնորհ անեին իրենց, եւ՛ պաշտպանեին այդ շնորհը արտաքին վտանգից։ Սրանք դժբախտություն ունեն ուժեղ համարելու հայությունից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին։ Չեն հասկանում, թե հզորությունն ու տկարությունը հարաբերական հասկացողություններ են, թե ժողովուրդներից եւ ոչ մեկն է առանձին բացարձակորեն ուժեղ, ինչպես եւ ոչ մեկն է նույն ձեւով ամենաթույլը։ … Քաղաքականության մեջ պարտվում, ձախողում են այն ժողովուրդները, որոնք չունեն որոշ եւ հստակ նպատակ, կամ երբ ունեցածը խստորեն ազգային չէ»։

Մեր օրերի, հե՛նց այսօրվա ու հե՛նց այս պահի՝ ոսկերչական ճշգտությամբ պատկեր, որ տվել է ռազմաքաղաքական ու պետական հզոր գործիչ, իմաստասեր Գարեգին Նժդեհը (1927 թ. առաջին անգամ Սալոնիկում հրատարակված «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատություն)։ Աշխարհի զարգացման տրամաբանությունն այնքան կուռ անփոփոխ է մնացել, որ դարեր անց էլ ոչինչ չի փոխվում։

Եվ այդ տրամաբանությունը հուշում է, որ երբ հիմար կկուն մի ձագին տալով՝ փորձում է փրկել մյուս ձագերին ու բույնը, կորցնում է ամեն ինչ, որովհետեւ աղվեսի ախորժակն ուտելիս բացվում է։ Գազաններն աղվեսի կողմն են, որովհետեւ նրանց ախորժակն էլ է գրգռված։ Պարզապես բնության օրենքն ավելի ճշմարտախոս է, եւ գազանները երկակի ստանդարտներով խաղաղության կոչեր չեն անում։ Կկուն մեղավոր է, որովհետեւ թույլ է։ Հիմա մենք կկու չե՛նք։ Ողղակի մեզ ներարկել են կկու զգալու թույնը։ Բայց օրգանիզմը հիանալի ինքնաբուժիչ հատկություններ ունի, եթե հոգին ճիշտ է «աշխատում»։ Գործի՛ դնենք մեր մտքի ու հոգու ուժը։

Այդ աշխարհ կոչվածի տրամաբանությունը հստակեցնում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը միշտ սպառնալիք է հայրենիքի համար. երեկ՝ Արցախում, այսօր՝ Հայաստանում, պատերազմի ընթացքում՝ զոհեր, պատերազմից իբր հետո՝ էլի զոհեր։ Արցախը մեր հայրենիքի անվտանգության համակարգի պինդ, ամբողջական հենակ ողն էր։ Մտածեցինք՝ այդ ամբողջական հենակից հետո թեկուզ ծուռ-ծուռ կքայլե՞նք։ Ո՛չ, որովհետեւ թշնամին ող առ ող ջարդել է ուզում մեր մեջքը։ Մայիսից ապօրինաբար ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, պահանջներ է դնում։ Ինչպե՞ս է համարձակվում։ Որովհետեւ մեզ լավ է ճանաչում, գիտի, որ ոտքի կանգնեցինք, սատկացնելու ենք։ Եվ թշնամին խնդիր ունի՝ թույլ չտալ մեզ ոտքի կանգնելու։ Ուզում է ծնկած պահել, որովհետեւ ինքն ուժեղանում է մե՛ր վախից։ Էյֆորիայի մեջ լողացող թշնամին մոռացել է, որ ոտքի կանգնելու համար մենք հաճախ ծնկած տեղից էլ ենք խփել։

Ու այդ աշխարհ հորջորջյալի տրամաբանությունը ցույց է տալիս, որ խաղաղություն չի լինելու: Եթե լինի, ապա պիտի պարտադրենք մենք։ Մե՛նք։ Որովհետեւ թշնամու խոստացած խաղաղությունը Գեղարքունիքի հատվածում երեկ մեր զոհերն էին։ Թշնամու խոստացած խաղաղությունը «միջանցքն» է, որին մենք համառորեն «ճանապարհ» անունն ենք տալիս։ Թշնամին, այնուամենայնիվ, պարբերաբար հստակեցնում է՝ «միջանցք»։ Մենք մեր ցավից կռացած՝ չենք ուզում լսել. «միջանցքը» «ճանապարհ» ենք տեսնում։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաբիհա Գաֆարովան հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքը նոր միջանցք կդառնա եղբայրական Պակիստանից Թուրքիա եւ Ադրբեջան»: Եվ դա հայտարարում է երեք երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպման ժամանակ: Թշնամին հոգեբանական գրոհ է սկսում նաեւ, մենք գրոհվում ենք։ Բայց մեր գենոմի խորհրդանշումը արծվի տիրույթում է, ոչ թե կկվի։ Իսկ արծիվները, ինչքան էլ վիրավոր, մշտապես օգտվում են զարկի՛ իրավունքից, ո՛չ թե զարկվելու։

Աշխարհ անվանյալի տրամաբանությունը դաջում է՝ հաղթանակը ուժեղների՛ մենաշնորհն է, վախճանը՝ թույլերի վերջաբանը։ Այստեղ միակ իրավունքը, որ չունենք, ընտրության իրավունքն է։ Որովհետեւ մենաշնորհի ու վերջաբանի միջեւ բնական թեքումը մենաշնորհի՛ն տեր կանգնելն է։

Թեգեր: Գարեգին ՆժդեհՀայրենիքՏնտեսություն
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մարտնչել են մինչեւ վերջին փամփուշտը…

Մարտնչել են մինչեւ վերջին փամփուշտը...

Ըմբոշխնելով «Մայրիներուն ծիածանի» հմայքը

Ըմբոշխնելով «Մայրիներուն ծիածանի» հմայքը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist