Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը. ՀՀ նախագահ

Օգոստոսի 2, 2021
Հանրապետություն
Ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը. ՀՀ նախագահ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջնահերթություն է համարում խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը, ինչի համար կարևորում է պառակտումը բացառելը, շեշտում նորընտիր ԱԺ-ին տրված հնարավորությունը՝ մշակելու, իրականացնելու ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախագահն այս մասին ասաց ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում իր ելույթում:

Նախագահը նախ բոլոր պատգամավորներին մաղթեց հաջողություն, արդյունավետ աշխատանք, քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրենց դիրքորոշումներն այս կամ այն կերպ արտահայտելու և դրանով պետական, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու համար:

Դիմելով խորհրդարանում ներկայացված ուժերին՝ նախագահն  ասաց. «Ձեզ հնարավորություն է ընձեռվել նախ մշակել, ապա իրականացնել ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք՝ Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն՝ միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար: Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել մեր պետականության առկայության փաստը»:

 Սարգսյանը շեշտեց՝ պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելու Հայաստանի պետականությունը: Ըստ նրա՝ արդյունավետ կառավարման էությունն առաջին հերթին ազնիվ և պատասխանատու լինելն է: «Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի: Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերությունները և սխալները և պատասխան տանք դրանց համար: Յուրաքանչյուրս պետք է պատասխանատու զգա իրեն՝ մեր երկրի, մեր պետականության ապագայի համար: Միայն ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև»,-ասաց նախագահը:

Ըստ նախագահի՝ եկել է ժամանակը ունենալու պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները՝ այդ թվում սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը և այլն:

«Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը:  Ակնհայտորեն այդ համատեքստում առաջնային խնդիրը պառակտումը բացառելն է: Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ մեր ժողովրդին բաժանել և տարբերակել՝ ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի: Բոլորիս գլխավոր նպատակը պետք է լինի՝ պահպանել, պաշտպանել և զարգացնել մեր պետականությունը, պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը»,- նշեց ՀՀ նախագահը:

Նա շեշտեց՝ անվտանգության գրավականը միասնությունն է: Նախագահը նաև հավելեց, որ  ՀՀ-ն պետք է մաս կազմի համաշխարհային նոր միտումներին և լինի մրցունակ:

Թեգեր: Արմեն ՍարգսյանՀՀ Ազգային ժողովՀՀ նախագահ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տոկիո-2020. Նախորդ խաղերի փորձը, տրամադրվածությունն օգնում են այս խաղերում. Արթուր Դավթյան

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Վիգենը կամավոր առաջնագիծ մեկնեց

Վիգենը կամավոր առաջնագիծ մեկնեց

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist