Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պլանավորում ենք ունենալ նոր, որակյալ սպառազինություն. Արշակ Կարապետյանը՝ Մոսկվայում

Օգոստոսի 24, 2021
Հանրապետություն
Պլանավորում ենք ունենալ նոր, որակյալ սպառազինություն. Արշակ Կարապետյանը՝ Մոսկվայում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
149
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր առջև ծառացած երեք հիմնական խնդիր է տեսնում նոր, արդիականացված բանակ ունենալու և երկրի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին, որոնցից առաջինը նոր և որակով սպառազինություն, երկրորդը՝ զենքի սեփական արտադրություն ունենալն է և երրորդը՝ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև միջնորդներ թույլ չտալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին պաշտպանության նախարարն ասել է Մոսկվայում՝ «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: Ընդ որում, նախարարը շեշտել է, որ բոլոր երեք խնդիրների կատարման մեջ կարևոր դեր է խաղալու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, որը լիովին աջակցում է Հայաստանին:

«Կարող եմ ասել, որ «չէ» բառ չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց: Դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», – ասել է Արշակ Կարապետյանը:

Երկրորդ խնդիրը, որն իր առջև դրել է պաշտպանության նախարարը, Հայաստանում զենքի սեփական արտադրություն ունենալն է: Արշակ Կարապետյանի խոսքով՝ այս հարցում ևս Հայաստանը աջակցություն է ստանում Ռուսաստանից համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով:

«Նորից եմ կրկնում՝ մենք, որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենքը», – ընդգծեց պաշտպանության նախարարը:

Երրորդ խնդիրը, որն իր առջև տեսնում է ՊՆ ղեկավարը, հետևյալն է՝ «թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով»:

«Կարծում եմ՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում անպայման ստանալու ենք նոր, արդիականացված և 21-րդ դարին համահունչ բանակ և կարողանալու ենք դիմակայել հանդեպ առկա վտանգներին», – եզրափակել է Արշակ Կարապետյանը:

Թեգեր: Արշակ ԿարապետյանզենքՀՀ Պաշտպանության նախարարություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով

Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով

Պետք է կանգնենք զինվորի ու սպայի կողքին. եռամսյա վարժական հավաքներին ընդառաջ

Պետք է կանգնենք զինվորի ու սպայի կողքին. եռամսյա վարժական հավաքներին ընդառաջ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist