Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Անդրանիկագիտության ուխտավորը

Այսուհետ խնկելի անուն՝ Ռուբեն Սիմոնյան

Նոյեմբերի 17, 2021
Այլք
Անդրանիկագիտության ուխտավորը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
807
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես բանասեր եմ, բայց պատմաազգագրական խնդիրներով էլ եմ զբաղվել: Գրել եմ քսանմեկ գիրք, որոնցից երեքը՝ զորավար Անդրանիկի մասին: Ինչո՞ւ: Որովհետեւ անհնարին է, որ որեւէ ստեղծագործող մարդ անդրադառնա հայրենիքի թեմային, հայրենասիրությանը, եւ նրա միտքը չխաչվի Անդրանիկի հետ: Նման բան հնարավոր չէ: Ես վաթսունականների այն սերնդից եմ, որ ուսանում էր պետհամալսարանում, եւ որի կամարների տակ ազգային-ազատասիրական գաղափարներ էին հասունանում: Եղել եմ այդ գաղափարների եւ շարժման ակտիվիստ եւ հիշում եմ՝ ընկերներով ամեն մեկս խոստացանք լինել որդին մեր ազգային-ազատագրական պայքարի հերոսների, եւ եթե պատիվ համարի Անդրանիկի հիշատակը, թող նաեւ նրա զավակները կոչվենք…»:

Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ

Հիրավի, բարեբախտություն է, երբ կյանքիդ ճանապարհին հանդիպում ես մարդկանց, ովքեր լուսավոր հետագիծ են թողնում հոգուդ երկնակամարում, ովքեր սեփական օրինակով մարդասիրության ու հայրենապաշտության դասեր են տալիս եւ մնում այդպիսին ապրող ու հերթագայող սերունդների անջինջ հիշողություններում: Այդ առինքնող տեսակն էր Ռուբեն Սիմոնյանը՝ «Հայաստան» թերթում աշխատանքային իմ գործընկերը, որ լրագրողական իր ուղին էր անցել հանրային ռադիոյում, հեռուստատեսությունում, եղել ժամանակին հանրապետության գլխավոր պարբերականի սեփական թղթակիցն իր ծննդավայր Տավշո դրախտային երկրամասում: Լրագրողի սթափ ու բեղուն գրիչ, ամենատարբեր բնագավառների քաջագիտակ, անկաշառ ու սկզբունքային, բառի քաշն ու կշիռը պատվի ու խղճի մտոք նժարող մտավորական: Ու լրագրությանը զուգահեռ՝ պատմաազգագրական գրքեր, որոնց հաջորդելու էր անդրադարձը հայոց բոլոր ժամանակների Ամենազորավարին՝ թուրքական Գալիպոլիեի՝ իբր, անպարտելի հռչակված գնդերը 1915-ին գլխովին ջախջախած Անդրանիկին: «Հետագայում զգացել եմ, որ անդրանիկագիտության մեջ պակաս ասված, ոչ ճիշտ ասված տեղեր կան: Դրա համար ես ինձ նվիրեցի այդ բացերը լրացնելու, հնարավորինս ամբողջացնելու գործին»,- տարիներ անց այսպես էր մեկնաբանելու Զորավարի մասին չափազանց արժեքավոր գրքեր գրելու շարժառիթը: Եվ գրեց եզակիորեն եզակի առաջին գիրքը՝ «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը»: Բախտ եմ ունեցել հեղինակային մակագրությամբ ստանալու այդ թանկ ընծայաբերումը ու սքանչանալ նրա գեղարվեստափաստագրական այս հայտնագործությամբ: Այո, հայտնագործություն, որովհետեւ գրեթե ոչինչ չի ասվել Զորավարի վերջին զորքի սխրանքների մասին, որը նրա երեսնամյա պայքարի լուսապսակն էր դառնալու: Մեծարժեք այս գիրքը, սակայն, ունենալու էր շարունակություն՝ Ռուբեն Սիմոնյանն ընթերցողին էր մատուցելու Անդրանիկին նվիրված եւս երկու գիրք՝ «Մասունքներ» եւ «Օտարները Անդրանիկի մասին», անցնելու էր չորրորդին: Ավաղ, վերջինից անտեղյակ եմ տակավին…

«Հայաստանը մեր մայրն է,- սրտահույզ աղոթքի տոնով սիրում էր հորդորել ամենքին,- բայց մորից ամեն օր ինչ-որ բան խնդրել չի կարելի՝ տու՜ր հա տուր, էլի՜ տուր…Գալիս է մի տարիք, երբ մեզանից յուրաքանչյուրը՝ կին թե տղամարդ-ինքը պիտի տա, վերադարձնի մոր պարտքը իր լավ վարքագծով, ամենօրյա նվիրված գործունեությամբ, ճիշտ աշխատանքով: Այո, պիտի հատուցես քո մայր-հայրենիքին քեզ տվածի համար… Եթե ես նվիրվել եմ Անդրանիկին, կնշանակի՝ ծառայել եմ նաեւ իմ Հայաստան-մորը…»:

Իհարկե, ծառայել ես, սիրելի Ռուբեն Սիմոնյան, խնկելի մեր եղբայր: Եվ քո՝ երկնային թագավորություն ճանապարհվելը ցավագին ապրումներով համակեց քեզ ճանաչողների, գաղափարակից ընկերների, գրչակիցների, գրքերիդ, գրիդ արժեքն ընկալող-գնահատող բազմահազար ընթերցողներիդ սրտերը: Կարո Վարդանյան գրող-հոգեեղբայրդ ցավ ի սիրտ ընդամենը մի քանի նախադասությամբ հառաչեց. «Հայրենապաշտ էր, ներկա ծանր վիճակից, Տավուշի սահմաններում կատարվող իրադարձություններից սիրտը պայթում էր, չէր կարողանում հաշտվել, գտնել իր տեղը: Այն, ինչ հասցրեց անել, անուրանալի վաստակ է մանավանդ անդրանիկագիտության բնագավառում: Ավաղ, դեռ այնքա՛ն մտահղացումներ ուներ…»:

Նույն ապրումներով սիրված անձիդ ու գործիդ մասին արտահայտվեց պաշտելի Զորավարիդ հուշարձանի հառնեցումը նախաձեռնած պատվարժան մեկ այլ հայորդի՝ Հայաստանի «Ինտերկապ» ՀԿ հիմնադիր-նախագահ Նորայր Զուլոյանը. «Ծանր տարիներ էին, երբ որոշեցինք Վանաձոր քաղաքում, համաժողովրդական նվիրատվություններով, բրոնզաձույլ արձանի հառնեցումով խնկարկել Զորավար Անդրանիկին: Փետրվարի 25-ին՝ նրա ծննդյան օրը, եկավ նաեւ Ռուբեն Սիմոնյանը: Տեսավ, ուրախացավ ու զարմացավ: Հետը բերել էր «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը» գիրքը՝ մակագրությամբ. «Անդրանիկյան փաղանգի զինվոր եղբորս՝ Նորայր Զուլոյանին՝ սիրով»: Նա, հիրավի, հոգեզավակ էր, մեզ էլ կրթեց ու դաստիարակեց իրենով… Ափսոս, հազար ափսոս, մի նվիրյալով էլ սակավացանք…»:

Իսկ իմ ունկերում շարունակում են հնչել հեռուստաելույթիդ անմոռանալի խոսքերը Զորավարի մասին. «Անդրանիկը 1919 ապրիլին, երբ հեռանում էր հայրենիքից, ոչինչ չէր տանում  իր հետ, բացի ազնվագույն հոգուց: Գրպանները դատարկ էին… «Բայց չէ, չէ,- ինձ ասում էին սիբիրական վաշտի նրա զինվորները,- թանկագին բան էր տանում, մենք պետք է այդ գաղտնիքն էլ ասենք…»: Եվ գիտե՞ք՝ ինչ է տարել՝ Էրզրումից վերցրած մի բուռ հող, որն ամփոփված էր Խրիմյան Հայրիկից նվեր ստացած թաշկինակի մեջ…»:

Եվ այդ գաղտնիքն էլ դու մեզ բացեցիր, սիրելի եղբայր: Թե ինչեր տարար քեզ հետ, չգիտենք: Իսկ այն, ինչ թողեցիր, խնկելի է՝ ինչպես հիշատակդ, Հայրենիքի պայծառանուն, սիրելի Զավակ…

Թեգեր: Ռուբեն Սիմոնյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 25, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 25, 2023

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հաջորդ Հոդվածը
Սուրբ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Սուրբ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Ով է Թուրքիայում նայում ռուսական տարածքներին

Ով է Թուրքիայում նայում ռուսական տարածքներին

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist