Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է թույլատրվել

Այս որոշմամբ չի՞ վտանգվի, արդյոք, ձկան պաշարը

Սեպտեմբերի 7, 2021
Հանրապետություն
Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է թույլատրվել
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
661
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինչեւ հոկտեմբերի 15-ը Սեւանից լրացուցիչ 50 տոննա սիգ կորսվի։ Այս տարվա սեպտեմբերի 2-ի՝ կառավարության նիստում փոփոխություն արվեց 2019 թ. նոյեմբերի 21-ի եւ 2020 թ. սեպտեմբերի 29-ի որոշումներում, եւ, ըստ շրջակա միջավայրի նախարարության հիմնավորման, այդ փոփոխությունները պայմանավորված են 2021 թ. մարտի 25-ից մեկնարկած՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությամբ։

2021 թ. Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021 թ. մայիսի 14-ից, եւ, ըստ ՇՄՆ-ի, կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ  սիգի արդյունագործական որս իրականացնելու համար. որսն իրականացնելու համար սահմանվել եւ կահավորվել են 25 կետեր, փաստացի որսն իրականացվել է 19 կետից։ Որսի իրականացման վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թ. սեպտեմբերի 1-ը: Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները չեն հասցրել որսալ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Արդյունագործական որսի կազմակերպման եւ իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների եւ այլ շահագրգիռ անձանց հետ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու եւ դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի  որոշման ուղղությամբ։ Եվ քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաեւ սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը եւ պայմանագրերի գործունեության ժամկետները։ Ձեռք է բերվել համաձայնություն 2021 թ. համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակն ավելացնել եւս 50 տոննայով, ու որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին՝ սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը համաձա՞յն է այս որոշմանը, եւ արդյոք լրացուցիչ որսը չի վտանգի ռազմավարական առումով առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող մեր սիգի գոյապաշարը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանին։

Նա նախ տեղեկացրեց, որ ինքն այդ ժամանակ Հայաստանում չի եղել, բայց իր հետ կապ է հաստատել նախարարը եւ խոսել իրավիճակից։ Նախարարը լրացուցիչ որսի անհրաժեշտությունը բխեցրել է նաեւ սոցիալական գործոնից։ «Մեր գիտական կենտրոնին օգոստոսի 30-ին նամակ էին ուղարկել, եւ մենք պատասխանել ենք նախարարին, որ խիստ հսկողության դեպքում չենք առարկում սիգի որսաչափն ավելացնել եւս 50 տոննայով: Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ սիգի որսի տեւողությունը պետք է սահմանել մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 15-ը, քանի որ ժամկետների երկարաձգման դեպքում կվտանգվեն սիգի նախաձվադրային կուտակումները, որոնց ձեւավորումը սկսվում է հոկտեմբերին, իսկ դա, բնականաբար, բացասաբար կանդրադառնա սիգի ձվադրող վտառի, իսկ հետագայում նաեւ սիգի ողջ պոպուլյացիայի վրա»:

Բ. Գաբրիելյանը տեղեկացրեց նաեւ, որ նախարարը ցանկացել է որսի տեւողությունը սահմանել մինչեւ նոյեմբերի 1-ը, բայց ինքը բավարար է համարել 1.5 ամսվա ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը։ «Բայց, կրկնում եմ, խիստ հսկողության պայմանով միայն»,- շեշտեց գիտական կենտրոնի ղեկավարը։ «Բայց այդ, այսպես կոչված, «խիստ հսկողության» պատկերը Երեւանում մենք տեսնում ենք անգամ որսի արգելված շրջանում, երբ սիգի վաճառքը փողոցներում ազատ է, ու «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ այդ մասով ահազանգեր է հնչեցրել»՝ «ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան՝ Բ. Գաբրիելյանը նկատեց, որ չի կարող չհամաձայնել մեզ հետ։ Մեկ այլ դիտարկում եւս. արդյո՞ք նախարարությունն ունի այդ խիստ հսկողության հնարավորությունը։ «Նախարարը վստահեցրեց ինձ, որ պայմանավորվել է ոստիկանության հետ, եւ խիստ հսկողությունն անպայման կլինի»,- շեշտեց կենտրոնի ղեկավարը։

Գանք սիգի ռազմավարական պաշարի վտանգման մասին վերոհիշյալ մեր հարցին։ «Եթե վերահսկողությունը ըստ պատշաճի արվի, լրացուցիչ 50 տոննան խնդիր չի առաջացնի։ Բայց դրանից ավելին մենք ոչ մի դեպքում չենք համաձայնի։ Նախարարին ասել եմ այս մասին, խոսել եմ նաեւ նախորդ չպահպանված նորմերի մասին, երբ մանրաձուկ էր որսվում, բոլորս ենք նաեւ տեսել ձկնկիթի վաճառքը, եւ, ի դեպ, ձեր թերթն էլ է այդ մասին ահազանգել ու ոչ մեկ անգամ… Ինչեւէ, համենայնդեպս, նախարարը վստահեցրել է, որ խիստ հսկողություն անպայմա՛ն կլինի, եւ սիգի ձվադրումն էլ կապահովվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ, ըստ «Սեւանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի, ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ եւ ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով, դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար, ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք եւ ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից, մուտքի եւ ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները։

Թեգեր: ՍեւանսիգՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Սեւանի ջրի որակի խնդիրը՝ ԵՄ հոգածության ներքո

Սեւանի ջրի որակի խնդիրը՝ ԵՄ հոգածության ներքո

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist