Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ժամանակավորների համար մնաց 20 օր

Վերջնաժամկետը խախտելու դեպքում կսահմանվեն տուգանքներ

Սեպտեմբերի 11, 2021
Հանրապետություն
Ժամանակավորների համար մնաց 20 օր
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
609
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը։ 

Բանն այն է, որ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգվել էր։ Եվ այդ վերջնաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ։

Ի՞նչ չափի տուգանքի մասին է խոսքը։

Միանգամից ասենք՝ փոքր թվի մասին չէ խոսքը։ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելն առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

Ֆինանսական կորուստ չկրելու համար ֆիզիկական անձինք պետք է շտապեն։

Մեկ հստակեցում եւս անենք. եթե մեքենաները չունեն հայկական համարանիշներ, Հայաստան են ներկրվել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, ապա անպայման պետք է արտահանվեն։ Եվ դրա համար 20 օր ժամանակ կա ընդամենը։

Ռուսական համարանիշներով ավտոմեքենաների պարագան այլ է հասկանալի պատճառով. դրանք  ԵԱՏՄ տարածքում են։

Թեգեր: ավտոմեքենաներԵԱՏՄ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

Մայիսի 27, 2023
Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ

Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ

Մայիսի 27, 2023

Միացյալ եւ անկախ Հայաստանի ձգտումով

Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

Պետությունների հարաբերությունները նախապայմանների վրա չեն կառուցվում

«Մեծ Թուրքիայի» ուրվականը շրջում է մեր հայրենիքում

Հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը

Անգլիական լծակներ՝ Բաքվին կառուցողականության դաշտ բերելու համար

Հաջորդ Հոդվածը
Մեծ վաստակ, երախտամոռ աշխարհ, կորսված գերեզման

Մեծ վաստակ, երախտամոռ աշխարհ, կորսված գերեզման

Օղեկապ գոտու թուլացնողն էլ ենք մենք, ձգողն էլ

Օղեկապ գոտու թուլացնողն էլ ենք մենք, ձգողն էլ

Ամենաընթերցվածը

  • Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Միացյալ եւ անկախ Հայաստանի ձգտումով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist