Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ակտիվացումը դրական է

Սակայն կարեւոր է դառնալու քննարկվող օրակարգը

Սեպտեմբերի 30, 2021
Հանրապետություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ակտիվացումը դրական է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
197
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ մեկնել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ղարիբաշվիլին վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ մոտ ժամանակները նախատեսում է այցելել նաեւ Հայաստան՝ նշելով, որ կարող է իր ողջ էներգիան ներդնել Երեւանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ եւ դրական դեր խաղալ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վրաստանը հանդես է եկել Թբիլիսիում հարթակ ստեղծելու հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ բարձր մակարդակի շփումների համար։

Նոր զարգացումներ են սպասվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում, մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տեղեկացրել էր, որ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Բաքվի եւ Երեւանի հետ՝ վերսկսելու աշխատանքային ուղեւորությունները տարածաշրջան. «Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով որ ես հասկանում եմ, նրանք համաձայնեցրել են իրենց ուղեւորությունների վերսկսումը տարածաշրջան՝ այցելելու Լեռնային Ղարաբաղ եւ տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումները՝ Ստեփանակերտում»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը կարելի է դրական համարել, սակայն կարեւոր է դառնում այն օրակարգը, որը պետք է քննարկվի։ Հնչող տարբեր հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմն առաջ է մղում պատերազմի արդյունքները հայկական կողմին պարտադրելու եւ Արցախի 30-ամյա ինքնորոշմանն ուղղված պայքարը զրոյացնելու օրակարգը։ «France24»-ին տված հարցազրույցում Ալիեւը նշել էր, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա: Իսկ «հաղթանակի» էյֆորիայից դեռեւս դուրս չեկած Ալիեւը հազիվ թե այսքան «մեծահոգի» գտնվեր եւ համաձայներ հանդիպմանն առանց սեփական օրակարգը պարտադրելու։ Այդ մասին են վկայում նույն հարցազրույցում նրա հնչեցրած խոսքերը՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, որոնցում նա բացառել է Արցախում ապրող հայերին ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը՝ հավելելով, որ Բաքվի օրակարգում նման բան չկա։ Ցանկացած հայտարարություն այն մասին, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, համարել է «անտեղի եւ վտանգավոր». «Թող նրանք, ովքեր ասում են, որ հակամարտությունը լուծված չէ, նշեն, թե ինչպես պետք է այն լուծվի: Ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են «Լեռնային Ղարաբաղ»: Ի՞նչ շրջանակում, ի՞նչ տարածքում, ի՞նչ տեսքով: Այս հարցերի պատասխանի ակնարկն անգամ չկա: Հետեւաբար, խոսել այն մասին, որ հակամարտությունը լուծված չէ, անարդյունավետ է եւ վտանգավոր: Դա նշանակում է, որ դրա լուծման համար անհրաժեշտ են այլ թշնամական գործողություններ»: Բաքվի բռնապետի այս հայտարարարությունները ցույց են տալիս, որ նա սպառնում է նոր ագրեսիվ գործողությունների դիմել, եթե հայկական կողմը չընդունի ադրբեջանական պայմանները։

Մյուս կարեւոր հարցը, որ ծագում է համանախագահների այցի շրջանակներում, այն է, թե որ երկրի տարածքից են նրանք մուտք գործելու Արցախի Հանրապետություն։ Եթե Հայաստանի, ապա դա առանցքային նշանակություն կունենա հայկական շահի տեսանկյունից, իսկ եթե Ադրբեջանի՝ ապա հետագա զարգացումները վտանգելու են Արցախի անվտանգությունն ու ԽՍՀՄ օրենքներին համապատասխան արցախցիների ինքնորոշման երկարատեւ եւ արդար պայքարը, որը բխում է նաեւ միջազգային իրավունքի նորմերից։

Մտահոգիչ է նաեւ այն, որ, օրինակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ «բանակցություններ են սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ուղղված երկու երկրների միջեւ վստահություն հաստատելուն», սակայն որեւէ նկատառում չկա՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։ «Կողմերի միջեւ հակամարտության կարգավորման գլխավոր գործոններից մեկը վստահության կառուցումն է, եւ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, եթե կողմերն առարկություններ չունենան»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Նկատենք, որ վստահություն կառուցելու եւ հակամարտությունը կարգավորելու առաջին նախապայմանը կարող է լինել Ադրբեջանին պատասխանատվության կանչելը վերջինիս իրականացրած հանցագործությունների համար։ Հակառակ դեպքում, այսինքն՝ պատերազմի արդյունքները լեգիտիմացնելու ճանապարհով հակամարտության կարգավորումը հղի է նորանոր վտանգներով եւ հանցագործություններով, ինչի գինն արցախցիների ֆիզիկական անվտանգությունը կարող է լինել։

Թեգեր: France24ԱրցախԵԱՀԿԻլհամ ԱլիեւԻրակլի ՂարիբաշվիլիՍերգեյ ԼավրովՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պուտին-Էրդողան հանդիպումը եւ Արցախի խնդիրը

Պուտին-Էրդողան հանդիպումը եւ Արցախի խնդիրը

Ինչ ունենք թանկարժեք մետաղների ու քարերի պետական պահուստներում

Ինչ ունենք թանկարժեք մետաղների ու քարերի պետական պահուստներում

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist