Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ սահմանափակումների մասին է խոսքը

Հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի արտոնության մասով

Հոկտեմբերի 2, 2021
Հանրապետություն
Ինչ սահմանափակումների մասին է խոսքը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
715
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության համակարգը։

Մինչ անդրադառնալը, թե ինչ է ենթադրում այդ սահմանափակումը, տեղեկացնենք, որ դեռ նախորդ տարվա հունիսին ֆինանսների արդեն նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր առաջարկել եկամտահարկից չֆինանսավորել Երեւանի որոշ գոտիներում բնակարանների հիփոթեքային վարկերը։ Եվ նշել էր, թե կառավարությունը մտադիր է դադարեցնել Երեւանի 1-ին եւ 2-րդ գոտիներում նորակառույց շենքերում բնակարանների ձեռք բերման համար հիփոթեքային վարկի եկամտահարկից սպասարկելու ծրագիրը։ «Այդ նախագծի ԱԺ բերվել-չբերվելը կախված է եկամուտների համընդհանուր հայտարարագրումից։ Ինչո՞ւ այս համընկնումը տեղի ունեցավ, քանի որ եթե ապրեինք մեր բնականոն կյանքով, համավարկը չլիներ, զարգացումները, միջոցառումները, ապա այդ նախագիծը մեր օրակարգում կար, եւ նախատեսում էինք, որ 2022 թ. հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, պետական ֆինանսների կառավարման ռազմավարության բարեփոխումների բաղկացուցիչ մաս է»,- հավելել էր նա։ Միաժամանակ շեշտելով, թե հիմա հարկադրված ենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները։

Ինչեւէ, երեկ ԱԺ նշյալ հանձնաժողովը, ինչպես ասացինք, տվել է դրական եզրակացությունը։ Թե ի՞նչ են ենթադրում այդ սահմանափակումները, պարզաբանումներ է ներկայացնում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բ. Թունյանը։ «ՀՀ»-ն առիթով խոսել է այս թեմայից եւ կրկին ու մանրամասն անդրադարձը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդրո առարկայի շուրջ հետաքրքրությունը մեծ է թե՛ գնորդների եւ թե՛ կառուցապատողների շրջանում։

Այսպիսով, ըստ Բ. Թունյանի պարզաբանման, սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա։ Այսինքն՝ անկախ նրանից, թե որ գոտում է ձեռք բերված անշարժ գույքը, եթե արդեն իսկ ձեռք բերողն օգտվում է եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունից, ապա կշարունակի օգտվել մինչեւ վարկային պայմանագրի ավարտը։ Եթե շինթույլտվությունը ստացվել է մինչեւ 2022 թ. հունվարի 1-ը, ապա անկախ այն բանից, թե հիփոթեքային վարկը երբ կձեւակերպվի, եւ անշարժ գույքը որ գոտում է, եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունը կպահպանվի։

Հանձնաժողովի նախագահի տեղակալը պարզաբանումներ է նաեւ ներկայացնում այն անշարժ գույքերի մասով, որոնց շինթույլտվությունը ստացվելու է 2022 թ. հունվարի 1-ից հետո։ Ըստ նրա՝ այս դեպքում ամեն ինչ կախված է այն բանից, թե որ գոտում է անշարժ գույքը եւ երբ է այն ձեռք բերվել (վարկը երբ է ստացվել):

Ըստ այդմ՝ եթե շենքը 1-ին գոտում է (Երեւանի փոքր կենտրոն), ապա մինչեւ 2022 թ. հուլիսի 1-ը հիփոթեքային վարկ ստանալու դեպքում կկարողանան եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ: Եթե շենքը 2-րդ գոտում է, ապա մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը հիփոթեքային վարկ ստանալու դեպքում կկարողանան եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ: Եթե շենքը 3-րդ գոտում է, ապա մինչեւ 2023 թ. հուլիսի 1-ը հիփոթեքային վարկ ստանալու դեպքում կկարողանան եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ: Իսկ եթե շենքը Երեւանի մնացած գոտիներում է, ապա հիփոթեքային վարկ ստանալու դեպքում կկարողանան եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ մինչեւ 2025 թ. հունվարի 1-ը:

            Թյուրըմբռնումից խուսափելու համար Բ. Թունյանը շեշտում է՝ խոսքը վերաբերում է եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու համար դիմելուն։ Իսկ փոխհատուցումն արդեն գործելու է վարկային պայմանագրի ամբողջ ընթացքում. «Օրինակ՝ եթե ասում ենք, որ 2-րդ գոտու համար արտոնությունը կգործի մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը ստացված վարկերի դեպքում, դա նշանակում է, որ այդ ժամկետում կնքված վարկերի ամբողջ ժամանակահատվածում (10, 15 կամ 20 տարի՝ էական չէ) կշարունակեք ստանալ փոխհատուցումները։ Կրկնեմ, որ այս ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, եթե շինթույլտվությունը ստացվել է մինչեւ 2022 թ. հունվարի 1-ը։ Ասենք, եթե 1-ին գոտում կառուցված շենքից բնակարան գնեք անգամ տարիներ անց, ապա կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ»։

Հավելենք, որ մարզերում կառուցված անշարժ գույքի համար սահմանափակումներ չեն մտցվում. եկամտային հարկի վերադարձի համակարգը ինչպես կա, այնպես էլ կշարունակի գործել։

Թեգեր: բնակարանհիփոթեքային վարկիՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի մուրճի եւ ռուսական սալի միջեւ

Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի մուրճի եւ ռուսական սալի միջեւ

Մենք հիշում ենք ադրբեջանցի ոչխարաբույծ մրցանակակիրներին

Մենք հիշում ենք ադրբեջանցի ոչխարաբույծ մրցանակակիրներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist