Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ կտա մեր պետությանն ու ժողովրդին

ԶՊՄԿ-ի բաժնեմասի հանձնումը ՀՀ կառավարության տնօրինությանը

Հոկտեմբերի 5, 2021
Հանրապետություն
Ինչ կտա մեր պետությանն ու ժողովրդին
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
982
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի կառավարությունը, որպես նվիրատվություն, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող բաժնետոմսերի 25 տոկոսը: Այս մասին հայտարարեցին եւ՛ ՀՀ կառավարությունը, եւ՛ ընկերությունը։ Ի դեպ, «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25 տոկոսը ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15 տոկոսն է, որն էլ անցել է ՀՀ սեփականությանը։

«ՀՀ»-ն փորձեց երկու հարցադրման պարզաբանում ստանալ։ Նախ՝ ի՞նչ կտա դա մեր պետությանը եւ ժողովրդին։ Եվ հետո՝ երբ «ՀՀ»-ն ասում էր, որ ազատական տնտեսահարաբերություններն ամենեւին չեն ենթադրում, թե պետությունը պետք է ձեռքերը լվանա երկրի համար ռազմավարական նշանակության ոլորտների կառավարումից, պատասխանը հիմնականում մեկն էր՝ պետությունը լավ կառավարիչ չէ։ Մոտեցումը փոխվե՞ց: Մեր երկու հարցադրումներին զուգահեռ հիմա կխոսենք նաեւ այս մասով միջազգային փորձից։

Ինչպես մեզ հետ զրույցում շեշտեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը, առհասարակ հանրության շրջանում թյուր կարծիք է ձեւավորվել առ այն, որ շուկայական տնտեսության պայմաններում պետությունն անմիջականորեն չի մասնակցում տնտեսական հարաբերություններին։ Իրականում տնտեսության պետական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ գործառույթների, նաեւ տիրապետում է տնտեսության որոշակի մասնաբաժնի։ Սա տնտեսության այն հատվածն է, որը վերահսկվում է կառավարության կողմից։ Պետական հատվածի մեջ ներառվում են պետության տիրապետության տակ գտնվող բոլոր ռեսուրսները, այն հաստատությունները, որոնց միջոցով իրականացվում է տնտեսության պետական կարգավորումը (կառավարչական, առաղջապահական, կրթական, պաշտպանական ոլորտի պետական ձեռնարկություններ)։ «Հարկ է նշել, որ պետությունը խոշոր տնտեսավարող է ոչ միայն անցումային տնտեսությամբ հետխորհրդային երկրներում, այլեւ զարգացած շուկայական տնտեսությամբ երկրներում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա տվյալներով՝ ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ-ի կատարած հետազոտության արդյունքների՝ կազմակերպությանն անդամակցող  երկրներում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 59 տոկոսը, գործում են 2 հազարից ավելի պետական կազմակերպություններ, որոնց համախառն կապիտալը կազմում է շուրջ 2 տրիլիոն դոլար, եւ դրանցում ներգրավված են ավելի քան 6 մլրդ աշխատողներ։ Ամենամեծ պետական հատվածը ՏՀԶԿ երկրների շարքում գործում է Հարավային Կորեայում՝ 180 մլրդ դոլար, այնուհետ Ֆրանսիայում՝ 160 մլրդ դոլար, եւ Նորվեգիայում՝ 131 մլրդ դոլար։ Պետական հատվածում զբաղվածների թվաքանակով առաջատար են Մեծ Բրիտանիան՝ 378 հազար մարդ, եւ Իտալիան՝ 289 հազար մարդ։

«Ավելին,- հայտնեց Կ. Սարգսյանը,- «Forbes»-ի կողմից ամենամյա հրապարակվում է «Forbes Global 2000» վարկանիշը, որում  ներկայացվում են  աշխարհի 2 հազար խոշորագույն կորպորացիաները։ Վերջիններս ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 51 տոկոսը, եւ դրանց ցանկում առկա են 204 պետական կազմակերպություններ աշխարհի 37 երկրից։ Մասնավորապես, Չինաստանը ներկայացնում է 70 ընկերություն, Հնդկաստանը՝ 30, Ռուսաստանը եւ ԱՄԷ-ն՝ 9-ական, եւ Մալայզիան՝ 8։ Նշված վարկանիշում ընդգրկված պետական կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունն ավելի քան 4 տրիլիոն դոլար է, ինչը մոտավորապես հավասարազոր է Գերմանիայի ՀՆԱ-ի ծավալին եւ համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ  5 տոկոսն է։ Ճյուղային կտրվածքով առավել շատ պետական մասնակցությունն առկա է էներգամատակարարման, գազասպասարկման, հանքարդյունաբերության ոլորտների կազմակերպությունների կապիտալում, ինչպես նաեւ ֆինանսական ինստիտուտներում եւ տրանսպորտային ձեռնարկություններում»։

Տնտեսագետն այլ տվյալներ էլ ներկայացրեց. ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների՝ Ռուսաստանում պետական հատվածը տնտեսության 33 տոկոսն է, իսկ ըստ «Moody’s»-ի գնահատման՝ 50 տոկոսը. «Ինչպես տեսնում ենք, պետությունները բավական ակտիվ մասնակցում են տնտեսական հարաբերություններում նույնիսկ ազատ շուկայական տնտեսության պայմաններում, եւ, կարծում եմ, սա բավական համոզիչ կերպով կարող է հիմնավորել, թե արդյոք պետությունը կարող է բաժնեմաս ունենալ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունում»։

Միջազգային փորձից գանք կոնկրետ մեր դեպքին, այն է՝ ՀՀ կառավարության կողմից Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասի ձեռք բերմանը։ Վերոհիշյալ տեղեկությանը հավելենք միայն, որ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին պատկանող ընկերություն է, որը 2021 թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը։ «Պաշտոնական հաղորդագրությունում նշվել է նաեւ, որ բաժնեմասի կառավարումը փոխանցվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։  Պետք է նշել, որ հաշվի առնելով այն, որ մեզ մոտ գործում է Պետական գույքի կառավարման կոմիտե, ապա նպատակահարմար կլինի, որ բաժնեմասի կառավարումն իրականացվի այս մարմնի կողմից, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում»,- նկատեց տնտեսագետը։

Գանք այն հարցին, թե ինչ կտա այդ բաժնեմասերի փոխանցումը մեր պեությանն ու ժողովրդին։ «Նախեւառաջ պետք է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտը բավական բարձր շահութաբերություն է ապահովում եւ պետական մասնակցության շնորհիվ պետությունը բացի գանձվող հարկերից նաեւ շահաբաժինների տեսքով մուտքեր կապահովի պետական բյուջե։ Սա նաեւ պետություն-մասնավոր հատված գործակցության շատ լավ օրինակ է, ինչը  կարող է շարունակական լինել եւ իրականացվել նաեւ այլ ոլորտներում։ Պետական մասնակցությունը կնպաստի նաեւ այդ ընկերության կառավարման թափանցիկության ու արդյունավետության մակարդակի բարձրացմանը, ինչը կարեւոր է հատկապես նման մեծ համակարգաստեղծ կազմակերպությունների դեպքում»,- եզրափակեց Կ. Սարգսյանը։

Թեգեր: բաժնետոմսերԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՏնտեսությունֆինանսներ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ուժի եւ բարոյականության սահմաններում

Ուժի եւ բարոյականության սահմաններում

Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են

Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist