Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տնտեսական իրագործելի՝ ի նպաստ երկրի ծրագրեր

Մայիսի 5, 2021
Հանրապետություն
Տնտեսական իրագործելի՝ ի նպաստ երկրի ծրագրեր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
84
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինձ համար, որպես լրագրողի, ամեն անգամ շատ դժվար է լինում ընտրությունների մասնակցելը։ Առավելեւս դժվար՝ նախընտրական ծրագրերն աչքի անցկացնելուց հետո։ «Աչքի անցկացնել» եմ ասում, որովհետեւ կարդալու, վերլուծելու բան գրեթե չի լինում։ Որովհետեւ լրագրողը գիտի ընտրության մասնակիցների ապրածն ու արածը, խոսքի ու գործի նմանությունն ու տարբերությունը եւ նրանց իրական ներուժը՝ ինչ-որ քայլ անելուն ունակ կամ ոչ։ «Աչքի անցկացնել» եմ ասում, որովհետեւ նայում եմ միայն այդ ծրագրերի տնտեսական հատվածները եւ ոչ այն պատճառով, որ հիմնականում գրում եմ տնտեսական թեմաներով, այլ որովհետեւ խորապես համոզված եմ՝ եթե չկա առաջադրված տնտեսական ռեալ ծրագիր ու այդ ծրագիրն իրագործելու ռեալ հնարավորություն, մնացած քայլերը՝ մշակութային, կրթական, անվտանգային ու պաշտպանական, չեն ձեռնարկվելու։

Մեր երկրի բարձրակարգ տնտեսագետների հետ իմ զրույցները վկայում են՝ մտահոգությունս տեղին է։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը, օրինակ, ընդհանրապես բոլոր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս նախընտրական ծրագրերից հանել բոլոր կետերը՝ թողնելով միայն տնտեսական հատվածը. «Որովհետեւ մենք չենք կարող ունենալ ժամանակին ու մարտահրավերներին համահունչ բանակ, անվտանգություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, ճանապարհաշինություն, սոցիալական ապահովություն, արժանապատվություն, հարգանք, հուսալի դաշնակիցներ, ռազմավարական գործընկերներ, կայուն պետություն, եթե չունեցանք տնտեսություն…»։

Այս ընտրություններում շատ կարեւոր կլինի ուշադրություն դարձնել նաեւ մեկ այլ հանգամանքի. արդյոք ուժերը կունենա՞ն Հայաստանը սեփական ոտքերին ամուր կանգնեցնելու տնտեսական-արդյունաբերական ծրագիր, թե՞ կշեշտադրեն դարձյալ արագ «փող բերող» առեւտրի, դրանից բխող (մտածված եմ սա շեշտում) հայ-թուրքական հարաբերությունների, իբր, անհրաժեշտության գործոնը՝ վտանգելով թե՛ մեր գյուղատնտեսության ոլորտն ու ներքին արտադրողին եւ թե՛ անվտանգային համակարգը։ Այլ կերպ՝ ես ինձ համար մեկ նշաձող եմ ընտրելու՝ այդ ուժերի համար կապիտալը հայրենիք ունի՞, թե՞ ոչ։ Ու որպեսզի հանկարծ չասվի այն անհեթեթ «թեզը», թե ինչ կապ ունի զուտ տնտեսությունն անվտանգային խնդրի հետ, եւ մենք էլ ստիպված նորից ու նորից չհնչեցնենք հակադարձումը, թե զուտ տնտեսություն չի լինում, մի օրինակ բերենք։ Այն մեր հարեւան երկրից է՝ Վրաստանից, երբ, իբր, զուտ էներգետիկ ու բնապահպանական հարցը վերածվել է աշխարհաքաղաքական լուրջ հարցի։

Վրաստանում կառուցվող Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին վաղուց ենք հետեւում։ Փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում։ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը համամիտ է մեզ հետ. այո՛, Վրաստանում կառուցվող Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեեւ ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանակություն: Ավելին՝ դրանք առավել քան կարեւոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար:

Բանն այն է, որ, ինչպես բացատրեց մեր զրուցակիցը, այդ ՀԷԿ-ը կառուցվում է թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել է Արեւմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի տարածքը, նաեւ գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան: Արդյունքում փաստացի թուրքական ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չի կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիայի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Եվ գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անցկացվում են բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ հնչեցվում են ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական ու ավելի հաճախ հակաթուրքական դրույթներ:

Փորձագետի խոսքերով` պատահական չեն վերջին շրջանում թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում «հակաթուրքական հիստերիայի» գեներացման մասին: Վերջերս էլ խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, «ինչի վառ դրսեւորումներից է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ: Հետեւաբար, Նամախվանի ՀԷԿ-ն այլեւս սոսկ տնտեսական նախագիծ չէ, այն ձեռք է բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգեւորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից է»:

Այս՝ վրացական օրինակը մեջբերեցինք պարզ մի պատճառով. մենք կարող ենք չսխալվել՝ քաղելով վրացական դասը։ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց կարեւոր են նաեւ մեզ համար: Դրանք ցույց են տալիս Թուրքիայի հետ խոր տնտեսական ինտեգրման իրական հետեւանքները:

Այնպես որ, առաջիկա ընտրությանը մասնակցող ուժերը ճիշտ կլինի, որ մտածեն այս ամենի մասին՝ ներկայացնելով տնտեսական այնպիսի ծրագրեր, որոնք կարող են իրագործել, բայցեւ որոնք ոչ թե ի վնաս, այլ ի շահ կլինեն մեր երկրի։

Թեգեր: Կարեն ԱդոնցՀԷԿտնտեսագետՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Գիտական Արցախը» հանուն ճշմարտության

«Գիտական Արցախը» հանուն ճշմարտության

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist