Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

Մայիսի 5, 2021
Սոցիում
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա զինվորականի պարտաճանաչությամբ նույնությամբ կրկնում է պաշտոնական Անկարայի ժխտողական դիրքորոշումը ներկայացնող նույն տեքստը:

«Ցեղասպանություն հաստատ չի եղել: Պատմության մեջ դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր տեղեկությունները, փաստաթղթերը, վկաները եւ դիտարկումները շատ պարզ եւ հստակ ցույց են տալիս, որ 1915-ին նման բան տեղի չի ունեցել»,- հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը: Հատկանշական է, որ Աքարը շեշտում է 1915 թիվը, եւ դա պատահական չէ: Իրականում թուրք ռազմաքաղաքական ղեկավարությունը լավ գիտի, որ Թուրքիան ցեղասպանությունն իրականացրել է 1894-1923 թթ.՝ Օսմանյան կայսրության եւ նրան հաջորդող տարբեր վարչակարգերի ձեռքերով՝ ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերով, հայրենազրկմամբ, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածներով, էթնիկական զտումներով, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ ու յուրացմամբ, իսկ 1915 թիվը վայրագությունների գագաթնակետն էր:

Աքարը փորձում է խմբագրել սեփական երկրի որոշումները, որոնք կայացվել են Հայոց ցեղասպանության հարցում, քանզի բոլորին հայտնի փաստ է, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո Առաջին աշխարհամարտում հաղթող երկրները պահանջեցին Թուրքիայից պատժել ռազմագերիների եւ հայերի դեմ հանցագործությունների մեղավորներին։ Թուրքիայի նոր կառավարությունը դատական գործ սկսեց ցեղասպանություն իրականացնողների դեմ, սակայն դատարանի աշխատանքների մեկնարկից առաջ Իթթիհաթի ղեկավարները՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Շաքիրը, դոկտոր Նազիմը, Բեդրին ու Ազմին, փախան երկրից։ Դատարանը հիմնականում ականատեսների հարցաքննություն չիրականացրեց, այլ բավարարվեց միայն պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

Համաձայն դատարանի մեղադրանքի՝ տեղահանությունները թելադրված չէին եղել ռազմական անհրաժեշտությամբ կամ կարգապահական պատճառներով, այլ պլանավորված էին Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի կողմից, եւ դրանք արձանագրվել են Օսմանյան կայսրության բոլոր անկյուններում։ Դատարանն ապացուցված համարեց Իթթիհաթի ղեկավարների կողմից հայերի կազմակերպված սպանությունների փաստը եւ Էնվերին, Ջեմալին, Թալեաթին եւ դոկտոր Նազիմին ճանաչեց մեղավոր ու հեռակա դատապարտեց մահապատժի։ Դատարանում գտնվող մեղադրյալներից երեքը նույնպես դատապարտվեցին մահապատժի, սակայն այն այդպես էլ ի կատար չածվեց: Այս ամենից եզրակացությունը մեկն է՝ ոճրագործությունն առաջինը ընդունել է Թուրքիան:

Աքարը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նաեւ պնդել է, որ քաղաքական գործիչները չեն կարող պատմագիտությամբ զբաղվել: Նրա խոսքերով՝ ամերիկյան կողմի այս հայտարարությունը նշանակում է ժխտել համաձայնագրերը, պայմանագրերը եւ ստորագրությունները:

Մինչ Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարը սպառնում է ԱՄՆ-ին, ամերիկացի մի խումբ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով ԱՄՆ-ին առաջարկում են Թուրքիայի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե Անկարան քայլեր չձեռնարկի վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը շտկելու համար: Օրինագծով օրենսդիրները կենտրոնանում են Թուրքիայի կառավարության պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են կրոնական հավատքի հիմքով բանտարկյալների, քաղբանտարկյալների, քաղաքական նպատակներով լրագրողների ձերբակալման, սոցիալական մեդիայում խոսքի ազատության սահմանափակման եւ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների համար։ 19 էջանոց օրինագծում Անկարան մեղադրվում է 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձի հետաքննության պատրվակով տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալելու մեջ։

Ինչպես Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ սենատորների վեր հանած հարցերն ընկած են մեկ ընդհանուր համատեքստի՝ մարդու իրավունքների ոլորտում: Սա այն հիմնահարցն է, որը հետեւելու է Թուրքիայի բոլոր ժամանակների իշխանություններին, քանի դեռ նրանք չեն ճանաչել հայ ժողովրդի դեմ կատարած ոճրագործությունը:

Թեգեր: 1915ԱՄՆԹուրքիաՑեղասպանությունՕսմանյան կայսրություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը

Զինղեկը՝ հավերժ երիտասարդ

Զինղեկը՝ հավերժ երիտասարդ

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist