Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախի կարգավիճակի հարցը մնում է քննարկումների օրակարգում

ԱՄՆ նախագահն ինչ կհորդորի Թուրքիայի ղեկավարին առաջիկա հանդիպման ժամանակ

Հոկտեմբերի 14, 2021
Հանրապետություն
Արցախի կարգավիճակի հարցը մնում է քննարկումների օրակարգում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
391
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հռոմում հոկտեմբերի 30-31-ը նախատեսված G-20-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը վերջապես կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ի՞նչ կտա այն Թուրքիային: Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սիրիայում կտրուկ վատացավ թուրքամետ զինված խմբավորումների եւ այնտեղ գտնվող թուրքական բանակային ուժերի վիճակը: Սիրիայի կանոնավոր բանակը հուժկու հարձակումներ գործեց երկրի հյուսիսում տեղակայված վերոնշյալ ուժերի դեմ: Հարվածներն այնքան ցավոտ էին, որ Էրդողանն սկսեց խոսել Թուրքիայի «համբերության բաժակը» լցվելու մասին:

Պետք է նկատել, որ սիրիական բանակի ակտիվ գործողությունները հաջորդեցին մեկ այլ կարեւոր իրադարձության՝ ՄԱԿ-ի 76-րդ գագաթնաժողովի ժամանակ, Նյու Յորքում էրդողանի՝ ԱՄՆ-ի հասցեին արված մի քանի կտրուկ հայտարարություններին: Մասնավորապես՝ նա Վաշինգտոնին մեղադրեց Սիրիայում քրդերին աջակցելու մեջ, նաեւ հայտարարեց, որ ԱՄՆ-ն իրավունք չունի իրենց ստիպելու հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման ծրագրերից: Թուրքական ուժերի դեմ ՌԴ աջակցությամբ սիրիական բանակի հարձակումների ինտենսիվացման համապատկերին Ջո Բայդենը նախագիծ ստորագրեց, որով երկարացրեց թուրքական կազմակերպությունների եւ անձանց դեմ նախկինում սահմանած պատժամիջոցները, որոնք ՌԴ-ի հետ վերոնշյալ զենիթահրթիռային համալիրների գործարքի հետեւանք էին: ԱՄՆ-ն այս դեպքում պարտավոր է այդ պատժամիջոցները սահմանել, քանի որ ընդունել է հատուկ օրենք, որով պարտադրված է ԱՄՆ-ին պոտենցիալ վտանգ ներկայացնող երկրների հետ ռազմական ոլորտում համագործակցող երկրների նկատմամբ միջոցներ ձեռնարկել:

ԱՄՆ-Թուրքիա նման «ջերմ» ժեստերի փոխանակմանը զուգահեռ էրդողանի խոսնակ Իբրայիմ Քալընը տեղեկացրել է, որ Հռոմում նախատեսվում է Բայդեն-էրդողան հանդիպումը: Նրա խոսքերով՝ կողմերը քննարկելու են ԱՄՆ-Թուրքիա քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների լայն շրջանակ՝ էներգետիկայի, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առեւտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվելու նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերին, մասնավորապես՝ Արցախի, Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Կովկասի, Լիբիայի, Արեւելյան Միջերկրականի խնդիրներին:

Էրդողանի խոսնակը հույս է հայտնել, որ ռազմավարական կապեր ունեցող եւ դաշնակից գործընկերները երկխոսության միջոցով կլուծեն առկա խնդիրները: Այդ երկրների հարաբերությունների փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նրանց միջեւ առկա խնդիրների լուծումները սովորաբար լինում են Անկարայի զիջումների հաշվին: Դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն դադարեցնի Սիրիայի կամ Իրաքի քրդերին աջակցություն ցուցաբերելը: Արցախի հարցում Թուրքիան արդեն զիջումների գնացել է, իր «կրտսեր եղբորը»՝ Ալիեւին հորդորել է դեմ չգնալ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական առաքելությանը եւ համաձայնել բանակցություններ սկսել հայկական կողմի հետ: Նկատենք, որ մինչ այդ Ադրբեջանը հայտարարում էր, որ Արցախի հարց այլեւս գոյություն չունի, այն լուծել է պատերազմի միջոցով, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ն հայտարարում էին, թե խնդրի երկարաժամկետ կարգավորման համար քաղաքական բանակցություններ պետք է մեկնարկեն:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները հարթ չեն նաեւ Արեւելյան Միջերկրականի խնդրում, որտեղ ԱՄՆ-ն չի խրախուսում Անկարայի քայլերը եւ կանգնած է  Հունաստանի կողքին: Վերջերս էլ Վաշինգտոնը 15 «F-16» կործանիչ տեղակայեց հունական ռազմաբազայում, ինչն առաջ բերեց Թուրքիայի վրդովմունքը: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումները մասնակիորեն համընկնում են Ուկրաինայի հարցում, բայց այստեղ էլ գործը հայտարարություններից այն կողմ չի անցնում:

Իսկ ինչ են խոսելու Բայդենն ու Էրդողանը Արցախի վերաբերյալ: Միանշանակ է, որ քննարկումը ծավալվելու է միայն Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդրով քաղաքական քննարկումների վերսկսման շուրջ: Եթե Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայում ահաբեկիչների «դիջեյ» լինելու մեջ, ապա տրամաբանական կլինի, որ Բայդենն Էրդողանից հետաքրքրվի Արցախի օկուպացված տարածքներում Սիրիայից եւ արդեն Աֆղանստանից ահաբեկիչներ տեղափոխելու փաստի մասին: Բայդենն Էրդողանին նաեւ կարող է հորդորել, որ վերջինս իր «կրտսեր եղբորը» ստիպի արցախա-ադրբեջանական շփման գծում պահպանի հրադադարի ռեժիմը եւ իրենց հողում աշխատող հայ գյուղացիներին չգնդակահարի նշանառուների կրակով՝ հասկացնելով, որ դա կարող է բերել հայկական կողմի ոչ համարժեք պատասխանին:

Թեգեր: ԱրցախԵԱՀԿկարգավիճակՄԱԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Առայժմ հաղթողն Իսլամաբադն է

Առայժմ հաղթողն Իսլամաբադն է

Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին

Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist