Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Առայժմ հաղթողն Իսլամաբադն է

Աֆղանստանում ծավալված Հնդկաստան-Պակիստան մրցակցությունում

Հոկտեմբերի 14, 2021
Միջազգային
Առայժմ հաղթողն Իսլամաբադն է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
252
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1979 թ. սեպտեմբերի հեղաշրջմամբ Աֆղանստանում իշխանության եկավ համայնավարական կառավարությունը, որը երկրում սկսված ներքին բախումները հաղթահարելու նպատակով նույն թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ից ռազմական աջակցություն խնդրեց, եւ վերջինիս զորքերը ներխուժեցին այդ երկիր։ Սակայն 10 տարվա արյունալի պատերազմից հետո 1989 թ. ԽՍՀՄ-ը հարկադրված զորքերը դուրս բերեց, որտեղ միջնորդավորված պատերազմում էր Պակիստանի, Սաուդյան Արաբիայի,  ԱՄՆ-ի եւ Իրանի դեմ։ Վերջիններս առատորեն աջակցում էին սկզբնական շրջանում Իսլամաբադի ձեւավորած մոջահեդական կազմակերպություններին, որոնց միջոցով Պակիստանը ջիհադ էր սկսել Աֆղանստանում։ Հետագայում մոջահեդական կազմակերպությունների թիվն ավելացավ միջնորդավորված պատերազմի մասնակից որոշ երկրների շահերը ներկայացնողներով։

ԽՍՀՄ-ի զորքերը դուրս բերելուց հետո էլ ներքին բախումները շարունակվեցին, ինչն առավելապես պայմանավորված էր օտարերկրյա շահերի բախումներով։ 1992 թ. ձեւավորվեց մոջահեդական իշխանություն, որը հարատեւեց մինչեւ 1996 թ.։ Բայց այս իշխանությունը բնավ էլ այդ երկրում ջիհադ սկսած Պակիստանի սրտովը չէր, որը ցանկանում էր տեսնել փուշտունական դրածո իշխանություն, մինչդեռ մոջահեդական կառավարությունում գլխավոր դերում տաջիկներն էին։ Այս ժամանակահատվածում, կարելի է նշել, այդ երկրում խաղի մեջ մտավ նաեւ տարածաշրջանի հզոր տերություններից եւս մեկը՝ Հնդկաստանը, որը հովանավորում էր տաջիկների գլխավորությամբ մոջահեդական իշխանությանը։ 1996-ից հետո, երբ Աֆղանստանում իշխանության եկան Պակիստանի դրածո թալիբները, Դելին աջակցում էր վերջիններիս դեմ պայքարող տաջիկ Ահմադ շահ Մաասուդի գլխավորած Հյուսիսի դաշինքին։ Բնականաբար, թալիբներն ընդգծված հակահնդկական դիրքորոշում ունեին, ինչի ապացույցներից կարելի է համարել Բամիյանում Բուդդայի 53 եւ 38 մետր բարձրությամբ արձանների ոչնչացումը, որոնք քանդակվել էին 544-596 թթ. եւ համարվում էին Աֆղանստանի զբոսաշրջության գրավչություններից։ Բացի այդ, թալիբները հայտարարել էին, որ Աֆղանստանում կայունություն հաստատելուց հետո  լուծելու են նաեւ Քաշմիրի հարցը։

2001 թ. նոյեմբերից հետո Աֆղանստանում հաստատվեց բոլոր ազգությունների մասնակցությամբ ժողովրդավարական հիմունքներով ձեւավորված իշխանություն, ինչը ողջունեց նաեւ Հնդկաստանը, որի շահերն այդ երկրում լիովին համընթաց էին ԱՄՆ-ի շահերին։ Մինչդեռ դա բնավ էլ չէր բխում Պակիստանի շահերից, որն Աֆղանստանը համարում է իր «ռազմավարական խորությունը» եւ շեշտում, թե այդ երկրում կայունությունը միահյուսված է Քաշմիրի հարցի հետ։ Մինչդեռ Իսլամաբադը, թերեւս, հարկադրաբար էր միացել ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիային։ Ուստի իրականում աջակցում էր թալիբներին, ինչի պատճառով էլ լուրջ տարաձայնություններ էին առաջացել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության բազմազգ իշխանությունների եւ Պակիստանի միջեւ։ Իսկ Հնդկաստանը ձգտում էր «փափուկ ուժով» ներթափանցել Աֆղանստան՝ լուրջ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքների ոլորտում, ինչպես եւ ընդլայնելով դիվանագիտական ներկայությունը՝ տարբեր քաղաքներում բացելով հյուպատոսարաններ։ Բացի այդ, Հնդկաստանը նաեւ շուրջ 2 միլիարդ դոլար հումանիտար աջակցություն էր տրամադրել Աֆղանստանին։

Նման քաղաքականության շնորհիվ, ինչպես նշում են աֆղան վերլուծաբանները, Դելիին հաջողվել է, բացառությամբ թալիբների, շահել աֆղանցիների լուրջ համակրանքը։ Աֆղանստանում ժողովրդավարական սկզբունքներով ձեւավորված իշխանության գոյության 20-ամյա ժամանակահատվածում թալիբները, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ռազմական եւ քաղաքացիական կառույցները թիրախ դարձնելուց զատ, թիրախավորում էին նաեւ Հնդկաստանի դիվանագիտական ու այլ օբյեկտներ։ Պակիստանն այդ ընթացքում նույնիսկ Աֆղանստան տարբեր ապրանքներ արտահանելու ոլորտում զիջում էր Հնդկաստանին։ Ահա թե ինչու ահաբեկչության հայրենիք Պակիստանը լուրջ ջանքեր էր գործադրում թալիբներին հզորացնելու ուղղությամբ, բայց դա Քաբուլի անկման միակ պատճառը չէր՝ երկրում չէր ստեղծվել միասնական իշխանություն։ Բացի այդ, իշխանություններն ամբողջությամբ թաթախված էին կոռուպցիայի մեջ եւ կորցրել էին հասարակության վստահությունը, ինչն էլ ձախողման պատճառներից մեկն էր։

Եվ ահա Պակիստանին կրկին հաջողվեց Աֆղանստանում իշխանության բերել դրածո իսլամ արմատական թալիբներին։ Թեեւ ԱՄՆ-ն դա պարտություն չի համարում, սակայն իրականում վերադարձ է զրոյական դիրքի, այլ կերպ՝ ինչի դեմ պայքարում էր հակաահաբեկչական կոալիցիան, այն կրկին իշխանության է վերադարձել։ Այս առնչությամբ հատկանշական են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտեյնմայերի ՄԱԿ-ի 76-րդ վեհաժողովի ելույթում հնչեցրած գնահատականները։ Նա նշել է, թե Աֆղանստանում Արեւմուտքը պարտություն է կրել, եւ այն համարել է աշխարհաքաղաքական հիասթափություն ու հուսահատություն։ Պարտություն, որը  գրեթե հավասարապես վերաբերում է նաեւ Հնդկաստանին, քանի որ, եթե թալիբների իշխանությունը ճանաչեն, ինչի ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում Պակիստանը, ապա բացառված չէ, որ Դելի-Քաբուլ փոխհարաբերությունները ոչ միայն լարվեն, այլեւ ընդհատվեն։ Այս հարցում Պակիստանի կողքին են եղբայրական Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բացի այդ, Չինաստանը, որը «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախաձեռնության շրջանակներում 46 մլրդ դոլար ներդրում է կատարել Պակիստանում, 20 մլրդ՝ Թուրքիայում, եւս հակված է ճանաչելու թալիբների իշխանությունը։ Այսուհանդերձ, դեռեւս այդ ուղղությամբ որեւէ լուրջ քայլ չի կատարվել։

Հատկանշական է նաեւ, որ եթե Աֆղանստանում Հնդկաստանի ու Արեւմուտքի շահերը համընկնում էին, ապա Հարավային Կովկասում, թվում է, ինչ-որ տեղ հակասում են՝ հաշվի առնելով Արեւմուտքի լռությունը, բացառությամբ՝ Ֆրանսիայի, թուրքերի պահանջած «միջանցքի» առնչությամբ, ինչը պայմանավորված է, թերեւս, Իրանին մեկուսացնելով։ Մինչդեռ Հնդկաստանի շահերն այստեղ համընթաց են եւ՛ Հայաստանի, եւ՛ Իրանի շահերին՝ Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Վրաստան մայրուղու կառուցմամբ եւ ընդհանրապես։

Այս հնարավորությունը պետք է ըստ արժանվույն գնահատվի, ահավասիկ, անկախությունից հետո առաջին անգամ Հնդկաստանի ԱԳ նախարարի երկօրյա այցով Հայաստան ժամանելը, թերես, հենց այս հանգամանքով է պայմանավորված։ Մանավանդ որ հիշյալ մայրուղին Ռուսաստանով դեպի Եվրոպա տանող ճանապարհ է եւ չի հակասում նաեւ Մոսկվայի շահերին։ Մյուս կողմից, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները, ակնհայտ է դառնում, որ Հնդկաստանի շահերը խոշոր հաշվով ավելի շուտ համընթաց են Արեւմուտքի շահերին։  

Թեգեր: ԱՄՆԱֆղանստանԽՍՀՄՊակիստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին

Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին

Նոր կարգավորման նպատակը

Նոր կարգավորման նպատակը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist