Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միջազգային ահաբեկիչները՝ Հայաստանի եւ Իրանի իրավապահների թիրախում

Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ահաբեկիչները սպառնալիք են տարածաշրջանի համար

Հոկտեմբերի 15, 2021
Հանրապետություն
Միջազգային ահաբեկիչները՝ Հայաստանի եւ Իրանի իրավապահների թիրախում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
213
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի քննարկած հիմնական հարցերից մեկը եղել է երկու պետությունների սահմանների հարեւանությամբ տեղակայված ջիհադիստական, ահաբեկչական կազմավորումների ներկայության խնդիրը: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային այլ երկրներից բերված ահաբեկիչների մասնակցության մասին հայկական երկու պետությունները հայտնել էին 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին: Հաջորդը դրա մասին բարձրաձայնեց Ֆրանսիան, այնուհետեւ փաստի մասին պարբերաբար սկսեցին խոսել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՌԴ ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները: Ահաբեկիչների առկայության փաստով էլ Իրանը հիմնավորեց Արցախի օկուպացված տարածքների հարեւանությամբ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը:

Իրանական կողմն արդեն բացահայտ, առանց դիվանագիտական շեշտադրումների իր սահմանների մոտ միջազգային ահաբեկիչների առկայության մասին սկսեց խոսել Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, երբ պարզվեց, որ դրանից հետո Ադրբեջան են տեղափոխվում «Ալ քաիդա» ահաբեկչական կազմակերպության թուրքամետ բջիջների գրոհայինները: Դրան զուգահեռ՝ Պակիստանը եւ Թուրքիան սկսեցին համատեղ զորավարժությունների շարք Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այս գործընթացներն ամբողջացնում եւ առարկայացնում էին այն ենթադրությունները, որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում կուտակվող ահաբեկչական խմբավորումների եւ արդեն շաբաթական հաճախականությամբ ընթացող զորավարժությունների թիրախային նպատակը կարող է լինել Իրանը: Թեհրանի այդ կանխատեսումներն ամբողջացան իրանցի երկու վարորդի ձերբակալության փաստով:

Նախկինում կանխատեսել էինք, որ տարածաշրջանում ձեւավորված նման լարվածությունն այս փուլում չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի, քանի որ Թուրքիան դրան պատրաստ չէ: Բանն այն է, որ նրան չի հաջողվել լուծել Սիրիայում իր առաջադրած խնդիրները: Իրաքի քրդերի գործոնը նույնպես Թուրքիայից զգալի ռեսուրսներ է տանում: Այսօր Անկարան ստիպված է հայտարարել, որ նոր գործողություններ է սկսելու Սիրիայի հյուսիս-արեւելքը վերահսկող քրդական կազմավորումների դեմ: Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ձեւափոխված ազդեցության քարտեզը փաստում է, որ Ադրբեջանից այսօր ոչինչ կախված չէ: Վերջինս կատարում է միայն իր ավագ «եղբոր» հրահանգները…

Ակնհայտ է, որ այս փաստը տարածաշրջանում ստեղծվող լարվածության ժամանակավոր հանդարտեցում է, իսկ Արցախի օկուպացված տարածքներ տեղափոխված ահաբեկիչները դեռ այնտեղ են եւ շարունակվում են համալրվել: Պատահական չէ, որ պատերազմից մեկ տարի անց էլ մեկ միլիոն փախստական ունենալու մասին 30 տարի թմբկահարող Ադրբեջանը օկուպացված տարածքները դեռ չի վերաբնակեցրել: Դրանք աստիճանաբար վերածվում են ռազմական հարթակի, որն առաջին հերթին ուղղված է Հայաստանի, որտեղից թյուրքական պետությունները հակահարվածի սպասումներ եւ վախեր ունեն, այնուհետեւ՝ Իրանի եւ ՌԴ-ի դեմ: Այս իրավիճակում բավականին խոսուն փաստ է, որ Հայաստանի հրավերով 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազն առաջին անգամ այցելեց Երեւան եւ ՀՀ գլխավոր դատախազի հետ ընդլայնված կազմով բանակցություններ անցկացրեց:

Երկու պետությունների դատախազների հանդիպմանն առաջնային քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի մեխանիզմները, մասնավորապես՝  տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու հարցերը: Հանդիպման վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այդ հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը եւ փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձեւաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը: Մոթազերին էլ շեշտել է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության առկա սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարեւանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում:

Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ահաբեկիչները պոտենցիալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի երկրների համար: Նրանք կարող են ներթափանցել ինչպես ՀՀ եւ Արցախի տարածքներ, այնպես էլ Իրան եւ ՌԴ: Դեռ արցախյան պատերազմի օրերին Սիրիայից տեղափոխված ջիհադիստները կարողացել էին հատել ՌԴ-ի հետ սահմանը եւ այդ երկրի խորքում ոչնչացվել էին հատուկ ծառայությունների կողմից: Լիովին օրինաչափ է, որ երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարների քննարկան հիմնական թեման պետք է լիներ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը, որը վաղուց արդեն մարդկության դեմ կանգնած գլոբալ հիմնահարց է եւ ակտիվորեն տեղափոխվում է Անդրկովկաս:

Թեգեր: ահաբեկիչներԱրթուր ԴավթյանԻրանՀայաստանՀՀ դատախազություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հում կարիճներ ուտողի ճակատագիրը

Հում կարիճներ ուտողի ճակատագիրը

Տիեզերական ոլորտների ճամփորդը

Տիեզերական ոլորտների ճամփորդը

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist