Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Տիեզերական ոլորտների ճամփորդը

Ոչ սովորական հայորդին՝ Գրիգոր Գուրզադյան

Հոկտեմբերի 15, 2021
Այլք
Տիեզերական ոլորտների ճամփորդը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
226
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արարիչն Աստված, չգիտես ինչու, բարեհաճ չի եղել Իրեն այդչափ հավատարիմ, մոլեռանդ հավատացյալ հայ ժողովրդի նկատմամբ: «Պարգեւատրել» է ոսոխների ասպատակություններով, բնական աղետներով, հատկապես՝ ամենակործան երկրաշարժերով: Դա բավական չէ, նաեւ շրջափակել է թշնամի հարեւաններով, հայկական հողերի զավթիչներով: Այդ է պատճառը, որ երբեմնի Մեծ Հայաստանից փշրանքներ են մնացել:

Սակայն Աստված Իր մեղքերը ինչ-որ չափով քավել է՝ «թույլ տալով», որ մեր տարաբախտ ժողովուրդն իր ծոցից շարունակաբար ծնի հրաշամանուկներ: Ինչպես ոսկեգրիչ Պարույր Սեւակն է իր իմաստուն «Վարք մեծաց» բանաստեղծության մեջ նշել՝ «Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ո՛չ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին, Եվ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց…»:

Այս խոհուն խոսքերը, իհարկե, կարելի է վերագրել նաեւ իրեն՝ Պարույրին: Սակայն բաժին են ընկնում նաեւ ուրիշներին: Դրանց թվին է պատկանում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը՝ ոչ սովորական հայորդին, որին միանգամայն սազական է «ֆենոմեն», այսինքն՝ բացառիկ իրողություն, եղելություն կամ երեւույթ անվանումը…»:

Վարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ակադեմիկոս

Արարիչն, հիրավի, ոչ միայն բարեհաճ, այլեւ անսահմանորեն շռայլ է եղել Գրիգոր Գուրզադյան հայորդու հանդեպ՝ ականավոր գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող, էսսեիստ, գեղանկարիչ, ստեղծագործական միությունների անդամ: Եվ ամենակարեւորը՝ տիեզեիական աստղագիտության առաջնեկներից, նախկին միության տիեզերական ծրագրի՝ Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծող…:

Աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին վերաբերվող նրա երկուհարյուրի հասնող գիտական հոդվածներն ու ստվարածավալ մենագրությունները, հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների նախաձեռնությամբ, կոչված էին մասնագետների սերունդներ կրթելու: Դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին մոլորակաձեւ միգամածությունների ֆիզիկան եւ դինամիկան ուսումնասիրած գիտնականը կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված դրանցում ընթացող ոչ ջերմային երեւույթների վրա: Իսկ 1990-ականներին մշակում է սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ եւ կրկնակի գնդաձեւ աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները:

«Համբարձումյանը, Մարգարյանը, Գուրզադյանը սովետական հսկա երկրի այն երեք խոշոր աստղաֆիզիկոսներն են եղել,- գրել է աստղաֆիզիկոս Համլետ Աբրահամյանը,- ովքեր այդ երկրի վարկը բարձր են պահել համաշխարհային աստղագիտական մտքի ասպարեզում շուրջ հիսուն երկար ու ձիգ տարիներ: Նրանց բոլորի ավանդը հսկայական է համաշխարհային գիտական մտքի գանձարանում: Նրանք իրոք այն անձերն են, որոնցով կարող է պարծենալ գրտության ասպարեզում ամենամեծ հաջողության հասած որեւէ երկիր…»:

Երկիր պանծացնող գիտնականի մտքի արգասիք են մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր: Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական Աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը: Դեռեւս 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա է ղեկավարել Արեգակի եւ աստղերի գերմանուշակագույն եւ ռենտգենյան դիտարկումները: Առաջին թռիչքը կայանում է 1961 թ. փետրվարի 15-ին՝ Կապուստին-Յար կայանից: 1969-ին նրա ղեկավարությամբ են արձակվում «Պրոցիոն» տիեզերական աստղադիտակը «Կոսմոս-309» ուղեծրային  արբանյակի, ապա՝ «Ալտաիր» ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը «Մետեոր» արբանյակի վրա:

Այնուհետեւ Գուրզադյանն անցնում է տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնիներն են «Օրիոնները»: 1971 թ. ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր էր բարձրացնում «Օրիոն-1»-ը՝ օբյեկտիվ պրիզմայով առաջին աստղադիտակը: Սակայն գագաթնակետը «Օրիոն-2»-ն էր, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973-ի դեկտեմբերին: Անշուշտ, հիշատակելի է եւ այն, որ Գուրզադյանի ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումներն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ:

Այսօր մեծ աստղաֆիզիկոսի ծննդյան օրն է: Եվ թվում է, թե նրա անմահ հոգին ճախրանքի մեջ է տիեզերական…

Թեգեր: ակադեմիկոսԳրիգոր ԳուրզադյանՎարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆտիեզերք
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
«Քո Հողի եւ Գրի տերը եղար, սիրելի Լեւոն…»

«Քո Հողի եւ Գրի տերը եղար, սիրելի Լեւոն…»

Թախիծից անգամ լուսավոր շողեր են ճառագում

Թախիծից անգամ լուսավոր շողեր են ճառագում

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist