Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Քո Հողի եւ Գրի տերը եղար, սիրելի Լեւոն…»

Հոկտեմբերի 15, 2021
Սոցիում
«Քո Հողի եւ Գրի տերը եղար, սիրելի Լեւոն…»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
860
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստա՛ն, լեռների ամուր կապուկը ձեռքիդ, ցրտից կապտակող օդի մեջ համառ շարժվում ես առաջ՝ դեպի գերեվար Մայր լեառն Արարատ, դեպի Գեղամա սարերն հեթանոս (Սեւանը՝ քուրմդ զմրուխտ տաճարի), դեպ կտրուկ բացվող լեռնանցքը Շուշվա, որ քեզ հանում է դուռը Արցախի… Ահա ի՛նչ ուժ է քեզ ոգեկոչում՝ քանդել քարկապը դարավոր իղձիդ…

Դու դեռ կքայլես…»:

Լեւոն ԱՆԱՆՅԱՆ

Տարիներ առաջ էր, երբ ձեռքս ընկավ «Գրական թերթի» հերթական համարներից մեկը: Եվ որքան մեծ եղավ զարմանքս, երբ պարբերականի երկէջյա բացվածքում կարդացի Գրողների միության նախագահի աշխատանքային մեկ օրը ժամ առ ժամ ներկայացնող ծավալուն հրապարակումը: Իսկ այդ ժամանակ մեր գրողական ընտանիքը ղեկավարում էր քուն ու դադար կորցրած Լեւոն Անանյանը: Կարդացի յուրօրինակ այդ «տեղեկատվությունն» ու մնացի ապշած. Աստծու սիրուն, ինչպե՞ս է հասցնում լինել ամենուր, ընդունել հյուրերի ու ճանապարհել, մասնակցել այս կամ այն գրողի գրքի շնորհանդեսին, ջերմ, սրտառուչ խոսք ասել, այնտեղից փութալ պայմանավորված հանդիպումների, նորից մտնել միություն, հետաքրքրվել գրահրատարակչական խնդիրներով, ելքեր փնտրել դրանք լուծելու, հետո նորից… Եվ այսպես շարունակ…

Իսկ մինչ Գրողների միությունը միապաղաղ առօրյայից աշխույժ մեղվափեթակ հիշեցնող միջավայրի վերածելը, կազմակերպչական նախանձելի եռանդով օժտված, մարդասիրության չափանիշ ու այդ չափանիշներով ապրող ու գործող պայծառ մտավորականը, որպես լրագրող, հրապարակախոս, արձակագիր ու բանաստեղծ, լուսածիր իր կենսագրության էջերն էր հյուսել տարբեր պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը, աշխատել «Գարուն» փնտրվող ամսագրի խմբագրությունում, իսկ 1990-2001 թթ., որպես գլխավոր խմբագիր, նոր շունչ ու ոգի տվել նորոգ վարկանիշ վաստակած «Գարուն»-ին՝  դժվարին ժամանակներում անխաթար պահելով ամսագրի լուսընծայումը: Ավելին՝ 1992 թվականին, երբ Արցախի լեռներում որոտում էին հրանոթները, եւ երկիրը տնքում էր պատերազմական հոգսուցավերից, նախաձեռնում եւ հիմնադրում է «Ապոլոն» թարգմանչական հրատարակչությունը՝ մեծարժեք գրքերով հարստացնելով հայ գրականության գանձարանը:

Բոլորին էր ի տես Լեւոն Անանյան գրչության անհանգիստ մշակի անսպառ եռանդը, վեհանձնությունն ու նվիրվածությունը իր գործին, անձեւական ուշադիր վերաբերմունքը սփյուռքահայ թե հայրենաբնակ երիտասարդ ու տարեց գրչակից ընկերների, սկսնակների հանդեպ: Էլ չասեմ նրա կարեկից ու հարեհաս լինելու՝ եզակիներին բնորոշ առաքինության մասին, որով զարդարված էր իր անձը: Եվ այս ամենը, չգիտես ինչ տրամաբանությամբ, շարժում էր շատերի նախանձը, չարացնում: Եվ դա բնական էր, որովհետեւ ԳՄ նախագահը, բացառությամբ աննշան փոքրոգիների, համընդհանուր սեր էր վաստակել ու վայելում էր ոչ միայն գրողական ընտանիքի, այլեւ հասարակության լայն շերտերի պատիվն ու հարգանքը:

Թերեւս, դժվար լինի հաշվել, թե քանի-քանի գրքեր է խմբագրել այսօրվա պատվարժան հոբելյարը, քանի գրքեր կազմել, առաջաբաններ գրել, հանդես եկել օրախնդիր քանի՛-քանի՛ տասնյակ տաք ու երկրաշահ հրապարակախոսական հոդվածներով: Եվ քանի գրքեր չեն գրվել իր բազմազբաղ առօրյայի, ստեղծագործելու իր ժամանակը մյուսների համար չխնայելու, նաեւ հասարակական գործունեությամբ զբաղվելու պատճառով: Իսկ հեղինակային գրքերը՝ թեկուզ սակավաթիվ, սակայն ամբողջացնում են նրա ներաշխարհի անխառն գույները՝ «Արմատ եւ սաղարթ», «Հուշանվեր», «Դիմակայություն»…

Լեւոն Անանյանն ապրել եւ շարունակում է ապրել իր չխամրող գրով, ազգանվեր իր գործունեությամբ, ՄԱՐԴՈՒ եւ ՀԱՅԻ իր տեսակով: Եվ նրա ծննդյան օրվա առիթով որքան պատեհ է հնչում Հրաչոյի՝ Հրաչյա Մաթեւոսյանի խոսքը՝ ասված ի հավերժություն գնացած իր գրչընկերոջ վաղաժամ հեռացումի հանգամանքով. «Մի՞թե մարդու կենսագրությունն ավարտվում է նրա մահով: Լեւոն Անանյան, արդեն հիշատակող ես, սիրելի՛ Լեւոն: Գիրը Հող է: Հողը Գրով, իսկ Գիրը Հողով են պահում: Դու էդ Հողի եւ Գրի տերը եղար…»:

Եվ հիմա ես այդ Գրի եւ Հողի տերը, սիրելի եղբայր: Եվ կլինես ու, գիտենք, կընդունես հոբելյանիդ առիթով ասված շնորհավորանքի մեր խոսքը քո վերերկրային պայծառ տիրույթներում…

Թեգեր: գիրքգրողթերթԼեւոն ԱՆԱՆՅԱՆ
Կիսվել4Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Այց անմահ հերոսներին

Այց անմահ հերոսներին

Մարտի 28, 2023
«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հաջորդ Հոդվածը
Թախիծից անգամ լուսավոր շողեր են ճառագում

Թախիծից անգամ լուսավոր շողեր են ճառագում

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ՊԲ

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ՊԲ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist