Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հակառակորդի նոր գնած զենքն արդեն կրակում է Արցախում

Հայաստանը պարտադրված է ներքաշվելու հարեւան երկրի վերսկսած սպառազինությունների մրցավազքի մեջ

Հոկտեմբերի 16, 2021
Հանրապետություն
Հակառակորդի նոր գնած զենքն արդեն կրակում է Արցախում
16
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերն ահռելի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ պատճառեցին ադրբեջանաթուրքական բանակին: Զգալի կենդանի ուժի կորուստներ ունեցան նաեւ Սիրիայից եւ Պակիստանից բերված ջիհադիստ ծայրահեղականները: Դրա մասին է խոսում այն փաստը, որ հրադադարի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց զենքի ինտենսիվ գնումներ իրականացնել: Միայն այս տարվա 9 ամսվա ընթացքում Բաքուն Անկարայից գնել է 184 մլն դոլարի պաշտպանական եւ ավիացիոն արտադրանք: Այդ թիվը հրապարակել է Թուրքիայի արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդդին Քափլանը:

Պետք է նկատի ունենալ, որ վերոնշյալը հրապարակման ենթակա թիվ է, եւ միանշանակ է, որ դրանից բացի կան զենքի ստվերային առուվաճառքի ծավալներ կամ դրա ուղղակի փոխանցում Ադրբեջանին: Համատեղ զորավարժությունների քողի տակ Թուրքիան մեծ քանակությամբ զենք է տեղափոխում Ադրբեջան, որի հիմնական մասը Նախիջեւանում է, եւ դրա զգալի մասն այդպես էլ չի վերադարձվում Թուրքիա: Մյուս կողմից էլ վերջին 9 ամսում Թուրքիայից Ադրբեջան է առաքվել 1.73 մլրդ դոլարի ապրանք, որի մեջ, բացի վերոնշյալ զինտեխնիկայի ծավալից, կան նաեւ ռազմական նշանակության այլ ապրանքներ:

Ադրբեջանն ինտենսիվորեն զենք է գնում նաեւ Իսրայելից՝ համարվելով այդ երկրի արտադրած զենքի երկրորդ գնորդը: Մինչեւ Արցախի դեմ հրահրած ագրեսիան՝ իսրայելական զենքն Ադրբեջանի ռազմական կարիքների համար ներմուծման 17 տոկոսն էր կազմում: Դրանից հետո Իսրայելից ներմուծման ծավալներն ու չափաբաժինը մեծացել են, նաեւ՝ ռուսական զենքի ներմուծման ծավալների կրճատման հաշվին: Դեռ 2016 թ. Ալիեւը խոսում էր Իսրայելի հետ զենքի գնման մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրերի մասին: Այդ երկիրն էլ Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ստանում է իր նավթի պահանջարկի 40-45 տոկոսը:

Չգրված օրենք է, որ կուտակվող զենքը մի օր կրակելու է, եւ այն արդեն կրակում է Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններին: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը, Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորել են Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայողի։ Ադրբեջանի զինված ուժերը նաեւ դեպքի հաջորդ օրն Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ գնդակոծել են պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 9-ին, Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր Արամ Տեփնանցը:

Վերեւում բերված իրադարձությունների շղթան փաստում է, որ Ադրբեջանը, խաղաղություն հաստատելու մասին հայտարարություններին հակառակ, ինտենսիվորեն սպառազինվում է եւ խախտում հրադադարի հաստատման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Խաղաղության մասին խոսող Բաքվի այդ գործողությունները կարող են ուղղված լինել միայն ՀՀ-ի կամ Իրանի դեմ: Մյուս կողմից էլ Ադրբեջանի անընդհատ ավելացվող ռազմական կարողությունները վաղն օգտագործվելու են նաեւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների ժամանակ, առավել եւս, որ պատերազմից հետո վերջինս միայն այդ դիրքերից է հոխորտում:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի թելադրած սպառազինության մրցավազքին հայկական պետությունների ներգրավումն այլընտրանք չունի: Դա է թելադրում նաեւ մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության անընդհատ աճը: Հայաստանը ոչ միայն պետք է օգտվի ՀԱՊԿ շրջանակներում մատչելի զինտեխնիկայի գնման հնարավորություններից, այլեւ պետք է դիվերսիֆիկացնի զենքի գնման շուկան: ՀՀ-ի եւ ԱՀ-ի բանակների արդիականացումն այսօր հայկական պետությունների օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախսադրանքսահման
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վերադարձ հրետանային համազարկերի լեզվին

Վերադարձ հրետանային համազարկերի լեզվին

Հերթական սադրանքը, որին պիտի պատրաստ լինել

Հերթական սադրանքը, որին պիտի պատրաստ լինել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist