Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գերանդիներն ու եղանները կարող են նաեւ… կրակել

Հոկտեմբերի 19, 2021
Հանրապետություն
Գերանդիներն ու եղանները կարող են նաեւ… կրակել
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
595
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես կանխատեսել էինք, շղթայական կապով շատ արագ անցան Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գոտի: Ընդ որում՝ նման դեպքերում գրեթե մշտապես Ադրբեջանը հրադադարը խախտում է Երասխ գյուղի հարակից դիրքում՝ ՀՀ մայրաքաղաքին ամենամոտ հատվածում: Թշնամու թիրախում է եղել Երասխ համայնքը, այլ կերպ ասած՝ խաղաղ բնակիչները: Զուտ երջանիկ պատահականության արդյունք է, որ այս անգամ էլ խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ անվտանգային նման խնդիրներ առաջացնելով՝ Բաքուն նպատակ է հետապնդում խաթարելու նաեւ տեղի բնակիչների բնականոն կյանքը, եւ դա կարող է գյուղից արտագաղթի որոշակի չափերի պատճառ դառնալ:

Նկատենք, որ Երասխը Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանն է, որտեղ չկան ռուսական խաղաղապահ ուժեր, այսինքն՝ Ադրբեջանին զսպող արտաքին գործոն: Իսկ հակամարտության վերջին 30 տարիները փաստում են, որ ադրբեջանցիները հասկանում են միայն ուժի լեզուն: Այլ կերպ ասած՝ մինչեւ համարժեք պատասխան չստանա՝ Բաքուն նման սադրանքների միշտ էլ դիմելու է: Իսկ պատասխանները պետք է լինեն համարժեք եւ ոչ համարժեք: Միջադեպերը ցույց են տալիս, որ ադրբեջանցիները թիրախային հարված են հասցնում գյուղացիական տնտեսություններին, վերջին դեպքերում՝ կուտակած անասնակերերին: Ավտոմատի սովորական փամփուշտները 99 տոկոս հավանականությամբ չեն կարող հրդեհ առաջացնել: Ադրբեջանի զինուժը հատուկ՝ այրող փամփուշտներով է հարվածում գյուղացիների խոտի դեզերին, որոնք էլ հրդեհի պատճառ են դառնում: Մինչ այդ էլ վերջիններս այրվող դողեր էին գլորում գյուղացիների դաշտերի ուղղությամբ, ինչը նույնպես հրդեհի պատճառ էր դառնում:

Արցախի սահմանին իրավիճակի սրումից հետո միայն վերջին 4 օրում Երասխում ադրբեջանցիներն այրել են տեղի բնակիչների 9 հազար հակ անասնակերը: Թշնամին լավ գիտի, որ այս տարի երաշտի պատճառով անասնակերի քանակը քիչ էր եւ թանկ, այդ պատճառով էլ ձգտում է հայ գյուղացուն առավելագույնս ցավ պատճառել, զրկել նրան գյուղում ապրելու միջոցներից: Փաստենք, որ միայն ոչնչացված 9000 հակ անասնակերի արժեքն այս տարվա գներով կազմում է ավելի քան 18 մլն դրամ: Դժվար չէ պատկերացնել այդ վնասի աղետալի չափերը սովորական գյուղացու համար: ՀՀ զինված ուժերը Նախիջեւանի տարբեր գյուղերի նկատմամբ ունեն գերիշխող բազմաթիվ դիրքեր, եւ համարժեք պատասխանն անհրաժեշտ է, դրա ուշացումը կբերի նորանոր միջադեպերի եւ ավելի ծանր հետեւանքների:

Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ լարվածության թուլացման ամենաարդյունավետ միջոցն այն կանխելն է: Իսկ դրա համար միանշանակ պետք է Արցախում հրաժարվել երկակի ստանդարտներից: Մարտակերտցի գյուղացու գնդակահարության փաստին միանշանակ գնահատական չտալը բերեց սահմանային աննախադեպ լարվածության, որը լիովին օրինաչափ էր: Եթե նման միջադեպերի մեղավորները չբացահայտվեն, ապա դրանք բերելու են շղթայական ապակայունացման:

Նոյեմբերի 9-ից հետո, երբ խաղաղության երաշխավորը ՌԴ խաղաղապահ զորախումբն է, հրադադարի ցանկացած խախտման, առավել եւս՝ խաղաղ բնակչի սպանության փաստին միանշանակ գնահատական չտալն առարկայորեն հանգեցնելու է ապակայունացման: Իսկ սահմանին ապակայունացումն առաջին հերթին հարցականի տակ է դնում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիների ցանկացած նման սադրիչ քայլ ուղղված է ՌԴ խաղաղապահների դեմ: Հետեւաբար, նման միջադեպերին միանշանակ գնահատական տալը եւ դրանով դրանք կանխելն անհրաժեշտություն են հենց խաղաղապահ առաքելության գնահատման առումով: Դա արդեն ՌԴ պատվի հարցն է, որը, սակայն, բխում է առաջին հերթին Արցախի Հանրապետության քաղաքացիների եւ ԱՀ-ի անվտանգության շահերից:

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե ցանկացած վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, բնականաբար, ճշմարտություն են, սակայն այսօր խոսքը Արցախի Հանրապետության փոքր տարածքի բնակչության անվտանգության եւ նրան էթնիկ զտումից ու ցեղասպանությունից պաշտպանելու մասին է: Այն դեպքում, երբ Արցախի տարածքի զգալի մասն օկուպացված է, իսկ մնացածի գրեթե 50 տոկոսը սահմանամերձ համայնքներ են կամ թշնամու զինծառայողի հրաձգային զինատեսակների կրակի հեռավորության վրա, հրադադարների նման խախտումները եւ խաղաղ բնակչության թիրախավորումը հարվածում են առաջին հերթին խաղաղապահների առաքելության գաղափարախոսությանը: Եթե չի երաշխավորվելու խաղաղ բնակիչների անվտանգությունը, ապա հատկապես ՌԴ-ի հետ չդաշնակցող պետությունները շատ շուտով հարց կբարձրացնեն, թե նման միջադեպերի պայմաններում ո՞րն է խաղաղապահ առաքելության դերը, առավել եւս, որ այսօր համապատասխան ուժային կենտրոնները գոհ չեն Արցախում խաղաղապահ առաքելության ձեւաչափից եւ անպայման նման միջադեպերը կօգտագործեն այն փոխելու նպատակով:

Այսօր եթե Արցախում հրադադարի ցանկացած խախտման դեպքի միանշանակ եւ հասցեական գնահատական չտրվի, ապա իրավիճակն արագ դուրս կգա վերահսկողոթյունից, քանի որ հայկական կողմը երբեք չի հանդուրժի իր քաղաքացու, առավել եւս խաղաղ հողագործի գնդակահարությունը: Այդ արարքին պատասխանը կտրվեր բոլոր ժամանակներում, նույնիսկ եթե հայի ձեռքին զենքերից միայն գերանդի եւ եղան լինեին, իսկ այն դեպքում, երբ հայկական պետությունների սահմաններին կանգնած են անհրաժեշտ մակարդակով սպառազինված Արցախի եւ Հայաստանի զինված ուժերը, ապա այդ գերանդիները եւ եղանները նաեւ «կկրակեն»: Եթե Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու գործընթացը նման սահմանային միջադեպերի ֆոնին է պատկերացնում, ապա հայկական կողմը ստիպված է համակերպվել թելադրվող իրողությանը եւ պարտադրված է նույն կերպ ընկալել տարածաշրջանային խաղաղ մթնոլորտի թելադրվող պատկերը՝ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել սադրանքների քաղաքականությունից:

Թեգեր: ԱդրբեջանԱրարատի մարզԵրասխպատերազմսահման
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Սպիտակ տանը խորհուրդ են տալիս հաշվարկել ռիսկերը

Սպիտակ տանը խորհուրդ են տալիս հաշվարկել ռիսկերը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist